Պանամայի ջրանցք



Պանամայի ջրանցք
Դիրք
Երկիր Պանամա  Պանամա
Բնութագիր
Երկարություն 81,6 կմ
Պանամայի ջրանցք
Պանամայի ջրանցք

Պանամայի ջրանցք, Խաղաղ օվկիանոսի Պանամայի ծոցը Ատլանտյան օվկիանոսին միացնող նավարկելի ջրանցք։ Տեղակայված է Պանամայի պարանոցի վրա, Պանամա պետության տարածքում։ Երկարությունը՝ 81,6 կմ է, այդ թվում 65,2 կմ ցամաքով և 16,4 կմ Պանամայի և Լիմոնի ծովախորշերի միջով (նավարկելի խորը ջրեր մտնելու համար)։

Պանամայի ջրանցքի կառուցումը դարձավ մարդկության կողմից իրականացրած մեծագույն և բարդագույն նախագծերից մեկը։ Պանամայի ջրանցքը անգնահատելի ազդեցություն ունեցավ Արևմտյան կիսագնդում և ամբողջ Երկրագնդում նավագնացության և ընդհանրապես տնտեսության զարգացման վրա, ինչը որոշեց նրա չափազանց բարձր աշխարհաքաղաքական նշանակությունը։ Շնորհիվ Պանամայի ջրանցքի Նյու-Յորքից մինչև Սան Ֆրանցիսկո ծովային ճանապարհը կրճատվել է 22,5 հազ կմ-ից մինչև 9,5 հազ կմ։

Ջրանցքը անցանելի է տարբեր տիպերի նավերի համար` սկսած մասնավոր զբոսանավերից մինչև մեծ հեղուկանավեր ու բեռնարկղատարերից։ Պանամայի ջրանցքով անցնող նավերից ամենամեծի չափսը նավաշինության մեջ դարձել է ստանդարտ՝ ստանալով Panamax անունը։

Ջրանցքով նավի անցման միջին ժամանակը 9 ժամ է, նվազագույնը՝ 4 ժամ 10 րոպե։ Առավելագույն տարողունակությունը օրական 48 նավ է։ Տարեկան ջրանցքով անցնում է շուրջ 17,5 հազար նավ, որոնք կրում են ավելի քան 280 միլիոն տոննա բեռ (համաշխարհային օվկիանոսափոխադրման 5 %-ը): Ջրանցքը միշտ ծանրաբեռնված է, ուստի նրանով անցման հերթը վաճառվում է աճուրդներում: Անցման արժեքը կարող է հասնել մինչև 400000 ԱՄՆ դոլար: 2002 թվականի դրությամբ ջրանցքի ծառայություններից օգտվել է ավելի քան 800 հազար նավ։

2010 թվականի դեկտեմբերին, 95 տարվա մեջ առաջին անգամ, վատ եղանակի և չդադարող տեղատարափ անձրևների պատճառով ջրի մակարդակի բարձրացման պատճառով փակվեց նավերի փոխադրման համար [1]:

2014 թվականի հուլիսին հայտարարվեց լայնությամբ և խորությամբ ժամանակակից նավերին համապատասխանող և Պանամականին այլընտրանք ներկայացնող Նիկարագուայի ջրանցքի վերջնական երթուղին [2]:

Պատմություն

Ջրանցքի կառուցումը 1888 թվականին
Պանամայի ջրանցքի բաժնետոմս

Երկու օվկիանոսները միացնող ջրանցքի կառուցման սկզբնական մտադրությունը վերաբերում է 16-րդ դարին, բայց Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդը արգելանք դրեց նման նախագծերի վրա, ասելով, որ «Այն ինչ Աստված միացրեց, մարդը բաժանել չի կարող»: 1790-ական թվականներին ջրանցքի նախագիծը մշակվեց Ալեսանդրո Մալասպինայի կողմից, նրա թիմը նույնիսկ հետազոտեց ջրանցքի կառուցման ճանապարհը:

19-րդ դարի սկզբին, միջազգային առևտրի աճի հետ, ջրանցքի նկատմամբ հետաքրքրությունը կենդանացավ: 1814 թվականին Իսպանիան ընդունեց օրենք միջօվկիանոսյան ջրանցքի մասին, 1825 թ.-ին նման որոշում ընդունեց կենտրոնական-ամերիկյան պետությունների կոնգրեսը: Կալիֆոռնիայում ոսկու հայտնաբերումը ջրանցքի խնդրի նկատմամբ մեծ հետաքրքրություն առաջացրեց ԱՄՆ-ում, և 1848 թվականին ԱՄՆ-ն, Խեյսի պայմանագրով, Նիկարագուայում ստացավ միջօվկիանոսյան բոլոր տեսակի ուղիների կառուցման մենաշնորհի իրավունք: Մեծ Բրիտանիայում, որի տիրապետությունը շոշափում էր Նիկարագուային, շտապեց զսպել ԱՄՆ-ի զավթողականությունը` 1850 թվականի ապրիլի 18-ին կնքելով նրա հետ Կլեյտոն-Բուլվերի պայմանագիրը չեզոքության համատեղ երաշխիքի և ապագա միջովկիանոսյան ջրանցքի անվտանգության մասին: Ամբողջ 19-րդ դարի ընթացքում հանդես են եկել ջրանցքի ուղղության երկու հիմնական տարբերակներ. Նիկարագուայի միջով (տես` Նիկարագուայի ջրանցք) և Պանամայով [3]:

Այնուամենայնիվ, Պանամայի պարանոցի նավարկելի ուղղու կառուցումը թվագրվում է միայն 1879 թվականին: Պանամական տարբերակի մշակման նախաձեռնությունը հափշտակվեց ֆրանսիացիների կողմից: ԱՄՆ-ի ուշադրությունն այն ժամանակ հիմնականում կենտրոնացած էր նիկարագուական տարբերակի վրա: 1879 թվականին, Փարիզում, Սուեզի ջրանցքի կառույցի ղեկավար Ֆերդինանդ Լեսեպսի նախագահությամբ, հիմնադրվեց «Միջօվկիանոսյան ջրանցքի ընդհանուր ընկերություն», որի բաժնետոմսը ձեռքբերեց ավելի քան 800 հազար մարդ: Ընկերությունը 10 մլն ֆրանկով ինժեներ Ուայզից գնեց 1878 թվականին Կոլումբիայի ղեկավարությունից ձեռք բերած կառուցման կոնցեսիան: Պանամայի ջրանցքի ընկերության կազմավորման նպատակով հրավիրված միջազգային կոնգրեսը կողմ արտահայտվեց ջրանցքի ծովի մակարդակին լինելուն. աշխատանքի արժեքը նշագծվում էր 658 մլն ֆրանկ և հողային աշխատանքների ծավալը նախատեսվում էր 157 մլն յարդ քառակուսի: 1887 թվականին ստիպված էին հրաժարվել անջրարգելակ (ոչ շլյուզային) ջրանցքից, որպեսզի կրճատեն աշխատանքի ծավալը, քանի որ ընկերության (1,5 մլրդ ֆրանկ) միջոցները ծախսվել էին հիմնականում թերթերի և պառլամենտի անդամներին կաշառելու վրա, միայն երրորդ մասը ծախսվել էր արտադրության աշխատանքի վրա: Արդյունքում 1888 թվականի դեկտեմբերի 14-ին ընկերությունը դադարեցրեց վճարները, և շուտով աշխատանքները կանգնեցվեցին [3]:

1888 թվականին ջրանցքի շինարարության վրա ծախսված էր 300մլն դոլար (գրեթե 2 անգամ ավել, քան նախատեսված էր), իսկ կատարված էր աշխատանքի միայն երրորդ մասը: Պատճառը նախագծի անճշտությունն էր (ջրանցք` ծովի մակարդակով), կազմակերպչական ցածրորակ, քիչ վճարվող աշխատանքը, ինչպես նաև մալարիայով ու դեղին տենդով վարակված աշխատողների հիվանդությունը չհաղթահարելը: Կան տեղեկություններ, որ հակասանիտարական միջոցառումների բացակայությունից զոհվել են ամենաքիչը 20000 մարդ [4]: Կառույցը ձեռք բերեց վատ համբավ, այն ժամանակների թերթերը գրում էին, թե աշխատավորների որոշ խմբեր իրենց հետ ֆրանսիայից բերում են դագաղներ:

1889 թվականին որոշում ընդունվեց ընկերությունը կազմալուծել, և 1892—1893 թվականներին նրա գործունեության շուրջ ծագեց հանրաճանաչ սկանդալը Ֆրանսիայում: Գործը հանձնվեց դատարան: Ընկերության ֆինանսական սնանկացման արդյունքում սկսված հետազոտության ընթացքում հայտնաբերվեց պառլամենտի անդամների, ղեկավարության անդամների և մամուլի ներկայացուցիչների կաշառման վիթխարի համակարգ: Վարկաբեկվեցին պառլամենտի շատ անդամներ ու կառավարության մի շարք ղեկավար հանրապետական գործիչներ` ինչպիսիք են Շարլ Ֆրեյսինեն, Մորիս Ռուվյեն, ինչպես նաև ռադիկալներ Շարլ Ֆլոկեն և այլք: Հետազոտման նյութերը ցույց էին տալիս, որ հեղինակավոր քաղաքական գործիչները խոշոր կաշառքների դիմաց թույլատրել էին անօրինական գործողություններ ակնհայտ կրախի գնացող ընկերությանը, ինչը սնանկացման էր բերել հարյուր հազարավոր մանր բաժնետերերի: Պանամայի սկանդալին խառնված մի շարք քաղաքական գործիչներ հանձնվեցին դատարանին, բայց գլուխներն ազատեցին չափազանց թեթև պատիժով կամ ընդհանրապես ազատ արձակվեցին: Սակայն երկրում տիրող վրդովմունքը արտահայտվեց 1893 թվականի պառլամենտական ընտրությունների վրա, երբ ձախ ընդդիմադիրները շահեցին մոտ 80 ձայն [3]: Լեսեպսը իր ժամանակների տաղանդավոր ինժեներներից մեկն էր, նախագծի սնանկացումից հետո նա, ինչպես նաև Էյֆելյան աշտարակի հայտնի ստեղծող Գուստավ Էյֆելը, մեղադրվեցին մեծամասշտաբ խարդախության, ընկերության անշնորհք ղեկավարման ու միջոցները սխալ ծախսելու մեջ և դատապարտվեցին տուգանքների ու տարբեր ժամկետներով բանտարկության: Ֆերդինանդ Լեսեպսը չվերապրեց սթրեսն ու մահացավ:

Other Languages
Afrikaans: Panamakanaal
Alemannisch: Panamakanal
aragonés: Canal de Panamá
العربية: قناة بنما
অসমীয়া: পানামা খাল
asturianu: Canal de Panamá
azərbaycanca: Panama kanalı
башҡортса: Панама каналы
Boarisch: Panamakanal
žemaitėška: Panamas kanals
беларуская: Панамскі канал
беларуская (тарашкевіца)‎: Панамскі канал
български: Панамски канал
भोजपुरी: पनामा नहर
brezhoneg: Kanol Panamá
bosanski: Panamski kanal
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Panama Ông-ò̤
Cymraeg: Camlas Panama
Deutsch: Panamakanal
ދިވެހިބަސް: ޕެނަމާ ކެނަލް
Ελληνικά: Διώρυγα Παναμά
English: Panama Canal
Esperanto: Panama kanalo
føroyskt: Panamaveitin
français: Canal de Panama
客家語/Hak-kâ-ngî: Panama Yun-hò
עברית: תעלת פנמה
हिन्दी: पनामा नहर
Fiji Hindi: Panama Canal
hrvatski: Panamski kanal
interlingua: Canal de Panama
Bahasa Indonesia: Terusan Panama
Ilokano: Kanal Panama
日本語: パナマ運河
Basa Jawa: Terusan Panama
ქართული: პანამის არხი
Kabɩyɛ: Panama Hɛŋa
한국어: 파나마 운하
къарачай-малкъар: Панама илипин
Кыргызча: Панама каналы
Lëtzebuergesch: Panamakanal
Limburgs: Panamaknaal
lumbaart: Canal de Panama
lietuvių: Panamos kanalas
latviešu: Panamas kanāls
олык марий: Панама канал
Baso Minangkabau: Tarusan Panama
македонски: Панамски Канал
മലയാളം: പനാമ കനാൽ
Bahasa Melayu: Terusan Panama
नेपाली: पानामा नहर
नेपाल भाषा: पनामा नहर
Nederlands: Panamakanaal
norsk nynorsk: Panamakanalen
ਪੰਜਾਬੀ: ਪਨਾਮਾ ਨਹਿਰ
Piemontèis: Canal ëd Panamà
پنجابی: نہر پانامہ
português: Canal do Panamá
română: Canalul Panama
tarandíne: Canale de Panama
русиньскый: Панамскый канал
srpskohrvatski / српскохрватски: Panamski kanal
Simple English: Panama Canal
slovenčina: Panamský prieplav
slovenščina: Panamski prekop
Soomaaliga: Kanaalka Banama
српски / srpski: Панамски канал
Seeltersk: Panamakanoal
svenska: Panamakanalen
Türkmençe: Panama kanaly
Türkçe: Panama Kanalı
татарча/tatarça: Panama kanalı
українська: Панамський канал
oʻzbekcha/ўзбекча: Panama kanali
vepsän kel’: Panaman kanal
Tiếng Việt: Kênh đào Panama
Yorùbá: Ìladò Panamá
Zeêuws: Panamakanaol
Bân-lâm-gú: Panama Ūn-hô