Պոպուրի

Պոպուրի (ֆր.՝ pot-pourri[1] - բառացի՝ խառը կերակուր, խառնուրդ), նվագարանային պիես՝ կազմված հանրածանոթ որևէ օպերայի, բալետի եղանակներից, կոմպոզիտորի տարբեր գործերի մեղեդիներից, ժողովրդական երգերից, պարերից, քայլերգերից, կինոնկարների երաժշտության համարներում սովորաբար մեղեդիները չեն զարգացվում, այլ՝ մոդուլացումները և թեմատիկ փոփոխումները իրականացնող կարճ կապերով հետևում մեկը մյուսին։

Անվան ծագում

«Պոպուրի» տերմինը երաժշտության մեջ առաջին անգամ կիրառվել է 1711 թվականին։ Պոպուրիները տարածվել են 19-րդ դարից։ Ստեղծվում են նվագարանային տարբեր կազմերի, ավելի հաճախ՝ էստրադային և փողային նվագախմբերի համար։

Other Languages
suomi: Potpuri
galego: Popurrí
polski: Potpourri
русский: Попурри
Türkçe: Potpuri
українська: Попурі