Պալմիրա

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Պալմիրա (այլ կիրառումներ)
World Heritage Logo global.svg
Պալմիրա
Site of Palmyra*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Palmyra, Syria - 2.jpg
ԵրկիրՍիրիա Սիրիա
Տիպմշակութային
Չափանիշներi, ii, iv
ՑանկՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում1980  (4-րդ նստաշրջան)
Համար23
Վտանգի տակ2012-2016
##Պալմիրա (Սիրիա)
Locator Dot2.gif
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo white.png ժառանգություն


Պալմիրա (հուն․՝ Παλμύρα, արամերեն՝ Թադմոր՝ արմավենիների քաղաք), ուշ անտիկ ժամանակաշրջանի ամենահարուստ քաղաքներից մեկը։ Գտնվում է Սիրիական անապատի օազիսներից մեկում՝ Դամասկոսի և Եփրատի միջև (Դամասկոսից 240 կմ և Եփրատից 140 կմ հյուսիս-արևելք)։

Որպես Սիրիական անապատը կտրող քարավանների հանգստի կետ՝ Պալմիրան անվանվել է «անապատի հարսնացու»: Պալմիրայի թագավորության ամենահայտնի կառավարողը եղել է Զենոբիա թագուհին (լատ.՝ Zenobia Septimia

Ներկայումս Պալմիրայի տեղում սիրիական անապատ է և հսկայական կառույցների ավերակներ, որոնք հին հռոմեական ճարտարապետության լավագույն օրինակներ են և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել են Համաշխարհային ժառանգության ցանկում։ Հին քաղաքի գլխավոր փողոցի երկայնքով ձգվում են սյունաշարեր և կամարներ: Առավել նշանավոր կառույցներից են Բելի տաճարը (1-ին դար), Բաալշամինի տաճարը (2-րդ դար), ագորան (3-րդ դար) հասարակական կենտրոնով թատրոնը և քարավանների իջևանատունը։

2015 թվականի մայիսին, երբ Պալմիրան գրավեց Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունը, շատ կառույցներ, հուշարձաններ թալանվեցին ու ոչնչացվեցին։ Ներկայումս քաղաքն ամբողջական ոչնչացման սպառնալիքի տակ է։

Պալմիրայի պատվին են կոչվել ԱՄՆ մի քանի քաղաքներ։ Սանկտ Պետերբուրգը բանաստեղծորեն անվանել են հյուսիսային, իսկ Օդեսան՝ հարավային Պալմիրա[1]:

Other Languages
Afrikaans: Palmyra
العربية: تدمر
asturianu: Palmira
azərbaycanca: Palmira
беларуская: Пальміра
български: Палмира
বাংলা: পালমিরা
català: Palmira
нохчийн: Пальмира
کوردی: تەدمور
čeština: Palmýra
Чӑвашла: Пальмира
Cymraeg: Palmyra
dansk: Palmyra
Deutsch: Palmyra
Ελληνικά: Παλμύρα
English: Palmyra
Esperanto: Palmira
español: Palmira
euskara: Palmira
فارسی: پالمیرا
suomi: Palmyra
français: Palmyre
Gaeilge: Palmyra
galego: Palmira
עברית: תדמור
हिन्दी: पलमीरा
hrvatski: Palmira
magyar: Palmüra
Bahasa Indonesia: Tadmur
íslenska: Palmýra
italiano: Palmira
日本語: パルミラ
ქართული: პალმირა
қазақша: Пальмира
한국어: 팔미라
Latina: Palmyra
Lëtzebuergesch: Palmyra
lietuvių: Palmyra (Sirija)
latviešu: Palmīra
مازِرونی: پالمیرا
नेपाली: पलमेरा
Nederlands: Palmyra (Syrië)
norsk nynorsk: Palmyra
norsk: Palmyra
ਪੰਜਾਬੀ: ਪਾਲਮੀਰਾ
پښتو: پالمیرا
português: Palmira
română: Palmira
русский: Пальмира
sicilianu: Palmira
Scots: Palmira
srpskohrvatski / српскохрватски: Palmira
Simple English: Palmyra
slovenčina: Palmýra
slovenščina: Palmira
shqip: Palmira
српски / srpski: Палмира
svenska: Palmyra
தமிழ்: பல்மைரா
Türkçe: Palmira
татарча/tatarça: Palmira
українська: Пальміра
اردو: تدمر
oʻzbekcha/ўзбекча: Palmira
Tiếng Việt: Palmyra
მარგალური: პალმირა (სირია)
中文: 巴尔米拉
Bân-lâm-gú: Palmyra