Պատվաստանյութ

Smallpox vaccine.jpg

Վակցինաներ (լատ.՝ ․ vaccinum՝ կովի, vacca՝ Կով), պատրաստուկներ, որոնք ստացվում են կենդանի կամ սպանված միկրոօրգանիզմներից, դրանց կենսագործունեության արգասիքներից։ Օգտագործվում են կանխարգելիչ կամ բուժիչ նպատակով՝ մարդկանց ու կենդանիների ակտիվ իմունացման համար։ Վակցինան առաջին անգամ կիրառել է բնական ծաղկի ժամանակ անգլիացի բժիշկ է․ Ջեննհրը (1796), գիտականորեն հիմնավորել է ֆրանսիացի գիտնական Լ․ Պասայորը (XIX դ․ 2-րդ կեսին ստացավ մի շարք՝ վակցինաներ կատաղության, հավերի խոլերայի, սիբիրյան խոցի ևն դեմ)։ Վակցինականխարգելման հետագա զարգացման շնորհիվ մի շարք երկրներում և ԽՍՀՄ-ում խիստ նվազեցին կամ վերացան բնական ծաղիկը, դիֆթերիան, պոլիոմիելիտը, կարմրուկը և այլ վարակիչ հիվանդություններ։ Գոյություն ունեն կենդանի, սպանված, քիմիական վակցինանաներ և անատոքսիններ։

Կենդանի վակցինաներն ստացվում են ախտածին մանրէները (բակտերիաներ, վիրուսներ և այլն) տարբեր եղանակներով մշակելով և ոչ ախտածին՝ ավիրուլենտ դարձնելով։ Դրանք օգտագործվում են բնական ծաղկի, տուբերկուլոզի, կարմրուկի, պոլիոմիելիտի, բրուցելոզի, կատաղության, տուլարեմիայի, սիբիրախտի, ժանտախտի, դեղին տենդի, գրիպի, տզային էնցեֆալիտի և այլ դեպքերում։ Կենդանի վակցինային բնորոշ են բարձր իմունածնությունը, ոչ բարձր ռեակտոգենությունը, գոյացած անընկալունակության երկարատևությունը։ Գոյություն ունեն ավելի քան 20 կենդանի վակցինա։Սպանված վակցինա ստանալու համար ախտածին մանրէներն ակտիվազրկում են զանազան ֆիզիկական (ջերմություն, ուլտրամանուշակագույն ճառագայթներ) կամ քիմիական (ֆորմալին, ացետոն, սպիրտ, ֆենոլ) ազդակներով։ Կիրառվում են որովայնային տիֆի, պարատիֆերի, խոլերայի, կապույտ հազի, լեպտոսպիրոզների, պոլիոմիելիտի, կատաղության, բծավոր տիֆի, տզային էնցեֆալիտի դեմ։ Այս վակցինայի պաշտպանական հատկությունները ավելի թույլ են արտահայտված, և իմունիտետը զարգանում է մի քանի պատվաստումներից հետո։

Քիմիական վակցինաները պարունակում են մանրէներից անջատված, զտված անտիգենային խմբեր և ունեն սահմանափակ կիրառություն։ ԽՍՀՄ-ում օգտագործվում են որովայնատիֆ-պարատիֆ В վակցինաներ։ Վակցինաներն արտադրվում են հեղուկ և չոր (լիոֆիլացված) վիճակում։ Վերջիններս օգտագործում են դրաժեների (պոլիոմիելիտի կենդանի վակցինանա) կամ լուծույթների ձևով (կարմրուկի, բնական ծաղկի, տուբերկուլոզի, ժանտախտի, սիբիրախտի և այլ կենդանի վակցինաներ)։ Վակցինաներ պատրաստում են մեկ վարակի (մոնովակցինաներ) կամ 2 և ավելի վարակների հարուցիչներից՝ բազմավակցինաներ։ Վակցինաներն օրգանիզմ են ներմուծվում վերմաշկային, միջմաշկային, ենթամաշկային, միջմկանային, ներերակային, ներքթային, ինհալացիոն, բերանի և այլ ճանապարհներով։ Ետպատվաստումային անընկալունակությունը կարող է տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 239 CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages
Afrikaans: Entstof
العربية: لقاح
asturianu: Vacuna
azərbaycanca: Vaksin
беларуская: Вакцына
беларуская (тарашкевіца)‎: Вакцына
български: Ваксина
བོད་ཡིག: འབྲུམ་སྨན།
bosanski: Vakcina
català: Vacuna
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Ĭk-mièu
کوردی: کوتاو
čeština: Vakcína
dansk: Vaccine
Deutsch: Impfstoff
Ελληνικά: Εμβόλιο
English: Vaccine
Esperanto: Vakcino
español: Vacuna
eesti: Vaktsiin
euskara: Txerto
فارسی: واکسن
suomi: Rokote
furlan: Vacine
galego: Vacina
Avañe'ẽ: Tasymombiaha
עברית: חיסון
hrvatski: Cjepivo
Kreyòl ayisyen: Vaksen
magyar: Védőoltás
Bahasa Indonesia: Vaksin
íslenska: Bóluefni
italiano: Vaccino
日本語: ワクチン
Patois: Vaxiin
Basa Jawa: Vaksin
ქართული: ვაქცინა
қазақша: Вакцина
ភាសាខ្មែរ: វ៉ាក់សាំង
한국어: 백신
Latina: Vaccinum
lietuvių: Vakcina
latviešu: Vakcīna
македонски: Вакцина
മലയാളം: വാക്സിൻ
монгол: Вакцин
मराठी: लस
Bahasa Melayu: Vaksin
Nederlands: Vaccin
norsk nynorsk: Vaksine
norsk: Vaksine
ଓଡ଼ିଆ: ଟିକା
polski: Szczepionka
پنجابی: ویکسین
português: Vacina
română: Vaccin
русский: Вакцина
саха тыла: Быһыы
Scots: Vaccine
srpskohrvatski / српскохрватски: Vakcina
සිංහල: Vaccine
Simple English: Vaccine
slovenščina: Cepivo
shqip: Vaksina
српски / srpski: Вакцина
Basa Sunda: Vaksin
Kiswahili: Chanjo
తెలుగు: టీకా
тоҷикӣ: Ваксина
Türkçe: Aşı (tıp)
тыва дыл: Вакцина
українська: Вакцини
اردو: ویکسین
oʻzbekcha/ўзбекча: Vaksinalar
Tiếng Việt: Vắc-xin
Winaray: Bakuna
中文: 疫苗
Bân-lâm-gú: E̍k-chu
粵語: 疫苗