Պասսատներ
English: Trade winds

TradeWinds Hawaii QuikSCAT aug99.png

Պասսատներ (օգտագործվում է նաև եզակի՝ պասսատ, հոլանդերեն passaat), արևադարձային լայնություններում տարվա ընթացքում համեմատաբար հաստատուն ուղղությամբ փչող քամիներ։ Պասսատները կազմում են մթնոլորտի ընդհանուր շրջանառության մի մասը և սերտորեն կապված են օվկիանոսների մերձարևադարձային լայնություններում առաջացած անտիցիկլոնների հետ (փչում են անտիցիկլոնի դեպի հասարակածն ուղղված փեշերով)։ Հյուսիսային կիսագնդում, Երկրի մակերեսին մոտ պասսատներն հիմնականում ունեն հյուսիս Արևելյան, Հարավային կիսագնդում՝ հարավ արևելյան ուղղություն։ Պասսատներն առավել ցայտուն արտահայտված են օվկիանոսների վրա, որտեղ դրանք սովորաբար ավելի սառն են, քան օվկիանոսների ջուրը, հետևաբար տաքանում են ներքևից, որը նպաստում է կոնվեկտիվ հոսանքների ու կույտավոր ամպերի առաջացմանը։ Սակայն, 1-2 կիլոմետր բարձրության շերտերում գոյություն ունեցող անտիցիկլոնային ինվերսիաները սահմանափակում են ամպամածության հետագա զարգացումը։ Այդ պատճառով պասսատներիի շրջանում եղանակը հիմնականում ավելի չոր է։ Երկրի որոշ մասերում (արևադարձային լայնությունների ցամաքային տարածությունների վրա) պասսատներն ունեն ցայտուն արտահայտված սեզոնային բնույթ և կոչվում են արևադարձային մուսսոն։ Պասսատներիի միջին արագությունը երկրի մակերեսին մոտ շերտերում 5-ից 8 մետր վայրկյան է (երբեմն՝ մինչև 15 մետր վայրկյան), ուղղաձիգ հզորությունը՝ մոտ 4 կիլոմետր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 138 CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages
Afrikaans: Passaatwind
العربية: رياح التجارة
asturianu: Vientos alisios
azərbaycanca: Passat
беларуская: Пасат
български: Пасат
català: Vents alisis
čeština: Pasát
dansk: Passat
Ελληνικά: Αληγείς άνεμοι
English: Trade winds
Esperanto: Pasato
español: Vientos alisios
eesti: Passaat
euskara: Alisio
français: Alizé
Gaeilge: Trádghaotha
galego: Alisio
hrvatski: Pasati
Kreyòl ayisyen: Alize
Bahasa Indonesia: Angin pasat
Ido: Alizeo
íslenska: Staðvindur
italiano: Aliseo
日本語: 貿易風
ქართული: პასატები
қазақша: Пассат
한국어: 무역풍
Limburgs: Passaatwindj
lietuvių: Pasatas
latviešu: Pasāts
македонски: Пасати
Bahasa Melayu: Angin pasat
မြန်မာဘာသာ: ကုန်သည်လေ
Nederlands: Passaat
norsk nynorsk: Passatvind
norsk: Passatvind
occitan: Alisis
Ирон: Пассат
polski: Pasat
português: Alísios
română: Alizeu
русский: Пассат
srpskohrvatski / српскохрватски: Pasati
slovenčina: Pasát
slovenščina: Pasat
shqip: Pasatet
српски / srpski: Пасати
svenska: Passadvind
ไทย: ลมค้า
Türkçe: Alizeler
українська: Пасат
oʻzbekcha/ўзбекча: Passatlar
Tiếng Việt: Gió mậu dịch
吴语: 信风
中文: 信風
Bân-lâm-gú: Bō͘-e̍k-hong
粵語: 信風