Պորտուգալիա
English: Portugal

Պորտուգալիայի Հանրապետություն
República Portuguesa
Պորտուգալիայի դրոշ
Դրոշ
Պորտուգալիայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
A Portuguesa
Ա Պորտուգեզա  (գրադարձություն)
Պորտուգալիայի ազգային օրհներգ


Պորտուգալիայի դիրքը
Պորտուգալիայի տեղագրական քարտեզ
ՄայրաքաղաքԼիսաբոն
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ պորտուգալերեն
Կառավարում նախագահական-խորհրդարանական հանրապետություն
 -  Նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզա
 -  Վարչապետ Պեդրո Պասոս Կոելլո
Տարածք
 -  Ընդհանուր 92,212 կմ²  (111-րդ)
 -  Ջրային (%) 0,5
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 10,825,309[1]  (58-րդ)
 -  2000 մարդահամարը 10,335,597[2] 
 -  Խտություն 117 /կմ² (97-րդ)
290 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $288.553 միլիարդ[3] (46-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $27,734[4] (61-րդ)
ՀՆԱ (անվանական) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $197.510 միլիարդ[4] (51-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $18,984 միլիարդ[5] (72-րդ)
Ջինի (2013) 34.2[6] (միջին
ՄԶՀ (2013) Green Arrow Up Darker.svg 0.822[7] (շատ բարձր) (41th)
Արժույթ Եվրո (EUR)
Ժամային գոտի 0, +1
Ազգային դոմեն .pt
Հեռախոսային կոդ ++351

Պորտուգալիա (/ˈpɔːrtʃəɡəl/ , պորտ.՝ Portugal), նախկինում նաև Փորթուգալիա, պաշտոնական անվանումը՝ Պորտուգալիայի Հանրապետություն (պորտ.՝ República Portuguesa), ինքնիշխան պետություն Հարավային Եվրոպայում՝ Պիրենեյան թերակղզու վրա[8]։ Համարվում է մայրցամաքային Եվրոպայի ամենաարևմտյան պետությունը, որն արևմուտքում և հարավում սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին, իսկ հյուսիսում և արևելքում՝ Իսպանիային։ Պորտուգալա-իսպանական սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 1214 կմ․ սա ամենաերկար միջպետական սահմանագիծն է ամբողջ Եվրոպական Միության տարածքում։ Հիմնական ցամաքային տարածքից բացի, Պորտուգալիային են պատկանում նաև Ազորյան կղզիներն ու Մադեյրան, որոնք Հանրապետության կազմում ունեն ինքնավարություն։

Պորտուգալիան Եվրոպայի հնագույն պետություններից մեկն է, որի տարածքը բնակեցվել է դեռևս անհիշելի ժամանակներ առաջ։ Նախքան պետականության ստեղծումը՝ այս տարածքների համար պայքարել են կելտերը, կարթագենացիները, հռոմեացիները, իսկ հետո նաև վեստգոթերն ու գերմանները։ Պորտուգալիան որպես պետություն ստեղծվել է մուսուլմանների կողմից Պիրենեյան թերակղզում գրաված տարածքների վերանվաճման երակարատև գործընթացից՝ Ռեկոնկիստայից հետո։ 1128 թվականին տեղի ունեցավ Սան Մամեդեի ճակատամարտը, որտեղ Աֆոնսու I Էնրիկեշի գլխավորած պորտուգալական ուժերը պարտության մատնեցին Թերեզա Լեոնացու բանակին։ Արդյունքում՝ Պորտուգալիայի կոմսությունը հաստատում է իր ինքնիշխանությունը, իսկ Աֆոնսուն հռչակվում է արքայազն։ Շատ չանցած՝ 1139 թվականին, Օուրիկի դաշտում Աֆոնսուն վճռական հաղթանակ է տանում արաբների նկատմամբ, որից հետո էլ հռչակվում է Պորտուգալիայի թագավոր։ Հարևան պետությունները Աֆոնսուին այդ պաշտոնում ճանաչում են միայն 1143 թվականին՝ Սապորայի պայմանագրով։

15-16-րդ դարերում պորտուգալացիները ստեղծում են առաջին համաշխարհային կայսրությունը՝ դառնալով աշխարհի խոշորագույն տնտեսական, քաղաքական և ռազմական ուժերից մեկը։ Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակահատվածում պորտուգալացի ծովագնացներն արքայազն Հենրիխի հովանավորությամբ 1418 թվականից սկսում են նավարկել Աֆրիկայի արևմտյան ափերով։ Հիմնական հայտնագործությունները կատարվում են 1488 թվականից հետո, երբ Բարտոլոմեու Դիաշը հասնում է Հնդկական օվկիանոս։ 1498 թվականին Հնդկաստան է հասնում Վասկո դա Գաման։ Ավելի հեռուն գնալով՝ պորտուգալացիները 1513 թվականին հասնում են Չինաստանի ափերին։ 1522 թվականին շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարում Ֆեռնան Մագելանը՝ ամբողջացնելով արևմուտքի ու արևելքի նավարկությունները։ 1415 թվականին ձևավորվում է Պորտուգալիայի գաղութային կայսրությունը, որն ներառում էր մի շարք գաղութներ Ամերիկայում, Աֆրիկայում և Ասիայում։ Այնուամենայնիվ, 1755 թվականի Լիսաբոնի ավերիչ երկրաշարժը, Նապոլեոնյան պատերազմների ընթացքում երկրի բռնազավթումը և Բրազիլիայի անկախության հռչակումը նպաստեցին Պորտուգալիայի հեղինակության և ազդեցության նվազմանը։ 1910 թվականին երկրում տեղի ունեցավ հեղափոխություն, որից հետո Պորտուգալիան հռչակվեց հանրապետություն, սակայն Երկրորդ աշխարհամարտի նախօրեին երկրում հաստատվեց ֆաշիստների «Էստադո Նովո» ավտորիտար վարչակարգը, ինչն էլ հանրապետությունը փոխարինեց բռնապետությամբ։ Ժողովրդավարությունն այս երկրում վերականգնվեց միայն մեխակների հեղափոխությունից հետո՝ 1974 թվականին։ Պորտուգալիայի գաղութային վարչակարգը հիմնահատակ կործանվեց 1999 թվականին, երբ Մակաոն հանձնվեց Չինաստանին։

Պորտուգալիան զարգացած երկիր է՝ եկամտաբեր տնտեսությամբ և բնակչության բարձր կենսամակարդակով։ Այն աշխարհի երրորդ ամենախաղաղապահ երկիրն է, որն ունի կիսանախագահական կառավարման համակարգ։ Պետության գլուխը նախագահն է, որն ընտրվում է քառամյա ժամկետով։ Ըստ 2017 թվականի տվյալների՝ երկրի բնակչությունը կազմում է 10 294 289 մարդ։ Ի տարբերություն Եվրոպայի մյուս պետությունների՝ Պորտուգալիայի աշխարհի ամենամիատարր բնակչություն ունեցող պետություններից է։ Պորտուգալացիները կազմում են երկրի բնակչության 99,7 %-ը[9]։ Պաշտոնական լեզուն պորտուգալերենն է, կրոնը՝ կաթոլիկ քրիստոնեությունը։ Որպես արժույթի միավոր օգտագործվում է եվրոն։ Պորտուգալիայի մայրաքաղաքը Լիսաբոնն է, որը նաև երկրի քաղաքական, մշակութային, կրթական, առողջապահական և տնտեսական կենտրոնն է։ Երկրի անվանումն առաջացել է Պարտու նավահանգստային քաղաքի անունից։

Ներկայումս Պորտուգալիան Հյուսիսատլանտյան դաշինքի, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական Միության, Եվրագոտու, Շենգենյան համաձայնագրի և մի շարք այլ համաեվրոպական կառույցների անդամ է։ 1996 թվականին Պորտուգալիայի նախաձեռնությամբ ստեղծվում է Պորտուգալալեզու երկրների համագործակցությունը, որին անդամակցում են մի շարք պետություններ։

Բովանդակություն

Other Languages
Аҧсшәа: Португалиа
Acèh: Portugéh
адыгабзэ: Португалие
Afrikaans: Portugal
Alemannisch: Portugal
አማርኛ: ፖርቱጋል
aragonés: Portugal
Ænglisc: Portugal
العربية: البرتغال
ܐܪܡܝܐ: ܦܘܪܛܘܓܠ
asturianu: Portugal
Aymar aru: Purtuwal
azərbaycanca: Portuqaliya
تۆرکجه: پورتوقال
башҡортса: Португалия
Boarisch: Portugal
žemaitėška: Puortogalėjė
Bikol Central: Portugal
беларуская: Партугалія
беларуская (тарашкевіца)‎: Партугалія
български: Португалия
भोजपुरी: पुर्तगाल
Bislama: Portugal
বাংলা: পর্তুগাল
བོད་ཡིག: པོ་ཅུ་གྷལ།
বিষ্ণুপ্রিয়া মণিপুরী: পর্তুগাল
brezhoneg: Portugal
bosanski: Portugal
ᨅᨔ ᨕᨘᨁᨗ: Portugis
буряад: Португал
català: Portugal
Chavacano de Zamboanga: Portugal
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Buò-dò̤-ngà
нохчийн: Португали
Cebuano: Portugal
Chamoru: Portugal
ᏣᎳᎩ: ᏉᏥᎦᎳ
کوردی: پورتوگال
corsu: Portugallu
qırımtatarca: Portugaliya
čeština: Portugalsko
kaszëbsczi: Pòrtugalskô
словѣньскъ / ⰔⰎⰑⰂⰡⰐⰠⰔⰍⰟ: Портогалїꙗ
Чӑвашла: Португали
Cymraeg: Portiwgal
dansk: Portugal
Deutsch: Portugal
Zazaki: Portekiz
dolnoserbski: Portugalska
डोटेली: पोर्चुगल
ދިވެހިބަސް: ޕޯޗުގަލް
eʋegbe: Portugal
Ελληνικά: Πορτογαλία
emiliàn e rumagnòl: Purtugàl
English: Portugal
Esperanto: Portugalio
español: Portugal
eesti: Portugal
euskara: Portugal
estremeñu: Portugal
فارسی: پرتغال
Fulfulde: Portokeesi
suomi: Portugali
Võro: Portugal
føroyskt: Portugal
français: Portugal
arpetan: Portugal
Nordfriisk: Portugal
furlan: Portugal
Frysk: Portegal
Gagauz: Portugaliya
Gàidhlig: A' Phortagail
galego: Portugal
Avañe'ẽ: Poytuga
गोंयची कोंकणी / Gõychi Konknni: पोर्तुगाल
ગુજરાતી: પોર્ટુગલ
Hausa: Portugal
客家語/Hak-kâ-ngî: Phù-thò-ngà
Hawaiʻi: Potugala
עברית: פורטוגל
हिन्दी: पुर्तगाल
Fiji Hindi: Portugal
hrvatski: Portugal
hornjoserbsce: Portugalska
Kreyòl ayisyen: Pòtigal
magyar: Portugália
Արեւմտահայերէն: Փորթուկալ
interlingua: Portugal
Bahasa Indonesia: Portugal
Interlingue: Portugal
Igbo: Portugal
Ilokano: Portugal
ГӀалгӀай: Португали
íslenska: Portúgal
italiano: Portogallo
日本語: ポルトガル
Patois: Puotigal
la .lojban.: potygu'e
Jawa: Portugal
ქართული: პორტუგალია
Qaraqalpaqsha: Portugaliya
Taqbaylit: Portugal
Адыгэбзэ: Португалэ
Kabɩyɛ: Pɔritigaalɩ
қазақша: Португалия
kalaallisut: Portugal
ភាសាខ្មែរ: ព័រទុយហ្គាល់
한국어: 포르투갈
Перем Коми: Португал
къарачай-малкъар: Португалия
kurdî: Portûgal
kernowek: Portyngal
Кыргызча: Португалия
Latina: Portugallia
Ladino: Portugal
Lëtzebuergesch: Portugal
лакку: Португал
Lingua Franca Nova: Portugal
Limburgs: Portugal
Ligure: Pòrtogallo
lingála: Pulutugal
لۊری شومالی: پورتغال
lietuvių: Portugalija
latgaļu: Portugaleja
latviešu: Portugāle
मैथिली: पोर्चुगल
мокшень: Португалия
Malagasy: Pôrtogaly
олык марий: Португалий
Māori: Potukara
Minangkabau: Portugis
македонски: Португалија
മലയാളം: പോർച്ചുഗൽ
монгол: Португали
Bahasa Melayu: Portugal
Malti: Portugall
Mirandés: Pertual
မြန်မာဘာသာ: ပေါ်တူဂီနိုင်ငံ
مازِرونی: پرتغال
Dorerin Naoero: Portsiugar
Napulitano: Purtuallo
Plattdüütsch: Portugal
Nedersaksies: Portugal
नेपाली: पोर्चुगल
नेपाल भाषा: पोर्चुगल
Nederlands: Portugal
norsk nynorsk: Portugal
norsk: Portugal
Novial: Portugal
Nouormand: Portugâ
Sesotho sa Leboa: Portugal
occitan: Portugal
Livvinkarjala: Portugalii
Oromoo: Poorchugaal
ਪੰਜਾਬੀ: ਪੁਰਤਗਾਲ
Pangasinan: Portugal
Kapampangan: Portugal
Papiamentu: Portugal
Picard: Portugal
Norfuk / Pitkern: Porchugal
polski: Portugalia
Piemontèis: Portugal
پنجابی: پرتگال
Ποντιακά: Πορτογαλία
پښتو: پرتګال
português: Portugal
Runa Simi: Purtugal
rumantsch: Portugal
romani čhib: Portugaliya
Kirundi: Portugal
română: Portugalia
tarandíne: Purtugalle
русский: Португалия
русиньскый: Портуґалія
Kinyarwanda: Porutigali
संस्कृतम्: पुर्तगाल
саха тыла: Португалия
ᱥᱟᱱᱛᱟᱲᱤ: ᱯᱳᱨᱛᱩᱜᱟᱞ
sardu: Portugallu
sicilianu: Portugallu
Scots: Portugal
سنڌي: پرتگال
davvisámegiella: Portugal
srpskohrvatski / српскохрватски: Portugal
සිංහල: පෘතුගාලය
Simple English: Portugal
slovenčina: Portugalsko
slovenščina: Portugalska
Gagana Samoa: Potukale
chiShona: Portugal
Soomaaliga: Burtuqaal
shqip: Portugalia
српски / srpski: Португалија
Sranantongo: Portugesokondre
SiSwati: IPhuthukezi
Sesotho: Portugal
Seeltersk: Portugal
Sunda: Portugal
svenska: Portugal
Kiswahili: Ureno
ślůnski: Portugalijo
తెలుగు: పోర్చుగల్
tetun: Portugál
тоҷикӣ: Португалия
Türkmençe: Portugaliýa
Tagalog: Portugal
Tok Pisin: Potugal
Türkçe: Portekiz
Xitsonga: Phochugali
татарча/tatarça: Португалия
chiTumbuka: Portugal
reo tahiti: Pōtītī
удмурт: Португалия
ئۇيغۇرچە / Uyghurche: پورتۇگالىيە
українська: Португалія
اردو: پرتگال
oʻzbekcha/ўзбекча: Portugaliya
Tshivenda: Portugal
vèneto: Portogało
vepsän kel’: Portugalii
Tiếng Việt: Bồ Đào Nha
West-Vlams: Portugal
Volapük: Portugän
walon: Portugal
Winaray: Portugal
Wolof: Portugaal
吴语: 葡萄牙
მარგალური: პორტუგალია
ייִדיש: פארטוגאל
Yorùbá: Pọ́rtúgàl
Vahcuengh: Buzdauzyaz
Zeêuws: Portuhal
中文: 葡萄牙
文言: 葡萄牙
Bân-lâm-gú: Phû-tô-gâ
粵語: 葡萄牙
isiZulu: IPhothugali