Պուերտո Ռիկո
English: Puerto Rico

Estado Libre Asociado de Puerto Rico
Պուերտո Ռիկոյի Համագործակցություն
Պուերտո Ռիկո դրոշ
Դրոշ
Պուերտո Ռիկո զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
La Borinqueña
Պուերտո Ռիկո դիրքը
Մայրաքաղաք
Ամենամեծ քաղաք
18°27′N, 66°6′W
Պետական լեզուներ իսպաներեն և անգլերեն
Կառավարում Հանրապետություն
 -  Նախագահ Բարակ Օբամա
 -  Նահանգապետ Լուիս Ֆորտունյո
 -  Կոնգրես ԱՄՆ-ի Կոնգրես
Անկախություն Իսպանիա-ից 
 -  Հայտարարված դեկտեմբերի 10 1898 
 -  Ջրային (%) 1,6
Բնակչություն
 -  2010 մարդահամարը 3 725 789 
ՀՆԱ (ԳՀ) 2007 գնահատում
 -  Ընդհանուր $77,4 միլիարդ (-)
 -  Մեկ շնչի հաշվով $19 600 (-)
ՀՆԱ (անվանական) 2010 գնահատում
 -  Ընդհանուր $96.26  միլիարդ (-)
 -  Մեկ շնչի հաշվով $24 229 (N/A)
Ջինի (2006) 53.5 (-)
ՄԶՀ (-) 0.894 (շատ բարձր) (-)
Արժույթ Դոլար (USD)
Ժամային գոտի UTC (UTC-4)
 -  Ամռանը (DST) No DST (UTC-4)
Ազգային դոմեն .pr
Հեռախոսային կոդ +1 787, +1 939

Պուերտո Ռիկո (իսպ.՝ Puerto Rico – «հարուստ նավահանգիստ»), պաշտոնական անվանում՝ Պուերտո Ռիկոյի ազատ միավորված պետություն (իսպ.՝ Estado Libre Asociado de Puerto Rico), կամ Պուերտո Ռիկոյի համագործակցություն (անգլ.՝ Commonwealth of Puerto Rico), ԱՄՆ-ից կախում ունեցող տարածք «չներառված կազմակերպված տարածքի» կարգավիճակով (գտնվում է ԱՄՆ ղեկավարության ներքո՝ չհանդիսանալով նրա անկապտելի մասը): Պուերտո Ռիկոյի տարածքում ԱՄՆ Սահմանադրությունը գործում է սահմանափակ, գերագույն իշխանությունը պատկանում է ԱՄՆ կոնգրեսին, սակայն տարածքն ունի իր ինքնավարության համակարգը:

Տեղակայված է Կարիբյան ծովում՝ Մեծ Անտիլյան կղզիների խմբին պատկանող Պուերտո Ռիկո կղզու և նրան հարակից մի շարք փոքր կղզիների վրա:

Պուերտո Ռիկոն ունի իր սահմանադրությունը, օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունները: ԱՄՆ-ի հետ կապը պահպանվում է ընդհանուր քաղաքացիության, արժույթի ու պաշտպանության միջոցով: Տարածքի կարգավիճակի վերաբերյալ օրենսդրական ստույգ հիմքի բացակայության պատճառով այդ հարցն ակտիվորեն քննարկվում է կղզում, ԱՄՆ-ում ու ՄԱԿ-ում: 2000 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հանձնարարությամբ ստեղծվել է Պուերտո Ռիկոյի կարգավիճակի հարցով հատուկ հանձնաժողով (անգլ.՝ President's Task Force on Puerto Rico's Status)[1]:

Իր զեկույցում հանձնաժողովը հաստատել է ընթացիկ կարգավիճակն ու առաջարկել կղզու քաղաքացիներին տալ ինքնորոշման իրավունք[2]: Ենթադրվում է, որ այդ գործընթացի շրջանակներում Պուերտո Ռիկոյի բնակիչները կընտրեն երեք տարբերակներից մեկը՝ ընթացիկ կարգավիճակի ամրագրում, ընդգրկում ԱՄՆ-ի կազմում որպես նահանգ կամ անկախացում: Համապատասխան օրինագիծը ներկայացվել է Կոնգրեսի քննարկմանը[3]:

2012 թվականին տեղի է ունեցել երկու փուլից բաղկացած հանրաքվե Պուերտո Ռիկոյի կարգավիճակի որոշման նպատակով: Առաջին փուլում տարածքի բնակիչները քեվերակել են հօգուտ քաղաքական կարգավիճակի փոփոխության. դրա օգտին քվերակել է ընտրողների 54%-ը: 2012 թվականի նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել հանրաքվեի երկրորդ փուլը. ընտրողների 65%-ը քվերակել է տարածքը ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու, 31%-ը՝ տարածքին ԱՄՆ կազմում սուվերեն միավորված պետության կարգավիճակ տալու օգտին: Ընտրողների 4%-ն է քվերակել տարածքի լիակատար անկախության օգտին[4] (այլ տվյալներով՝ ընտրողների 61,15 %-ը քվերակել է ԱՄՆ-ի հետ միանալու, 33,31 %-ը՝ կղզեխմբին ԱՄՆ-ի հետ միություն կազմող սուվերեն իավորված պետության կարգավիճակի շնորհման, իսկ 5,53 %-ը՝ անկախության օգտին)[5]: Պուերտո Ռիկոյի՝ ԱՄՆ-ի կազմում վերջնականապես ընդգրկվելու համար անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի որոշումը:

Պուերտո Ռիկոյի քաղաքացիներն ունե երկակի քաղաքացիություն՝ Պուերտո Ռիկոյի ու ԱՄՆ-ի, սակայն իրավունք չունեն մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին[6][7]:

  • Ծանոթագրություններ

Ծանոթագրություններ


Other Languages
Afrikaans: Puerto Rico
Alemannisch: Puerto Rico
አማርኛ: ፕዌርቶ ሪኮ
aragonés: Puerto Rico
Ænglisc: Puerto Rico
العربية: بورتوريكو
asturianu: Puertu Ricu
Aymar aru: Burinkin
azərbaycanca: Puerto-Riko
تۆرکجه: پورتو ریکو
башҡортса: Пуэрто-Рико
Boarisch: Puerto Rico
žemaitėška: Puerta Rėks
Bikol Central: Puerto Rico
беларуская: Пуэрта-Рыка
беларуская (тарашкевіца)‎: Пуэрта-Рыка
български: Пуерто Рико
भोजपुरी: पोर्तो रिको
বিষ্ণুপ্রিয়া মণিপুরী: পুয়ের্তো রিকো
brezhoneg: Puerto Rico
bosanski: Portoriko
català: Puerto Rico
Chavacano de Zamboanga: Puerto Rico
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Puerto Rico
нохчийн: Пуэрто-Рико
Cebuano: Puerto Rico
čeština: Portoriko
Чӑвашла: Пуэрто-Рико
Cymraeg: Puerto Rico
Deutsch: Puerto Rico
Zazaki: Porto Riko
dolnoserbski: Puerto Rico
ދިވެހިބަސް: ޕުއެރްތޮ ރީކޯ
Ελληνικά: Πουέρτο Ρίκο
English: Puerto Rico
Esperanto: Porto-Riko
español: Puerto Rico
euskara: Puerto Rico
estremeñu: Puertu Ricu
فارسی: پورتوریکو
føroyskt: Puerto Riko
français: Porto Rico
arpetan: Pôrto Rico
Nordfriisk: Puerto Riko
Frysk: Porto Riko
Gaeilge: Pórtó Ríce
Gagauz: Puerto Riko
Gàidhlig: Puerto Rico
galego: Porto Rico
客家語/Hak-kâ-ngî: Puerto Rico
hrvatski: Portoriko
hornjoserbsce: Puerto Rico
Kreyòl ayisyen: Pòtoriko
magyar: Puerto Rico
interlingua: Porto Rico
Bahasa Indonesia: Puerto Riko
Ilokano: Puerto Rico
íslenska: Púertó Ríkó
italiano: Porto Rico
Patois: Puoto Riiko
Basa Jawa: Puerto Rico
ქართული: პუერტო-რიკო
қазақша: Пуэрто-Рико
kurdî: Porto Rîko
kernowek: Puerto Rico
Кыргызча: Пуэрто-Рико
Latina: Portus Dives
Ladino: Puerto Riko
Lëtzebuergesch: Puerto Rico
Lingua Franca Nova: Porto Rica
Limburgs: Puerto Rico
Ligure: Pòrto Ricco
lumbaart: Puerto Rico
lingála: Puerto Rico
لۊری شومالی: پورتوریکو
lietuvių: Puerto Rikas
latviešu: Puertoriko
Malagasy: Puerto Rico
македонски: Порторико
Bahasa Melayu: Puerto Rico
эрзянь: Пуэрто-Рико
Nāhuatl: Puerto Rico
Plattdüütsch: Puerto Rico
Nederlands: Puerto Rico
norsk nynorsk: Puerto Rico
Novial: Puerto Riko
occitan: Puerto Rico
Papiamentu: Puerto Rico
polski: Portoryko
پنجابی: پورٹو ریکو
português: Porto Rico
Runa Simi: Burinkin
română: Puerto Rico
русский: Пуэрто-Рико
Kinyarwanda: Puwerito Riko
sicilianu: Portu Ricu
srpskohrvatski / српскохрватски: Portoriko
Simple English: Puerto Rico
slovenčina: Portoriko
slovenščina: Portoriko
Soomaaliga: Buerto Riko
српски / srpski: Порторико
Basa Sunda: Puérto Riko
svenska: Puerto Rico
Kiswahili: Puerto Rico
ślůnski: Portoryko
тоҷикӣ: Пуэрто Рико
Türkmençe: Puerto-riko
Tagalog: Puerto Rico
Türkçe: Porto Riko
татарча/tatarça: Пуэрто-Рико
ئۇيغۇرچە / Uyghurche: پوئېرتو رىكو
українська: Пуерто-Рико
oʻzbekcha/ўзбекча: Puerto-Riko
Tiếng Việt: Puerto Rico
Volapük: Puertorikeäns
walon: Porto Rico
Winaray: Puerto Rico
吴语: 波多黎各
მარგალური: პუერტო-რიკო
Zeêuws: Puerto Rico
中文: 波多黎各
Bân-lâm-gú: Puerto Rico
粵語: 波多黎各