Պիրոմանիա

Պիրոմանիակ

Պիրոմանիա, խթանող վարքագծի խանգարում [1], որի ժամանակ անհատները չեն կարողանում զսպել անընդհատ հրդեհ առաջացնելու անհաղթահարելի իրենց ազդակները: Նրանք այդպիսի քայլի են դիմում լարվածությունը թուլացնելու կամ պարզապես հաճույք ստանալու համար [1]: Պիրոմանիակները չեն հետապնդում դրամական կամ քաղաքական շահ [2]: Նրանց նպատակն է հասնել էյֆորիայի: Շատ հաճախ նրանք միտումնավոր կերպով ընտրում են հրշեջի մասնագիտությունը: Պիրոմանիան, ինչպես օրինակ կլեպտոմանիան, անկառավարելի է:

Հիվանդության մասին մարդկությանը հայտնի է դեռ 1824 թվականից, սակայն այն մինչ այժմ ամբողջությամբ ուսումնասիրված չէ: Պիրոմանիայի դրսևորումները հոգեբանության և իրավաբանության ուսումնասիրության առարկա են համարվում:

Գրանցվել են դեպքեր, որ երկարատև հոգեբանական բուժումներից հետո հիվանդները վեց հարյուրից ավելի հրդեհներ են առաջացրել:

Ախտանիշեր

Կան հատուկ ախտանիշեր, որոնցով պիրոմանիակները տարբերվում են նրանցից, ովքեր հրդեհ են առաջացնում հանցավոր նպատակներով կամ հուզական այլ դրդապատճառներով, որոնք կապված չեն կրակի հետ: Պիրոմանիայի համախտանիշով տառապող մարդիկ ավելի քան մեկ անգամ մտածված հրդեհներ են առաջացնում: Երբ նրանք գտնվում են հրդեհի գոտում, անբացատրելի հաճույք, հանգստություն, բավականություն են զգում:

Հիվանդությունը դժվար է հայտնաբերել հատկապես վաղ տարիքում, որովհետև երեխաների մեծ մասը նույնպես ուղղակի հետաքրքրությունից դրդված սիրում է կրակի հետ խաղալ [3]:

Other Languages
العربية: هوس الحرائق
català: Piromania
dansk: Pyromani
Deutsch: Pyromanie
Ελληνικά: Πυρομανία
English: Pyromania
español: Piromanía
euskara: Piromania
suomi: Pyromania
français: Pyromanie
עברית: פירומניה
hrvatski: Piromanija
magyar: Pirománia
Bahasa Indonesia: Piromania
italiano: Piromania
日本語: 放火癖
македонски: Пироманија
Nederlands: Pyromanie
norsk: Pyromani
polski: Piromania
português: Piromania
русский: Пиромания
srpskohrvatski / српскохрватски: Piromanija
Simple English: Pyromania
slovenčina: Pyrománia
slovenščina: Piromanija
српски / srpski: Пироманија
svenska: Pyromani
Türkçe: Piromani
українська: Піроманія
中文: 縱火狂