Ջուն Էդիթ Սմիթ

Ջուն Էդիթ Սմիթ
Juliette Edith Smerdt
Ծնվել էհունվարի 12, 1902(1902-01-12)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է1979
Մահվան վայրՖինիքս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունպարուհի
ԱմուսինՀենրի Միլեր (1924-1934), Սթրեթֆորդ Քորբեթ (1935-1947)

Ջուն Էդիթ Սմիթ կամ Ջուն Մենսֆիլդ Միլեր (իսկական անուն-ազգանունը՝ Ջուլիետ Շմերտ, հունվարի 12, 1902(1902-01-12), Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - 1979, Ֆինիքս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Հենրի Միլերի երկրորդ կինն ու մուսան, որը գրողի ձևավորման վրա ունեցած իր ազդեցությամբ դարձել էր նրա «էներգետիկ համահեղինակը»:

Կենսագրություն

Ծնվել է Բուկովինայում (Ավստրո-Հունգարիա): Թերևս ունի հրեական ծագում: Հինգ տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Նյու Յորք (հենց այստեղ էլ նրանց ազգանունը ամերիկանացվելով վերածվել է Սմիթի): Տասնմեկ տարեկանով փոքր էր , նրանք ծանոթացել էին պատկերասրահում, որտեղ ուսումը կիսատ թողած Ջունը վարձու պարընկերուհի էր: Հմայված Միլերը, 1924 թվականին բաժանվելով առաջին կնոջիղ՝ Բեատրիս Սիլվազ Ուինքենզից, ամուսնացավ Ջունի հետ: Բոհեմական կյանքով ապրող այս զույգի ամուսնությունը պաշտոնապես շարունակվեց մինչև 1934 թվականը, երբ Հենրի Միլերին արդեն ամբողջովին գրավել է Անայիս Նինը: «Խեցգետնի արևադարձը» վեպի հարատարակման տարին Մեքսիկայում լիազորագրերով ձևակերպված ապահարզանը ողբերգություն էր Ջունի համար: Երկրորդ ամուսինը՝ զինվորական սպա Սթրեթֆորդ Քորբեթը, 1947 թվականին լքում է նրան՝ մատնելով ծանր կացության: Ըստ էության, նախկին կնոջը նյութապես օգնում էր արդեն ճանաչման հասած Հենրի Միլերը: 1950-ական թվականներին Ջունը բուժվում է հոգեկան խանգարումներից: 1961 թվականին երբեմնի ամուսինները նորից հանդիպեցին, բայց այդ հանդիպումը ծանր տպավորություն թողեց Հենրի Միլերի վրա. երբեմնի ճակատագրական կնոջից ավերակ էր մնացել: 1960-ական թվականների վերջին Ջունը փոխադրվեց եղբոր մոտ՝ Արիզոնա, որտեղ էլ գոյատևեց մինչև կյանքի վերջը[1]:

Other Languages
English: June Miller
español: June Miller
italiano: June Mansfield
Türkçe: June Miller