Ռազմանավ

Ռազմանավ, ռազմածովային նավատորմի կազմի մեջ մտնող և որոշակի մարտական կամ հատուկ խնդիրների լուծման համար ծառայող նավ։ Ծովի վերաբերյալ 1958 թվականին Ժնևի միջազգային պայմանագրի համաձայն՝ ռազմանավը պետք է ունենա պետական պատկանելիությունն արտացոլող արտաքին նշաններ, լինի պետական ծառայության մեջ գտնվող սպայի հրամանատարության ներքո, ունենա կանոնավոր ռազմական կարգապահությանը ենթարկվող անձնակազմ։[1]

Ռազմանավերը պետության սեփականությունն են, ենթարկվում են միայն նրա օրենքներին և, պաշտոնապես օտար ջրերում գտնվելիս, օգտվում են արտերկրայնության իրավունքից։ Ըստ մարտական նշանակման՝ ռազմանավերը սարքավորված են հրթիռային, հրետանային, տորպեդային կամ ականային զենքով կամ էլ զենքի մի քանի տեսակներով։[1]

Որոշ, ռազմանավեր կրում են ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Մարտական խնդիրների հաջող կատարման համար ռազմանավը պետք է օժտված լինի բարձր լողունակությամբ, կանգունությամբ, անխորտակելիությամբ, արագընթացությամբ, ղեկավարելիությամբ, սահունությամբ և ճոճման որոշակի ամպլիտուդով։[1]

Այդ ռազմանավերն ունեն հզոր շոգեշարժիչային, դիզելային, գազատուրբինային, ատոմային և համակցված էներգետիկական (օրինակ, դիզել-գազատուրբինային) շարժչակայանքներ։[1]

Other Languages
aragonés: Vaixiello
العربية: سفينة حربية
asturianu: Buque de guerra
беларуская: Карабель
bosanski: Ratni brod
čeština: Válečná loď
Чӑвашла: Карап
dansk: Krigsskib
Deutsch: Kriegsschiff
Ελληνικά: Πολεμικό πλοίο
English: Warship
Esperanto: Militoŝipo
español: Buque de guerra
eesti: Sõjalaev
euskara: Gerraontzi
فارسی: کشتی جنگی
suomi: Sota-alus
français: Navire de guerre
Gaeilge: Long chogaidh
हिन्दी: युद्धपोत
hrvatski: Ratni brod
Bahasa Indonesia: Kapal perang
íslenska: Herskip
日本語: 軍艦
қазақша: Кеме
한국어: 군함
Lëtzebuergesch: Krichsschëff
lietuvių: Karo laivas
Bahasa Melayu: Kapal perang
norsk nynorsk: Krigsskip
norsk: Krigsskip
पालि: Nāvā
polski: Okręt
português: Navio de guerra
română: Navă militară
русский: Корабль
Scots: Warship
srpskohrvatski / српскохрватски: Ratni brod
Simple English: Warship
slovenčina: Vojnová loď
slovenščina: Vojne ladje
shqip: Luftanija
српски / srpski: Ратни брод
svenska: Stridsfartyg
Kiswahili: Manowari
తెలుగు: యుద్ధనౌక
Türkçe: Savaş gemisi
українська: Корабель
Tiếng Việt: Tàu chiến
中文: 军舰
Bân-lâm-gú: Kun-lām
粵語: 戰船