Պապելուչո

Պապելուչո.jpg

Պապելուչո (իսպ.՝ Papelucho), չիլիացի գրող Մարսելա Պասի մանկական գրքերի շարքի գլխավոր հերոս: 1947-1974 թվականներին տպագրվել է տասներկու գիրք: Գրքերի այդ շարքը Չիլիում համալրեց մանկական դասական գրքերի ցանկը:

Նկարագրություն

Գրքերը գրված են օրագրի ձևով 8-ամյա միջին դասի չիլիացի տղայի` Սանտիագոյի անունից: Այս ձևով դրանք տարբերվում են մանկական այլ գրքերից, որոնք ստեղծվել են անիրական միջավայրում: Պապելուչոն առօրյա կյանքում կարողանում է գտնել հետաքրքրություն և հումոր, ինչն անում է հարուստ երևակայության միջոցով, դիտարկման և ծաղրի ուժեղ զգացումով, բարձր զարգացած ինքնատիրապետմամբ ու ստեղծարարությամբ: Այս առումով, այն նմանություն ունի եվրոպական մանկական գրականության լայնորեն տարածված այլ ստեղծագործությունների հետ, որոնք նույնպես նկարագրում են մանուկների առօրյա կյանքի արկածները, ինչպիսիք են Գոսինիի և Սեպմեի «Փոքրիկ Նիկոլան» շարքը, Ռիչմալ Կրոմպտոնի «Պարզապես Ուիլյամ» շարքը, Էլենա Ֆորտունի «Սելիա» գրքերը:

Մատենաշարի առաջին գիրքը` «Պապելուչո», լույս է տեսել 1947 թվականին` Rapa Nui չիլիական հրատարակչության կողմից անցկացված մրցույթում մրցանակի արժանանալուց հետո: Գրքի նկարազարդումների հեղինակը Յոլանդա Հանեուսն էր: Գիրքը շատ արագ Չիլիում դարձավ բեսթսելեր և մեկ հրատարակությանը հետևեցին մյուսները: Շարքի վերջին գիրքը` Am I Dys-Lazy?, լույս տեսավ 1974 թվականին:

1947 թվականից մինչև 2007 թվական վաճառվել է գրքի 5 միլիոն օրինակ:

Other Languages
বাংলা: পাপেলুচো
català: Papelucho
English: Papelucho
Esperanto: Papelucho
español: Papelucho
français: Papelucho
ქართული: პაპელუჩო