Ջորջ Մարթին

Ջորջ Մարթին
George Martin - backstage at LOVE.jpg
Ծնվել է հունվարի 3, 1926() [1]
Ծննդավայր Highbury, Իսլինգթոն, Լոնդոն, Լոնդոնի կոմսություն, Միացյալ Թագավորություն
Մահացել է մարտի 8, 2016() [2] [1] (90 տարեկանում)
Մահվան վայր Սուինդոն, Ուիլտշիր, South West England, Անգլիա, Միացյալ Թագավորություն [3]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg  Միացյալ Թագավորություն
Կրթություն Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց
Մասնագիտություն երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, հնչյունային օպերատոր, դիրիժոր, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Պարգևներ և
մրցանակներ
Կայք sirgeorgemartin.com
George Martin Վիքիպահեստում

Սըր Ջորջ Հենրի Մարթին ( անգլ.՝ George Henry Martin; 1926 հունվարի 3, Լոնդոն, Մեծ Բրիտանիա - 2016 մարտի 8, Սուինդոն, Մեծ Բրիտանիա), բրիտանական երաժշտական պրոդյուսեր, գործիքավորող և երգահան, առավել հայտնի The Beatles խմբի հետ իր աշխատանքով (նրան երբեմն անվանում են «հինգերորդ բիթլ». նա է խմբի գրեթե բոլոր ալբոմների պրոդյուսերը՝ "Please, please me", "Revolver", "Sgt Pepper's Lonely Hearts Band", "Abbey Road", ևն)։ Մարթինը թողարկել է Մեծ Բրիտանիայի 30 #մեկ հիթեր և ԱՄՆ 23 #մեկ հիթեր։ Արժանացել է 6 Գրեմմիի։ [4] 1999 թ. Մարթինի անունը տեղ գտավ Ռոք-ն-ռոլլի փառքի սրահում։ [5]

Կենսագրություն

Երբ Մարթինը վեց տարեկան էր, նրա ընտանիքը ձեռք բերեց դաշնամուր, այսպիսով խթանելով երեխայի հետաքրքրությունը երաժշտության հանդեպ։ Ութ տարեկանում Մարթինը համոզեց իր ծնողներին՝ Հենրի և Բերթա Բեատրիսին, որ իրեն ուղարկեն դաշնամուրի դասերի, բայց գնաց ընդամենը ութ դասի, քանի որ անհամաձայնություն ծագեց նրա մոր և ուսուցչի միջև։ Սովորել է մի քանի դպրոցներում։

1943 թ.-ին, երբ Մարթինը տասնյոթ տարեկան էր, նա միանում է Թագավորական նավատորմի Օդային ուժերին՝ որպես ենթասպա և թողնում է ծառայությունը 1947 թ.՝ պատերազմի ավարտից հետո։

1947-1950 թթ. Մարթինը սովորել է Գիլդհոլլի երաժշտության և դրամայի դպրոցում՝ դաշնամուրի և հոբոյի դասարանում։ Դրանից հետո աշխատել է BBC-ի եվրոպական դասական երաժշտության բաժնում, 1950-ին տեղափոխվել է EMI: Նրա գործունեությունը տևել է վեց տասնամյակից ավելի. նա աշխատել է երաժշտության, կինոյի, հեռուստատեսության և համերգային ոլորտներում։

Նա աշխատել է The Beatles խմբի անդամների հետագա պրոեկտներում, Մահավիշնուի, Սելին Դիոնի, Ջեֆֆ Բեկի հետ։ Բրիտանական կայսրության օրդենի կոմանդոր։

Բիթլզի "Sgt. Pepper"ալբոմը 1967 թ. երկու Գրեմմի մրցանակի արժանացավ, հետագայում Մարթինը երկու անգամ նաև արժանացավ BRIT Awards մրցանակին: Նրա վերջին աշխատանքներից է Բիթլզի Love ալբոմը (որդու՝ Ջայլզի հետ), որի համար 2008 թ. նա կրկին Grammy ստացավ։

Մարթինի մահից հետո 2016 թ. Փոլ Մաքքարթնին գրեց, որ "եթե ինչ-որ մեկն արժանի է հինգերորդ բիթլի կոչմանը, դա Ջորջն է": [6] Ըստ Ալան Պարսոնսի՝ "Նա իրավամբ վաստակեց հինգերորդ բիթլի կոչումը": [7]

Other Languages
Alemannisch: George Martin
български: Джордж Мартин
català: George Martin
čeština: George Martin
Cymraeg: George Martin
Deutsch: George Martin
English: George Martin
euskara: George Martin
français: George Martin
Gaeilge: George Martin
hrvatski: George Martin
Bahasa Indonesia: George Martin
italiano: George Martin
ქართული: ჯორჯ მარტინი
한국어: 조지 마틴
norsk nynorsk: George Martin
português: George Martin
română: George Martin
sicilianu: George Martin
srpskohrvatski / српскохрватски: George Martin
Simple English: George Martin
slovenčina: George Martin
српски / srpski: Џорџ Мартин
svenska: George Martin
Türkçe: George Martin
Tiếng Việt: George Martin
Bân-lâm-gú: George Martin