Պլոտինոս

Picto infobox auteur.png
Պլոտինոս
Πλωτῖνος
Plotinos.jpg
Ծնվել է 205 [1] Ասյուտ, Եգիպտոս
Մահացել է 270 [1] Մինտուրնո, Լատինա, Լացիո, Իտալիա
Քաղաքացիություն Հին Հռոմ
Մասնագիտություն փիլիսոփա
Տիրապետում է լեզուներին լատիներեն
Ուսուցիչ Ամմոնիուս Սակկաս
Աշակերտներ Պորփյուր և Cassius Longinus
Plotinus Վիքիպահեստում

Պլոտինոս Լիկոպոլսեցի ( հին հունարեն՝ Πλωτῖνος, մ.թ. 204/5–270 թթ.), հին հույն փիլիսոփա, նորպլատոնականության փիլիսոփայական ուղղության հիմնադիր։ Նրա ուսմունքը, որը շարադրված է «Էննեադներ» երկասիրության մեջ, Պլատոնի փիլիսոփայության և անտիկ աշխարհի մի շարք փիլիսոփայական ուսմունքների՝ արիստոտելականության, պյութագորականության և ստոիկականության մի բարդ ձուլվածք էր՝ իդեալիզմի հիմքի վրա։ Այն դարձավ անտիկ աշխարհի մայրամուտի և վաղ միջնադարի ամենատարածված և ազդեցիկ հոսանքը, որը ազդեց ինչպես քրիստոնեական աստվածաբանության, այնպես էլ գիտության անտիկ ավանդույթները շարունակող աշխարհիկ փիլիսոփայական մտքի ձևավորման վրա։ III-VI դարերում գործում էին նորպլատոնականության տարբեր դպրոցներ, այդ թվում նաև արիստոտելյան փիլիսոփայության ուժեղ ազդեցությունը կրած Ալեքսանդրիայի դպրոցը, որի հետևորդն էր Դավիթ Անհաղթը։

Կենսագրություն

Լիկոպոլսեցին ինքնուրույն սկսել է զբաղվել 40 տարեկանից՝ Հռոմ փոխադրվելուց հետո, ուր բացել է դպրոց և ղեկավարել այն մինչև կյանքի վերջը։ Ունեցել է բազմաթիվ աշակերտներ և հետևորդներ։ Պլոտինոսի աշխատությունները նրա աշակերտ Պորփյուրը բաժանել է 6 իննյակների (էննեադների) և հրապարակել ուսուցչի մահվանից հետո։

Պլոտինոս զարգացրել է Պլատոնի գաղափարների մասին ուսմունքը՝ զուգակցելով այն Արիստոտելի, ստոիցիզմի, Պյութագորասի փիլիսոփայության իդեալիստական կողմերի և Արևելքի կրոնամիստիկական ուսմունքների հետ։ Ամեն ինչի հիմքը, ըստ Պլոտինոսի, գերբնական և գերզգայական աստվածային «առաջնամիակն» է, որը ենթակա չէ որևէ սահմանման, բանական կամ զգայական ճանաչման։

Other Languages
العربية: أفلوطين
مصرى: افلوطين
azərbaycanca: Plotin
беларуская: Плацін
български: Плотин
català: Plotí
čeština: Plótínos
dansk: Plotin
Deutsch: Plotin
Ελληνικά: Πλωτίνος
English: Plotinus
Esperanto: Plotino
español: Plotino
eesti: Plotinos
euskara: Plotino
فارسی: فلوطین
suomi: Plotinos
français: Plotin
Frysk: Plotinus
Gaeilge: Plotinus
galego: Plotino
עברית: פלוטינוס
hrvatski: Plotin
magyar: Plótinosz
Bahasa Indonesia: Plotinos
íslenska: Plótínos
italiano: Plotino
ქართული: პლოტინე
한국어: 플로티노스
Kurdî: Plotînos
Кыргызча: Плотин
Latina: Plotinus
lietuvių: Plotinas
latviešu: Plotīns
Malagasy: Plotin
кырык мары: Плотин
Malti: Plotinu
Mirandés: Plotino
Nederlands: Plotinus
norsk: Plotin
occitan: Plotin
polski: Plotyn
português: Plotino
română: Plotin
русский: Плотин
Scots: Plotinus
srpskohrvatski / српскохрватски: Plotin
slovenčina: Plótinos
slovenščina: Plotin
shqip: Plotini
српски / srpski: Плотин
svenska: Plotinos
Kiswahili: Plotinus
Türkçe: Plotinos
українська: Плотін
oʻzbekcha/ўзбекча: Plotin
Tiếng Việt: Plotinus
中文: 普罗提诺