Պերոզ

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Պերոզ (այլ կիրառումներ)
Պերոզ
Peroz.jpg
Ծնվել է5-րդ դար
Մահացել է484
Մահվան վայրՀերաթ
ՔաղաքացիությունՍասանյան Պարսկաստան
ԿրոնԶրադաշտականություն
Մասնագիտությունմիապետ
Ծնողներհայր՝ Հազկերտ Բ, մայր՝ Diang of Persia
Զբաղեցրած պաշտոններking of the Sasanian Empire
ԵրեխաներԿավադ I և Djamasp
Peroz I Վիքիպահեստում
Պերոզի պատկերը սասանյան դրամի վրա

Պերոզ (նաև՝ Փերոզ, ծննդյան թվականն անհայտ մոտ 425 - 484 թ.), պարսից արքա 459 թվականից։ Սասանյանների դինաստիայից։ Հազկերտ Բ-ի կրտսեր որդին։ Իրանի ավագանու և հեփթաղների օգնությամբ տապալել է եղբորը՝ Որմիզդ Գ-ին և տիրել գահին։

Նրա օրոք թուլացել է կենտրոնական իշխանությունը, սրվել են հակամարտությունները ֆեոդալական տարբեր խմբավորումների միջև։ Իրանի քրիստոնյա բնակչության մեջ աղանդավորական պայքարում հովանավորել է նեստորականներին։

Պերոզի օրոք Իրանին սպառնացել են հեփթաղները և Կովկասի լեռնականները։ Հեփթաղների դեմ կազմակերպել է երկու արշավանք, առաջինի ժամանակ գերի է ընկել և պատանդ թողնելով որդուն՝ Կավադին, ազատվել է, երկրորդի ժամանակ զոհվել է։ Պերոզի քաղաքականությունը Հայաստանում և Անդրկովկասում առաջ է բերել հուժկու ապստամբություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png


Other Languages
العربية: بيروز الأول
azərbaycanca: I Firuz
беларуская: Пероз
български: Фируз I
català: Peroz I
čeština: Péróz I.
Deutsch: Peroz I.
English: Peroz I
español: Peroz I
فارسی: پیروز یکم
suomi: Peroz I
français: Péroz Ier
hrvatski: Peroz I.
Bahasa Indonesia: Peroz I
italiano: Peroz I
ქართული: პეროზ I
한국어: 페로즈 1세
Nederlands: Peroz
occitan: Peroz Ier
português: Perozes I
русский: Пероз
srpskohrvatski / српскохрватски: Peroz I
slovenčina: Péróz I.
svenska: Perouz I
Türkçe: I. Firuz
українська: Пероз
Tiếng Việt: Peroz I
Bân-lâm-gú: Peroz 1-sè