Պերուջա (գավառ)

Picto infobox map.png
Պերուջա
Sedi della provincia Piazza Italia.JPG
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալիայի պրովինցիաներ
Մտնում էՈւմբրիա
ՎարչկենտրոնՊերուջա
Բնակչություն664 155 մարդ (2015)
Տարածք6334 կմ² կմ²
Perugia in Italy.svg
Սահմանակցում էՊեզարո է Ուրբինո, Անկոնա, Մաչերատա, Ասկոլի Պիչենո, Ռիետի, Տեռնի, Սիենա և Արեցո
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդIT-PG
Հեռախոսային կոդ075, 0578, 0742 և 0743
Փոստային ինդեքսներ06100 և 06010–06089
Ավտոմոբիլային կոդPG
provincia.perugia.it

Պերուջա գավառ (իտալ.՝ Provincia di Perugia), գավառ Իտալիայի Ումբրիա մարզում, որը պարունակում է տարածաշրջանի և բնակչության երկու երրորդը։ Պերուջա գավառի մայրաքաղաքը Պերուջա քաղաքն է։ Գավառն ընդգրկում էր ամբողջ Ումբիրայի տարածքը մինչև 1927 թվականը, ապա Տեռնին տարանջատվեց և դարձավ Ումբրիայի գավառ։ Պերուջա գավառն ունի 6,334 քառակուսի կիլոմետր տարածք, որը ներառում է Ումբրիայի երկու երրորդը, իսկ ընդհանուր բնակչությունը կազմում է 660000 բնակիչ։ Կան 59 կոմունաներ Պերուջա գավառում։ Գավառն ունի շատ տեսարժան վայրեր, հատկապես պատմական և գեղարվեստական։ Այնտեղ է գտնվում Կենտրոնական Իտալիայի ամենամեծ լիճը՝ Տրազիմենյան լիճը։ Այն պատմականորեն Ումբրիների՝ իտալական ցեղերի նախահայրենիքն էր, իսկ հետագայում դա հռոմեական գավառ էր, ապա՝ մինչև 19-րդ դարի վերջը Պապական մարզ էր։

Պատմություն և տոպոլոգիա

Պերուջա գավառ

Պերուջա գավառը հիմնադրվել է 6-րդ դարում Էտրուսկների կողմից։ Ումբրիա և Տիբերի հովիտները գտնվում են գավառի տարածքում։ Գավառի արևելյան հատվածը լեռնոտ տարածություն է, իսկ մնացած մասը ծածկված է անտառներով։ Գավառն ընդգրկում է Տիբեր գետի ավազանը և նրա վտակները։ Հարավային շրջաններում քիչ են լեռները։

Մետաքսը, եգիպտացորենն ու խոտը գավառի կարևորագույն գյուղատնտեսական արտադրանքներն են։ Մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ սնվում են Տիբեր գետի և նրա վտակների ջրերով ոռոգվող հողատարածքներում աճող խոտերով։ Պերուջան Պապական մարզերից՝ Հռոմից, Վիտերբոյից և Չերետո դի Սպոլետոից հետո չորրորդ կարևորագույն գավառն է[1]։ Իտալիայի ամենամեծ լիճը՝ Տրազիմենյան լիճը, գտնվում է Պերուջա գավառում։ Լիճն ունի երեք կղզի[2]։ Լիճն ունի շուրջ 30 կիլոմետր շրջագիծ, բայց համեմատաբար մակերեսային է։ Այն սնվում է մոտակա լեռների աղբյուրներով[1]։

Other Languages
Boarisch: Provinz Perugia
Chavacano de Zamboanga: Perugia
Esperanto: Provinco Peruĝo
Nordfriisk: Prowins Perugia
Bahasa Indonesia: Provinsi Perugia
Basa Jawa: Provinsi Perugia
한국어: 페루자 현
Lëtzebuergesch: Provënz Perugia
Bahasa Melayu: Wilayah Perugia
norsk nynorsk: Provinsen Perugia
پنجابی: ضلع پیروگیا
srpskohrvatski / српскохрватски: Perugia (provincija)
Simple English: Province of Perugia
slovenščina: Perugia (pokrajina)
српски / srpski: Перуђа (округ)
Tagalog: Perugia
Türkçe: Perugia ili
oʻzbekcha/ўзбекча: Perugia (provinsiya)
Tiếng Việt: Perugia (tỉnh)
中文: 佩魯賈省
Bân-lâm-gú: Perugia Séng