Պրեֆորմիզմ

Preformation.GIF
Jan Swammerdam, Miraculum naturae sive uteri muliebris fabrica, 1729

Պրեֆորիզմ (լատ.՝ praeformare - նախաձևավորել), ուսմունք, ըստ որի օրգանիզմների սեռական բջիջներում կան սաղմի զարգացումը և ձևավորվող օրգանիզմի հատկանիշները կանխորոշող նյութական կառուցվածքներ։

Պատմություն

Առաջացել է պրեֆորմացիայի մասին 17-18-րդ դարերում տիրապետող պատկերացումից, որի համաձայն ձևավորվող օրգանիզմն իբրև թե ձևավորված վիճակում առկա է ձվում կամ սպերմատոզոիդում։

20-րդ դարում գենի քիմյական բնույթի և գենետիկական ինֆորմացիայի պահպանման և հաղորդման մեխանիզմների բացահայտմամբ պրեֆորմիստական դարավոր պատկերացումները գիտական եզրափակում ստացան։ Այդ պատճառով չի կարելի նույնացնել ժամանակակից պրեֆորիզմ պրեֆորմիստական առաջին նաիվ պատկերացումների հետ։ Օրգանական զարգացման արդի մատերիալիստական տեսությունն ընդունելով պրեֆորմիստական կառուցվածքները (օրինակ, ԴՆԹ և այլն), հաշվի է առնում նաև էպիգենետիկ գործոնները։

Other Languages
azərbaycanca: Preformizm
eesti: Preformism
italiano: Preformismo
日本語: 前成説
Кыргызча: Преформизм
Nederlands: Preformationisme
polski: Preformacja
português: Preformismo
русский: Преформизм
Türkçe: Ovizm
українська: Преформізм
oʻzbekcha/ўзбекча: Preformizm