Ջեֆերսոն Ֆարֆան

Football pictogram.svg
Ջեֆերսոն Ֆարֆան
Farfan Schalke 2010.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջեֆերսոն Ագուստին Ֆարֆան Գուադալուպե
Ազգությունը Պերու  Պերու
Քաղաքացիությունը Պերու  Պերու
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 26, 1994 (23 տարեկան)
Ծննդավայր Լիմա, Պերու
Հասակ 178 սմ
Քաշ 84 կգ
Դիրք

հարձակվող,

աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԱՄԷ Ալ Ջազիրա
Համար 17
Պատանեկան կարիերա
1993—2001 Պերու Դեպորտիվո Մունիսիպալ (Լիմա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2004 Պերու Ալյանսա Լիմա 77 (28)
2004-2008 Նիդերլանդներ ՊՍՎ 119 (57)
2008-2015 Գերմանիա Շալկե 04 170 (39)
2015-ն.ժ. ԱՄԷ Ալ Ջազիրա 6 (2)
Ազգային հավաքական
2003-ն.ժ. Պերու Պերու 69 (18)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 24, 2015 թվական:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 23, 2015 թվական

Ջեֆերսոն Ագուստին Ֆարֆան Գուադալուպե, ( իսպ.՝ Jéfferson Agustín Farfán Guadalupe, հոկտեմբերի 26, 1984, Լիմա), պերուացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս արաբական «Ալ Ջազիրա» ակումբում։ Հարձակվողական ոճի կիսապաշտպան է։ «Ինկերի» ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից մեկն է [1]։

Կարիերա

2001 թվականին «Ալյանս Լիմա»-ի կազմում խաղացել է իր առաջնախաղը։

2004 թվականին տեղափոխվել է հոլանդական ՊՍՎ։ ՊՍՎ-ի կազմում Ֆարֆանը 4 անգամ դարձել է Նիդերլանդների առաջնության չեմպիոն և մեկ անգամ Նիդերլանդների գավաթի խաղարկության չեմպիոն։

2008 թվականին Ֆարֆանը տեղափոխվեց գերմանական «Շալկե 04», նրանով հետաքրքրված էին նաև «Տոտենհեմը» և «Ֆիորենտինան»։ ՊՍՎ-ի նախկին կիսապաշտպանը նոր թիմի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր։ 2012 թվականին Ֆարֆանը «Շալկե 04»-ի հետ պայմանագիրը երկարաձգեց մինչև 2017 թվական [2]։

2015 թվականի հուլիսի 20-ին հայտնի դարձավ, որ սկզբունքային պայմանագիր է կնքվել «Շալկեի» և արաբական «Ալ Ջազիրա» ակումբների միջև, ըստ որի Ֆարֆանը պետք է տեղափոխվեր արաբական ակումբ [3]։ Հուլիսի 23-ին Ջեֆերսոնը նոր ակումբում բուժզննություն անցավ, որից հետո արաբական ակումբը Ջեֆերսոնին առաջարկեց տարեկան 10 միլիոն աշխատավարձ [4] [5] ։

Other Languages