Ջոն Դյուի

Picto infobox auteur.png
Ջոն Դյուի
John Dewey
John Dewey in 1902.jpg
Ծնվել է հոկտեմբերի 20, 1859() [1] [2] [3] [4] [5] Բերլինգթոն, Չիթենդեն շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ [1]
Մահացել է հունիսի 1, 1952() [6] [2] [4] (92 տարեկանում) Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ [6]
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Դավանանք աթեիզմ
Մասնագիտություն փիլիսոփա, հոգեբան, մանկավարժ, պրոֆեսոր, սոցիոլոգ և արհմիութենական գործիչ
Հաստատություն(ներ) Չիկագոյի համալսարան, Միչիգանի համալսարան և Կոլումբիայի համալսարան
Անդամակցություն Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա և Phi Beta Kappa
Ալմա մատեր Ջոն Հոփկինսի համալսարան և Վերմոնտի համալսարան
Տիրապետում է լեզուներին անգլերեն [7]
Եղել է գիտական ղեկավար Հու Շի
John Dewey Վիքիպահեստում

Ջոն Դյուի ( անգլ.՝ John Dewey) ( հոկտեմբերի 20, 1859, Բեռլինգտոն, Վերմոնտի նահանգ, ԱՄՆհունիսի 1, 1952, Նյու Յորք), ամերիկյան փիլիսոփա, պրագմատիզմի գլխավոր ներկայացուցիչ։ Հեղինակ է փիլիսոփայության, սոցիոլոգիայի, մանկավարժության վերաբերյալ ավելի քան 30 գրքերի և 900 գիտական հոդվածների։

Կենսագրություն

Ջոն Դյուին ծնվել է 1859 թվականի հոկտեմբերի 20-ին Բեռլինգտոնում (Վերմոնտ)՝ ծխախոտ արտադրողի ընտանիքում։ Նա Արչիբալդ Սպրագ Դյուիի և Լուսինա Արտեմեսիա Ռիչի չորս տղաներից երրորդն էր։ Դյուին և նրա երեք եղբայրները սովորում էին պետական դպրոցում, հետագայում՝ Բեռլինգտոնում՝ Վերմոնտի համալսարանում։ Համալսարանում ուսումնառության տարիներին Դյուին պրոֆեսոր Թորեյի ղեկավարությամբ, ով դասավանդում էր փիլիսոփայական էթիկա, ուսումնասիրում է փիլիսոփայություն։

1879 թվականին, ավարտելով Վերմոնտի համալսարանը, Դյուին երկու տարի աշխատում է Օիլ Սիթիի ավագ դպրոցում, որի տնօրենն իր զարմուհին էր, և շարունակում զբաղվել փիլիսոփայության ուսումնասիրությամբ։ Այնուհետև որոշում է ընդունում շարունակել հոգեբանական կրթությունը և մեկնում Բալթիմոր՝ շարունակելու ուսումը Ջոն Հոպկինսի համալսարանում։ 1884 թվականին, ստանալով դոկտորական կոչումը, Դյուին ընդունում է Միչիգանի համալսարանում աշխատելու հրավերը, որտեղ աշխատում է 10 տարի շարունակ՝ միայն մեկ տարի (1888) աշխատելով Մինեսոտայի համալսարանում։

1894 թվականին տեղափոխվում է Չիկագոյի նորաստեղծ համալսարան։ 1904 թվականին հրավիրվում է աշխատելու կոլումբիայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետում, որտեղ աշխատում է մինչև 1930 թվականը։ Նա Նյու Յորքի Սոցիալական ուսումնասիրությունների նոր դպրոցի հիմնադիրներից է (1919), եղել է Ամերիկյան հոգեբանական և փիլիսոփայական համալսարանական պրոֆեսորների ասոցիացիայի նախագահ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Դյուին հանդես է գալիս նացիստական գաղափարախոսության դեմ [8]։

Other Languages
العربية: جون ديوي
asturianu: John Dewey
azərbaycanca: Con Dyui
беларуская: Джон Дзьюі
български: Джон Дюи
bosanski: John Dewey
català: John Dewey
کوردی: جۆن دووی
čeština: John Dewey
dansk: John Dewey
Deutsch: John Dewey
Ελληνικά: Τζον Ντιούι
English: John Dewey
Esperanto: John Dewey
español: John Dewey
eesti: John Dewey
euskara: John Dewey
فارسی: جان دیویی
suomi: John Dewey
français: John Dewey
galego: John Dewey
עברית: ג'ון דיואי
हिन्दी: जॉन डिवी
hrvatski: John Dewey
magyar: John Dewey
interlingua: John Dewey
Bahasa Indonesia: John Dewey
íslenska: John Dewey
italiano: John Dewey
ქართული: ჯონ დიუი
қазақша: Джон Дьюи
한국어: 존 듀이
Кыргызча: Дьюи, Жон
lietuvių: John Dewey
latviešu: Džons Djūijs
Malagasy: John Dewey
македонски: Џон Дјуи
മലയാളം: ജോൺ ഡ്യൂയി
मराठी: जॉन ड्युई
Nederlands: John Dewey
norsk: John Dewey
polski: John Dewey
Piemontèis: John Dewey
português: John Dewey
română: John Dewey
русский: Дьюи, Джон
Scots: John Dewey
srpskohrvatski / српскохрватски: John Dewey
Simple English: John Dewey
slovenčina: John Dewey
slovenščina: John Dewey
shqip: John Dewey
српски / srpski: Џон Дјуи
svenska: John Dewey
Kiswahili: John Dewey
தமிழ்: ஜான் டெவே
Türkçe: John Dewey
українська: Джон Дьюї
Tiếng Việt: John Dewey
Winaray: John Dewey
Yorùbá: John Dewey
Bân-lâm-gú: John Dewey