Ջեսսալին Գիլսիգ

Picto infobox film.png
Ջեսսալին Գիլսիգ
Jessalyn Gilsig 2009.jpg
Ծնվել է 26.5.1971
Ծննդավայր Կանադա Կանադա, Մոնրեալ
Կրթություն Հարվարդի համալսարան և ՄաքԳիլի համալսարան
Քաղաքացիություն Flag of Canada.svg  Կանադա
Մասնագիտություն դերասանուհի
Ակտիվ շրջան 1992 - մեր օրեր
IMDb ID ID 0319698
Commons-logo.svg Ջեսսալին Գիլսիգ՝ Վիքիպահեստ

Ջեսսալին Գիլսիգ ( անգլ.՝ Jessalyn Gilsig; մայիսի 26, 1971, Մոնրեալ), կանադացի կինոդերասանուհի, իր դերերով հայտնի է «Բոստոնական դպրոցը», «Մարմնի մասը» և « Glee» հեռուստասերիալներից, որտեղ նա խաղացել է Ուիլ Շուստյորի կնոջ դերը։ Նա նաև խաղացել է « Նյու-Յորքի ոստիկանությունը», « Փախուստ բանտից» և « Հերոսները» ֆիլմերի, ինչպես նաև շատ այլ ֆիլմերի մի քանի սերիաներում։

Կենսագրություն

Ջեսսալինը ծնվել է Մոնրելաում` Քվեբեկ պրովինցիայում, ինժեներ Տոբի Գիլսինգի ու Քլերի ընտանիքում, որը աշխատում էր որպես գրող և թարգմանիչ [1] ։ Նա սկսել է խաղալ 12 տարեկան հասակից։ Ջեսսալինը սովորել է աղջիկների համար նախատեսված միջնակարգ դպրոցում` Տրաֆալգարայում, Մոնրելաի կենտրոնում։ Հետո նա հաճախում է ամերիկյան ռեպերտուարական թատրոն` Հարվարդի համալսարանում և 1989-ից մինչև 1993 թվականը սովորում է ՄաքԳիլի համալսարանում, որը 1993 թվականին ավարտում է հումանիտար գիտությունների` մասնավորապես անգլերենի դասընթացի բակալավր աստիճանով [2]։ Նա ամուսնացած է եղել պրոդյուսեր Բոբի Սելմոնի հետ (2005-2010), որից աղջիկ է ունեցել` Պենելոպեն, որը ծնվել է 2006 թվականի սեպտեմբերի 26-ին։ Ջեսսալինը հրեական արմատներ է ունեցել` հոր կողմից, որի պատճառով իր հարսանիքը եղել է ավանդական հրեական հարսանիք [3]։

Other Languages
čeština: Jessalyn Gilsig
español: Jessalyn Gilsig
français: Jessalyn Gilsig
hrvatski: Jessalyn Gilsig
Bahasa Indonesia: Jessalyn Gilsig
italiano: Jessalyn Gilsig
한국어: 제슬린 길식
Nederlands: Jessalyn Gilsig
português: Jessalyn Gilsig
Türkçe: Jessalyn Gilsig
Tiếng Việt: Jessalyn Gilsig