Պետրոնիուս Արբիտր

Picto infobox auteur.png
Պետրոնիուս Արբիտր
լատ.՝ Petronius Arbiter
Petronius Arbiter by Bodart 1707.jpg
Ծննդյան անուն լատ.՝ Titus Petronius Niger
Ծնվել է մոտ. 27
Ծննդավայր Մասիլիա, Ֆրանսիա
Վախճանվել է 66 [1] [2] [3] [4]
Վախճանի վայր Cumae [3]
Գրական անուն arbiter elegantiae
Մասնագիտություն գրող, քաղաքական գործիչ և զինծառայող
Լեզու լատիներեն
Քաղաքացիություն Հին Հռոմ
Ուշագրավ աշխատանքներ Սատիրիկոն
Զավակներ Ալբիա Դոմինիկա
Petronius Arbiter Վիքիպահեստում

Պետրոնիուս Արբիտր ( լատ.՝ Petronius Arbiter; 1466 թթ.), «Սատիրիկոն» երգիծական վեպի հեղինակ, սովորաբար նույնացվում է Տակիտոսի կողմից հիշատակվող Գայուս Պետրոնիուսի հետ, որը ապրել է Ներոն կայսեր օրոք։ Ներոնի պալատում կոչվել է «դատավոր նրբագեղության»։ Պալատական դավերի մեջ խճճվելով՝ ինքնասպան է եղել։

«Սատիրիկոնը» երգիծական կենցաղային վեպ է, գրված «մենիպպյան սատուրայի» ձևով, այսինքն արձակ և չափածո հատվածների միախառնման եղանակով։ Երկից մեզ հասել են միայն հատվածներ։ Պատմվում է կրթված երիտասարդ Էնկոլպիուսի և նրա ուղեկիցների արկածների մասին։ Ճակատագիրը նրանց շպրտում է քաղաքից քաղաք, դժբախտությունից դժբախտություն։ Ծաղրելով իր ժամանակին տարածված սիրային վեպերի կաղապարները՝ Պետրոնիուսը ենթարկում է գլխավոր հերոսներին տարբեր փորձությունների՝ փոթորիկ, նավի խորտակում, կեղծ ինքնասպանություն, բաժանումներ և հանդիպումներ։ Վեպի հիմնական հետաքրքրությունը, սակայն, բազմաթիվ էպիզոդների նկարագրություններում է. իրար են հաջորդում խրախճանքների, խաղաորջերի, հրապարակային վեճերի տեսարանները։ Հեղինակը ցածր խավի ներկայացուցիչների զարմանալի իմացություն է ցուցաբերում, նա շատ վառ է պատկերում կախարդներին, կավատներին, սիրային արկածներ որոնող կանանց, օժիտ փնտրողներին, պարազիտներին, գողերին, նավաստիներին և զինվորներին։

Վեպի առավել հայտնի դրվագը Տրիմալքիոնի խնջույքի տեսարանն է։ Տանտերը՝ Տրիմալքիոնը /եռակի զզվելի/, ազատարձակ է, նախկինում սիրիացի ստրուկ, ազատություն է ստացել և հարստացել շնորհիվ հաջող առևտրի։ Հեղինակը Տրիմալքիոնի դղյակի շքեղության և խնջույքի պերճության նկարագրման, նրա ճառերի ներկայացման միջոցով ցույց է տալիս նրա տգիտությունը, սնահավատությունը, մեծամտությունը, անճաշակությունը, վեր է հանում նրա գռեհկությունն ու ագահությունը։

Պետրոնիուսին բնորոշ են նիհիլիզմը, հիասթափությունը, բացարձակ նատուրալիզմը, որոնք, սակայն, չեն արժեզրկում հռոմեական այս վեպի գեղարվեստական նշանակությունը։

Աղբյուրներ

  • Խաչատրյան Ն., Անտիկ գրականության պատմություն, Երևան, 2002։
Other Languages
aragonés: Petronio
العربية: بترونيوس
asturianu: Petroniu
azərbaycanca: Petroni
تۆرکجه: پترونیوس
български: Петроний
català: Petroni
čeština: Petronius
dansk: Petronius
Ελληνικά: Πετρώνιος
English: Petronius
español: Petronio
euskara: Petronio
estremeñu: Petróniu
فارسی: پترونیوس
suomi: Petronius
français: Pétrone
galego: Petronio
עברית: פטרוניוס
hrvatski: Petronije
Bahasa Indonesia: Petronius
íslenska: Petronius
lietuvių: Petronijus
norsk: Petronius
occitan: Petròni
português: Petrônio
română: Petroniu
Scots: Petronius
srpskohrvatski / српскохрватски: Petronije
slovenčina: Petronius
svenska: Petronius
українська: Петроній Арбітр
Bân-lâm-gú: Petronius