Պոլիս
English: Polis

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պոլիս (այլ կիրառումներ)

Պոլիս, Քաղաք-պետություն, հասարակության սոցիալ–տնտեսական և քաղաքական կազմակերպություն յուրահատուկ ձև Հին Հունաստանում և Հին Իտալիայում։ Առաջացել է դասակարգային հասարակության կազմավորման շրջանում։ Պոլիսը կազմված էր քաղաքի և շրջակա երկրագործական բնակավայրի տարածքից։ Տնտեսության հիմքը հողի սեփականությունն էր, գոյություն ուներ պետական և մասնավոր սեփականություն։ Մասնավոր սեփականության իրավունք ունեին միայն Պոլիսի լիիրավ քաղաքացիները, այդպիսին էին իրենց ծագումով։ Սահմանված էր հողատիրության առավելագույն չափ, որի խախտումը պատժվում էր օրենքով։ Լիիրավ քաղաքացիներից զատ Պոլիսի տարածքում բնակվում էին նաև ազատ, սակայն ոչ լիիրավ քաղաքացիներ՝ մետոյկները (վերաբնակիչներ), պերիոյկները (հարևանությամբ բնակվողներ), ստրկալուծներ և ստրուկներ։ Պոլսեցիները կա՛մ դեմոկրատական էին, կա՛մ օլիգարխական։ Պոլիսով ղեկավարում էին լիիրավ քաղաքացիների ժողովը, խորհուրդը և ընտրովի պաշտոնյաները։ Կար ժողովրդական աշխարհազոր, որը կազմված էր 17-18–ից մինչև 60 տարեկան ազատ քաղաքացիներից։ Պոլսային հարաբերությունների յուրահատկությունը նպաստել է պոլիսային գաղափարախոսության, պոլսային հայրենասիրության ձևավորմանը։ Պոլսային համակարգը Հին Հունաստանում ծաղկում է ապրել մ.թ.ա.V դ, Հին Իտալիայում՝ մ.թ.ա.V-III դդ։ Ստրկատիրական հասարակարգի հետագա զարգացմամբ Պոլիսը դարձել է ստրկատիրական պետության ձև, սակայն նրա քայքայումը առաջ է բերել պոլսային համակարգի ճգնաժամ, որը Հին Հունաստանում սկսել է արտահայտվել մ.թ.ա.IV դ սկզբից, Հին Իտալիայում՝ մ.թ.ա.I–III դդ։ Դասական պոլիսցիներից տարբեր են հելլենիստական պոլսեցիները, որոնք հիմնադրվել են Արևելքի հելլենիստական պետություններում՝ Ալեքսանդր Մակեդոնացու և նրա հետնորդների կողմից։ Իրենց սոցիալական և վարչական կառուցվածքով կրկնօրինակելով դասական պոլսեցիներին՝ սրանք սակայն ոչ թե քաղաք–պետություններ էին, այլ միապետների հպատակ քաղաքներ։ Օժտված էին որոշ արտոնություններով, այդ թվում՝ ներքին գործերը ինքնուրույն տնօրինելու իրավունքով։ Լիիրավ քաղաքացիները և նրանց համայնքները թագավորական իշխանության կարևոր հենարանն էին։ Հելլենիստական պոլսեցիները իրենց կառուցվածքի և պետության համակարգում ունեցած դերի առումով որոշակի ազդեցություն են գործել Արևելքի հինավուրց քաղաքների, տաճար–քաղաքների վրա և փոխադարձաբար կրել նրանց ազդեցությունը։ Պոլսային կարգի ազդեցությունը նկատվում է նաև Հին Հայաստանում (մ.թ.ա.I-մ.թ.IV դդ)։

Other Languages
Afrikaans: Polis (stad)
Alemannisch: Polis
asturianu: Polis
Boarisch: Polis
беларуская: Поліс (антычнасць)
български: Полис
bosanski: Polis
català: Polis
čeština: Polis
dansk: Polis
Deutsch: Polis
Ελληνικά: Πόλις
English: Polis
español: Polis
eesti: Polis
euskara: Polis
suomi: Polis
français: Polis
galego: Polis
עברית: פוליס
hrvatski: Polis
magyar: Polisz
Bahasa Indonesia: Polis
italiano: Polis
日本語: ポリス
ქართული: პოლისი
한국어: 폴리스
Кыргызча: Полис
Latina: Polis
Lëtzebuergesch: Polis
lietuvių: Polis
Nederlands: Polis (stad)
norsk nynorsk: Polis
norsk: Polis
polski: Polis
português: Pólis
română: Polis
русиньскый: Полис (античный)
srpskohrvatski / српскохрватски: Polis
Simple English: Polis
slovenčina: Polis
slovenščina: Polis
shqip: Polisi
српски / srpski: Полис
Tagalog: Pólis
Türkçe: Polis (şehir)
українська: Поліс
oʻzbekcha/ўзбекча: Polis
vèneto: Polis
Tiếng Việt: Thành bang Hy Lạp
中文: 希臘城邦