Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտին

Picto infobox auteur.png
Ջորջ Մարտին
անգլ.՝ George Raymond Richard Martin
George R. R. Martin SDCC 2014.jpg
Մարտինը 2014 թվականի հուլիսին՝ San Diego Comic-Con International,
Ծննդյան անունՋորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտին
Ծնվել է1948 թվականի սեպտեմբերի 20
ԾննդավայրԲեյոն, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, սցենարիստ, խմբագիր, կինոպրոդյուսեր
Լեզուանգլերեն[1]
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան և Լրագրության Մեդիլ դպրոց
Ժանրերֆանտազիա, գիշերային ֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներ«Հերոսը» («The Hero», 1971)
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
ՊարգևներNebula Award for Best Novelette Hugo Award for Best Novelette «Հյուգո» մրցանակ լավագույն վեպի համար Hugo Award for Best Short Story Nebula Award for Best Novelette և Seiun Award for Best Translated Short Story
George R. R. Martin.svg
Կայքlib.ru/INOFANT/MARTIN_D/
George R. R. Martin Վիքիպահեստում

Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտին (անգլ.՝ George Raymond Richard Martin, ծնվել է 1948 թվականի սեպտեմբերի 20-ին), ամերիկացի ժամանակակից գրող-ֆանտաստ։ 1970-1980-ականներին ճանաչված է դարձել գիշերային ֆանտաստիկայի ժանրով գրված պատմվածքների և երկերի շնորհիվ։ Ամենաշատ հանրաճանաչությունը նրան բերել է 1996 թվականին լույս տեսած «Սառույցի և կրակի երգ» վեպային շարքը՝ ֆանտազիայի ժանրում։ Այն էկրանավորվել է HBO կինոընկերության կողմից հայտնի «Գահերի խաղ» հեռուստասերիալում։ Այս գրքերի շնորհիվ Մարտինը քննադատների կողմից անվանվեց «ամերիկյան Տոլկին»[2]։ 2011 թվականին Time ամսագիրը Ջորջ Մարտինին ներառեց աշխարհում ամենաազդեցիկ մարդկանցով կազմված իր ցուցակում[3]։

Կենսագրություն

Ջորջ Մարտինը ծնվել է 1948 թվականի սեպտեմբերի 20-ին Բեյոնում (Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ) Ռեյմոնդ Քոլինզ Մարտինի և Մարգարետ Բրեդի Մարտինի ընտանիքում։ Մարտինը ունի երկու քույր՝ Դարլին Մարտին-Լապինսկին և Ջանեթ Մարտին-Պաթեն։

Տարրական կրթությունը ստացել է Մերի Ջեյն Դոխանյուի դպրոցում, իսկ միջնակարգ կրթությունը՝ Մերիստ-Խայ-Սկուլ դպրոցում՝ Բեյոնում։ Մանուկ հասակում զբաղվում էր ընթերցանությամբ և վաճառում էր սարսափային պատմություններ հարևան երեխաներին։ Ավագ դպրոցում դարձավ կոմիքսների երկրպագու և կալեկցիոներ։

Էվանստոնում (Իլինոյս)՝ հարավարևմտյան համալսարանում, ստացել է բակալավրի (1970) և մագիստրոսի (1971) աստիճան՝ որպես լրագրող։ Այդ ժամանակ գրում և հրապարակում է իր առաջին՝ «Հերոսը» («The Hero») պատմվածքը՝ «Galaxy Science Fiction» ամսագրում։

1972-1974 թվականներին քաղաքացիական ծառայության անցավ AmeriCorps VISTA ծրագրի շրջանակներում Կուկ շրջանի իրավաբանական օգնության ֆոնդի շնորհիվ։ 1973-1976 թվականներին զբաղվել է Մայրացամաքային շախմատային ասոցիացիայի շախմատի տուրնիրների կազմակերպմամբ։ 1976-1978 թվականներին Կլարկ քոլեջում լրագրողության դասեր է տվել՝ Դյուբուկ քաղաքում (Այովա նահանգ)։

Ութսունականներին նա տեղափոխվում է Հոլիվուդ, որտեղ երկար ժամանակ աշխատում է սցենարիստ, խմբագիր և պրոդյուսեր։

Մարտինը երկար ժամանակ կարդում էր ֆանտազիաներ և դրական էր արձագանքում Ջոն Տոլկինի «Օղակների տիրակալին»: Նրա նախապաշարմունքը քանդվել է երկու գրողների՝ Թեդ Ուիլյամսի և Ջեկ Վենսի գրքերի շնորհիվ[4]: Դրանից հետո Ջորջը որոշեց նոր ժանրով գրել և հասավ մեծ հաջողությունների։ «Սառույցի և կրակի երգ» շարքը նրան բերեց համաշխարհային հանբավի։

Ապրում է Սանտա Ֆեում (Նյու Մեքսիկո

Other Languages
беларуская (тарашкевіца)‎: Джордж Рэйманд Рычард Мартын
estremeñu: George R.R. Martin
Bahasa Indonesia: George R. R. Martin
македонски: Џорџ Р. Р. Мартин
Nederlands: George R.R. Martin
norsk nynorsk: George R.R. Martin
srpskohrvatski / српскохрватски: George R. R. Martin
Simple English: George R. R. Martin
slovenščina: George R. R. Martin
српски / srpski: Џорџ Р. Р. Мартин
Tiếng Việt: George R. R. Martin
Bân-lâm-gú: George R. R. Martin