Ջորջ Սանտայանա

Picto infobox auteur.png
Ջորջ Սանտայանա
George Santayana
George Santayana.jpg
Ծնվել էդեկտեմբերի 16, 1863()[6][1][2][3][4][5] (88 տարեկանում) Հռոմ, Իտալիա[6]
բնական մահով
ԳերեզմանCampo Verano
Բնակության վայր(եր)Ավիլա[7] և Beacon Street[7]
ՔաղաքացիությունԻսպանիա
Դավանանքագնոստիցիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, բանաստեղծ, վիպասան, ակնարկագիր և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Հումբոլդտի համալսարան և Թագավորական քոլեջ, Քեմբրիջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[8] և իսպաներեն
George Santayana Վիքիպահեստում

Ջորջ Սանտայանա (անգլ.՝ George Santayana, իսպ.՝ Jorge Agustín Nicolás Ruiz de Santayana, 1863- 1952), ամերիկացի փիլիսոփա, քննադատական ռեալիզմի ներկայացուցիչ։ Ծագումով՝ իսպանացի։

Գործունեություն

1872-1912 թվականներին ապրել է ԱՄՆ-ում, 1907-1912 թվականներին՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր։ Կրել է Ու․ Ջեմսի և Ա․ Բերգսոնի ազդեցությունը, կյանքի վերջին տարիներին մոտեցել է էկզիստենցիալիզմին, Է․ Հուսեռլի ֆենոմենոլոգիային և Ա․ Ուայտհեդի «պրոցեսի փիլիսոփայությանը»։ Սանտայանայի մետաֆիզիկական համակարգը տրված է «Կեցության ոլորտները» երկում։ Փիլիսոփայության հիմնական խնդիրը Սանտայանան համարում է աշխարհի նկատմամբ բարոյական և գեղագիտական կողմնորոշում մշակելը․ փիլիսոփայությունը ոչ եկեղեցական կրոն է, այն ուղղված է մարդու «մտքին և սրտին»։ Պոեզիան, արվեստը, կրոնը մարդկային հոգեկանի բարձրագույն ձևերն են, որոնք խիստ հակադրվում են «կենդանական հավատի» (արտաքին աշխարհի գոյությունն ընդունող անմիջական համոզմունքի) վրա հիմնված կենսաբանորեն մեկնաբանվող պրակտիկային և գիտությանը։ Ընդ որում, գիտությունն ըմբռնվել է որպես աշխարհի օգաապաշաական նշանակություն Ունեցող ոչ իսկական ընկալում։ Սանտայանան «Տիրապետություն և իշխանություն» գրքում (1951) Պլատոնի ոգով մշակել է հակադեմոկրատական հասարակական-քաղաքական ուսմունք։ Հեղինակ է նաև «Վերջին պուրիտանը» վեպի (1935) և գեղագիտության, մշակույթի ու գրականության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների։ Հայտնի է իր փայլուն գրելաոճով։ Սանտայանայի գաղափարների վրա է հիմնվում ամերիկյան հասարակական մտքի հակասցիենտիստական ուղղությունը։

Other Languages