Պար վիշապների հետ

Picto infobox book.png
Պար վիշապների հետ
A Dance with Dragons
A Dance with Dragons first cover UK.jpg
ՀեղինակՋորջ Մարտին
Տեսակգիրք
Ժանրֆանտաստիկ վեպ և high fantasy
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Stannis Baratheon, Ջոն Սնոու, Samwell Tarly, Մելիսանդրա, Janos Slynt, Tormund Giantsbane, Սերսի Լանիստեր, Theon Greyjoy, Ռամզի Սնոու, Բրեն Ստարկ, Թիրիոն Լանիստեր, Varys, Illyrio Mopatis, Դեյեներիս Թարգարիեն, Ջորա Մորմոնտ, Daario Naharis, Hizdahr zo Loraq, Barristan Selmy, Victarion Greyjoy, Ռուս Բոլթոն, Asha Greyjoy, Davos Seaworth, Միրսելա Բարաթեոն, Ջեյմի Լանիստեր, Brienne of Tarth, Թոմեն Բարաթեոն և Kevan Lannister
Նկարագրում էWesteros և Essos
ՇարքՍառույցի և կրակի երգ
ՆախորդԱնգղների խրախճանք
ՀաջորդՁմռան քամիները
ԵրկիրFlag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
ՀրատարակիչHarperCollins և Bantam Spectra
Հրատարակման տարեթիվհուլիսի 12, 2011 և 2011
ԳՄՍՀ0-553-80147-3
OCLC191922936
Պարգև(ներ)«Լոկուս» մրցանակ լավագույն ֆանտաստիկ վեպի համար
Կայքgeorgerrmartin.com/grrm_book/a-dance-with-dragons/ և georgerrmartin.com

Պար վիշապների հետ, (անգլ.՝ A Dance With Dragons), «Սառույցի և կրակի երգ» շարքի հինգերորդ վեպը՝ Ջորջ Մարտինի կողմից, որ հրապարակվել է 2011 թվականի հուլիսին։

Ի սկզբանե երբ շարքը հեղինակի կողմից մտածվել է որպես եռերգություն, «Պար վիշապների հետ» անվանումը վերաբերվում էր շարքի երկրորդ գրքին՝ զիջելով «Գահերի խաղ»֊ին։ «Պար վիշապների հետ» և «Անգղների խրախճանք» վեպերը ի սկզբանե գրվել են որպես մեկ հատոր, սակայն գրքի մեծ ծավալը ստիպեց հեղինակին առանձնացնել հերոսներին և սյուժետային գծերն՝ հինգերորդ գրքում։ Գրքում զուգահեռաբար կատարվում են այնպիսի իրադարձություններ, որոնք կան նաև մյուս գրքերում։

Վեպը էկրանավորվել է «Գահերի խաղ» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանում՝ չորրորդ գրքի հետ միասին և «Պար վիշապների հետ» ու «Անգղների խրախճանք» վեպերի իրադարձություններն տեղի են ունենում միաժամանակ, չնայած մի քանի հերոսների՝ Բրան Ստարկի, Դեյեներիս Թարգարիենի, Տեոն Գրեյջոյի և ուրիշների դրվագներն օգտագործվել են նաև հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում։ Միգուցե հեռուստասերիալի վեցերորդ եթերաշրջանում օգտագործվեն նաև դրվագներ «Պար վիշապների հետ» վեպից, որոնք չեն օգտագործվել չորրորդ և հինգերորդ եթերաշրջաններում։

Կոմպոզիցիաների առանձնահատկություններ

Ինչպես սերիայի մյուս գրքերում՝ գրքում իրադարձությունները պատմվում են երրորդ գրքից՝ տարբեր հերոսների տեսակետներից, և նաև գոյություն ունեն չհատվող սյուժետային գծեր։

  • «Պարի» համարյա բոլոր իրադարձությունները տեղի են ունենում կամ Հյուսիսում կամ Պատնեշի մոտ, կամ էլ արևելյան՝ Էսսոս մայրցամաքում։ Գրքի մեծ մասի իրադարձությունները տեղի են ունենում զուգահեռաբար «Խնջույք»֊ի իրադարձությունների հետ, բայց երկրորդ մասում «Պար»֊ը հասնում և շրջանցում է «Խնջույք»֊ին՝ պատմելով նախորդ գրքում տեղի ունեցած իրադարձությունների մասին[1]։
  • Առաջին գլխում Սեմվել Տարլին՝ «Անգղների խրախճանք»֊ից, և երկրորդ գլխում Ջոն Սնոուն՝ «Պար վիշապների հետ» վեպից համընկնում են Ջոնի և Սեմի զրույցի նկարագրության հետ[2] и во второй главе Джона Сноу из «Танца с драконами»[3] (Այն տարբերությամբ, որ պատմությունը պատմվում է տարբեր հերոսների դեմքերից)
  • Ջեյմե Լաննիստերի դրվագից հետո («Պար վիշապների հետ - Մաս 2. Կայծեր մոխրից վեր») «Պար վիշապների հետ» վեպի սյուժետային գծերը հասնում են «Անգղների խրախճանք»֊ին[4]։

Հերոսներ

  • Նախաբան։ Վալամիր Վեցմորթանի (կախարդ Մանսա-Զավթիչ) (Հյուսիս, Անդրպատ)
  • Դեյեներիս Թարգարիեն (Արևելք, Ստրուկ վաճառականների ծովածոց)
  • Տիրիոն Լաննիստեր (Արևելք, Պենտոս - գրքի սկզբում, Ստրուկ վաճառականների ծովածոց - գրքի վերջում)
  • Ջոն Սնոու (Պատնեշ, Հյուսիս)
  • Բրան Ստարկ (Հյուսիս, Անդրպատ)
  • Տեոն Գրեյջո / Вонючка (Հյուսիս, Վինտերֆել)
  • Աշա Գրեյջո (Հյուսիս, Մութ անտառ)
  • Վիկտարիոն Գրեյջո (Արևելք, Ստրուկ վաճառականների ծովածոց)
  • Դավոս Սիվորտ (Հյուսիս, սպիտակ Գավան)
  • Արեո Հոտախ (Հարավ, Դորն)
  • Արյա Ստարկ (Արևելք, Բրավոս)
  • Ջեյմե Լաննիստեր (Գետային հողեր)
  • Քվենթին Մարտել (Արևելք, Ստրուկ վաճառականների ծովածոց) («Գահերի խաղ» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանում ի տարբերություն գրքի Դորան Մարտելի ժառանգը համարվում է Տրիստան Մարտելը)[5]
  • Բարիստան Սելմի (Արևելք, Ստրուկ վաճառականների ծովածոց) («Գահերի խաղ» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանում ի տարբերություն գրքի Դեյեներիս Թարգարիենի բացակայության ժամանակ ղեկավարում է Տիրիոն Լաննիստերը)
  • Սերսեի Լաննիստեր (Թագավորական Գավան)
  • Մելիստրա (Պատնեշ, Հյուսիս)
  • Ջոն Կոնինգթոն (Արևելք, Վոլանտիս - գրքի սկզբում, Փոթորկոտ հողեր (Հարավ֊արևելք) - գրքի վերջում)
  • Վերջաբան։ Քիվան Լաննիստեր (Թագավորական Գավան)
Other Languages