Չոն Ջի Հյոն

Picto infobox film.png
Չոն Ջի Հյոն
կոր.՝ 전지현
Jun Ji-hyun in 2012 02.jpg
Ծնվել է հոկտեմբերի 30, 1981() (35 տարեկան)
Ծննդավայր Սեուլ, Հարավային Կորեա
Կրթություն Dongguk University
Քաղաքացիություն Հարավային Կորեա Հարավային Կորեա
Ազգություն կորեուհի
Այլ անուն(ներ) Ջիաննա Չոն
Մասնագիտություն դերասանուհի
Ամուսին(ներ) Չհվե Ջուն Հյոկ
Երեխա(ներ) 1 տղա
giannajun.com


Ջիաննա Չոն ( անգլ.՝ Gianna Jun, հոկտեմբերի 30, 1981(), Սեուլ, Հարավային Կորեա), իսկական անունը` Վան Ջի Հյոն ( կոր.՝ 왕지현)։ Կորեական կեղծանունը` Չոն Ջի Հյոն ( կոր.՝ 전지현)՝ հարավկորեացի դերասանուհի և մոդել: Անգլերեն կեղծանունը՝ ( 2009 թվականից) Ջիաննա Չոն [1]: Gianna Jun գրության պատճառով անգլախոսները նրան հաճախ անվանում են Ջիաննա Ջուն: Ֆրանսերենում այդ նույն անունը գրվում է Jeon [2]:

Կենսագրություն և կարիերա

Ծնվել է Սեուլում՝ 1981 թվականի հոկտեմբերի 30-ին [2]: 1997 թվականին ընկերուհու շնորհիվ ֆոտոմոդելի կարիերա է սկսել, նկարահանվելով կանանց (Ecole) ամսագրերի շապիկների համար: Առաջին հայտնիությունը ձեռք բերեց նկարահանվելով «Սամսունգ» ( Samsung) ընկերության տպիչների համար գովազդում [3]։

1988 թվականին նա երկրորդական դեր է խաղում «Հիացրու իմ սիրտը» (내 마음을 뺏어봐) հեռուստասերիալում, խաղալով ավագ դպրոցի աշակերտուհու դեր, ով սիրահարված էր մի բժշկի, ում դերը կատարեց Պակ Սին Յանը ( 90-ականների սկզբի հայտնի կորեացի դերասան, սովորել էր Ռուսաստանի թատերական ուսումնարանում) [4]։ Այդ նույն տարվա վերջին նա գլխավոր դեր ստացավ Յան Յուն Հոյի «Սպիտակ վալենտինկա» (화이트 발렌타인) մելոդրամայում, որտեղ խաղում էր Պակ Սին Յոնի հետ։ Ֆիլմը թողարկվեց 1990 թվականի փետրվարին և նրան բերեց առաջին Պեկսան (백상) մրցանակը, որպես սկսնակ դերասանուհի [2] [5]։

1999 թվականի ամառը նա վերադառնում է հեռուստատեսություն «Միասին երջանիկ ենք» (해피투게더) սերիալով, առաջին համատեղ դերը Չա Տե Հյոնի հետ [6]։ Իսկ հաջորդ տարում Ի Չոն Ջեի հետ միասին նկարահանվեցին «Սեր, որը հաղթահարել է ժամանակը» (시월애 (Սիվորե)) ֆանտաստիկ մելոդրամայում,( անգլ.՝ il Mare) [7]։

Jun Ji-Hyun from acrofan.jpg

Իրական հաջողությունը գալիս է 2001 թվականին, Կվակ Ջի Յոնի «Նա տարօրինակություններով է» (엽기적인 그녀), ( անգլ.՝ My sassy girl) կատակերգական մելոդրամայում խաղացած դերով [8]։ Ֆիլմը հասնում է մեծ հաջողության ինչպես Կորեայում, այնպես էլ Ասիական այլ երկրներում, որի շնորհիվ նա բազմաթիվ պայմանագրեր է կնքում գովազդի համար, որտեղ հաճախ օգտագործվում է ֆիլմի գլխավոր դերասանուհու կերպարը։ Այս դերի համար նա ստանում է «Մեծ Զանգ» մրցանակը, որպես լավագույն դերասանուհի [9]։

Հաջորդ աշխատանքը ֆիլմում նորից Պակ Սին Յոնի հետ միստիկական «Սեղան 4 մարդու համար» (4인용 식탁),( անգլ.՝ Uninvited) դորաման էր [2]։ Ֆիլմը դուրս եկավ 2003 թվականի ամռանը, բայց հաջողությունների չհասավ (մեկ միլիոնից քիչ հեռուստադիտող ունենալու պատճառով) [10]։

Այնուհետև Ջի Յոնը նկարահանվեց Կվակ Ջի Յոնի «Ծանոթացեք իմ ընկերուհու հետ» (내 여자친구를 소개합니다), ( անգլ.՝ Windstruck) ֆիլմում [11]։ Ֆիլմը հաջողությունների հասավ, բայց ոչ այնքան, ինչքան նրանց նախորդ համատեղ աշխատանքը [12]։

«Երիցուկ» (데이지 (Տեիջի)) սուր սյուժետային մելոդրաման, որի նկարահանումները անցկացվեցին Նիդեռլանդներում 2005 թվականի գարնանը և ամռանը, նույնպես հաջողության չհասան (մեկ միլիոնից մի քիչ ավելի հեռուստադիտողներ՝ Կորեայում) [2]։

2014 թվականի հոկտեմբերի 23

2008 թվականի հունվարին դուրս եկավ «Մարդ, ով սուպերհերոս էր» (슈퍼맨이었던 사나이) ֆիլմը, որը նկարահանվել էր 2007 թվականի աշնանը [13]։ Առնչվելով ժամանակակից հասարակության մեջ անտարբերության թեմային Կորեայում ֆիլմը դիտեցին մինչև 600 հազար հեռուստադիտող։

2009 թվականին վարձույթում հայտնվում է «Արյուն՝ վերջին վամպիրը»,( անգլ.՝ Blood. The last vampire) ֆիլմը, որի նկարահանումները անցկացվել էին դեռ 2007 թվականին [14]։ Ջի Հյոնը կատարում է Սայիի դերը, դպրոցական համազգեստով 400 տարեկան աղջկա դերը, ով որսում է վամպիրների [15] [16]։ Սա Չոն Ջի Հյոնի առաջին անգլերեն ֆիլմն էր։ Ֆիլմի տիտրերում նա նշված է ուղղակի ինչպես Ջիաննա, ( անգլ.՝ Gianna)։ Նա կեղծանվան ընտրությունը բացատրեց նրանով, որ ընկերները նրան անվանում են ուղղակի Ջիենա և արագ արտասանության դեպքում այն հնչում է, ինչպես Ջիաննա։ Բայց ֆիլմը անհաջողության է մատնվում, ինչպես կորեական և ճապոնական, այնպես էլ համաշխարհային վարձույթում [17] [18]։

Հաջորդ «Սառցե ծաղիկը և գաղտնի քամին», ( անգլ.՝ Snow flower and the secret fan) աշխատանքը, նույնպես անգլերեն ֆիլմ էր, հիմնված Լիզի Սիյի նույնանուն վեպի վրա։ Սյուժետին ավելացված էր գրքում բացակայող, մեր ժամանակներում տեղի ունեցող դեպքերը։ Պատմական դրվագներում, որտեղ դերասանուհին խոսում էր չինարեն, Ջի Հյոնի ձայնը կրկնօրինակված էր, քանի որ նա չի տիրապետում չինարենին։ 2011 թվականին Կաննամի կինոշուկայում Չոն Ջի Հյոնը մասնակցում է ֆիլմի ցուցադրմանը։ Առաջին անգամ տիտրերում նա նշված էր, ինչպես Ջիաննա Չոն։ Նաև դա նրա առաջին էկրանային համբույրն էր (Հյու Ջեկմենի հետ)։ Այս ֆիլմը նույնպես հաջողությամբ աչքի չընկավ։

2011 թվականի վերջին Հոնկոնգում և Կորեայում անցկացվեցին «Գողերը» (도둑들) ֆիլմի նկարահանումները, որտեղ Ջի Հյոնը նորից Ի Չոն Ջեյի հետ է խաղում։

2012 թվականի սկզբին տեղեկություններ են հայտնվում Չոն Ջի Հյոնի ամուսնության մասին [19] [20]։ Ամուսնությունը նախապես նշանակվել էր ամռանը։ Բայց «Բեռլին» (베를린) ֆիլմի նկարահանումների պատճառով, այն նշանակվեց գարնանը [21] [22] ։

2012 թվականի մայիսի 6-ին Ջի Հյոնը Սեուլից մեկնեց Բեռլին, որտեղ տեղի ունեցան «Բեռլին» ֆիլմի իսկական նկարահանումները [23] [24]։Այնուհետև նկարահանող խումբը մեկնեց Լատվիայի մայրաքաղաք Ռիգա, որտեղ հին քաղաքի ծայրամասերում տեղի ունեցան հնարային էպիզոդների նկարահանումները [25] [26]

2012 թվականի հուլիսի 25-ին Կորեայի Հանրապետությունում տեղի ունեցավ «Գողերը» ֆիլմի պրեմիերան [27] [28]։ Մինչև լրագրողների հետ հանդիպումը լայնորեն քննարկվում էր Ջի Հյոնի և Կիմ Սու Հյոնի համբույրի տեսարանը, որը միացված էր ֆիլմի գովազդային հոլովակին [29]։ Դա Ջի Հյոնի առաջին էկրանային համբույրն էր կորեական ֆիլմում։ Տարբեր հարցազրույցներում նա նաև խոսեց այն մասին, որ մի շարք անհաջողություններից հետո նրան բյուջետային ֆիլմ է պետք։ «Գողերը» ֆիլմը 12 միլիոնից ավելի հանդիսատես հավաքեց, որը Կորեայում դարձավ 2012 թվականի ամենահաջող ֆիլմը և Չոն Ջի Հյոնի համար 4-ամյա ընդմիջումից հետո հայրենիք վերադառնալու միջոց դարձավ։ Ֆիլմում նա նշանակալի, բայց երկրորդական դեր ունի, որտեղ որոշ պահեր հիշեցնում են «Իմ ինքնահավան ընկերուհին» և «Քամու սլացքով» ֆիլմերը։ Նրա հերոսուհու անունը Յո Նիկոլ է, դա ակնարկ է Anycall գովազդային հոլովակների շարքին, որտեղ Ջի Հյոնը գովազդել է Samsung-ի հեռախոսները։

2013 թվականի հունվարի 30-ին «Բեռլին» ֆիլմը վարձույթի է դուրս եկել Կորեայի Հանրապետությունում, որը դիտեցին ավելի քան 7 միլիոն դիտորդներ։ Ջին Հյոնը այս անգամ նույնպես երկրորդական դեր ստացավ, որը հիշեցնում է «Երիցուկ» ֆիլմը` նույնպես նկարահանված Եվրոպայում։ Դրա հետ մեկտեղ Չոն Ջի Հյոնը նորից սկսեց աշխատել գովազդային հոլովակներում, ինչի շնորհիվ նա մեծ հայտնիություն ձեռք բերեց։ 2013 թվականի առաջին կեսին նա մասնակցություն ունեցավ գինու, սառնարանների, թխվածքաբլիթների և կոշիկների գովազդային հոլովակներում։

Նա նաև Պուչոն քաղաքի 17-րդ ֆանտաստիկ ֆիլմերի փառատոնի հյուրը դարձավ, որտեղ ստացավ մրցանակներից մեկը։

14-ամյա ընդմիջումից հետո 2013 թվականի վերջին Ջի Հյոնը վերադառնում է հեռուստատեսություն, նկարահանվելով «Աստղերից եկած մարդը» (별에서 온 그대), ( անգլ.՝ My love from the star ) հեռուստասերիալում։ Նրա գործընկերը նորից Կիմ Սու Հյոնն էր։ Սերիալը հաջողությունների հասավ ինչպես Կորեայում, այնպես էլ Չինաստանում։ Նոր հաջողությունը նրան հնարավորություն տվեց ավելի շատ նկարահանվել գովազդային հոլովակներում Կիմ Սու Հյոնի և Ի Չոն Ջեի հետ։

Այս սերիալում խաղացած դերի համար Ջի Հյոնը 15 տարի անց նորից Պեկսան մրցանակ ստացավ (այս անգամ գլխավոր մրցանակը)։ Ելույթի ժամանակ նա իր շնորհակալությունը հայտնեց ինչպես կորեացի այնպես էլ արտերկրյա հանդիսատեսին, դրա հետ մեկտեղ նա իր շնորհակալությունը հայտնեց Տո Մին Ջունին (Կիմ Սու Հյոնի կերպարը) այն բանի համար, որ նա մնացել է Երկիր մոլորակում և առաջարկել է իրեն համատեղ էլի ինչ-որ մի բան նկարահանել։

2014 թվականի դեկտեմբերի 31-ին SBS Drama Awards հանդիսակարգի ժամանակ Չոն Ջի Հյոնը ստացավ գլխավոր, ինչպես նաև այլ մրցանակներ, այդ թվում նաև Կիմ Սու Հյոնի հետ լավագույն զույգ մրցանակը։ Իր ելույթում նա երախտագիտության խոսքեր հայտնեց ռեժիսորին և հեռուստաֆիլմի սցենարիստին, նորից շնորհակալություն հայտնեց Կիմ Սու Հյոնին, խոստացավ հաջորդիվ ավելի լավ աշխատել և վերջում հիշեցրեց «իր սիրելի ամուսնուն՝ Չհվե Ջուն Հյոկին» [30]։

2012 թվական,հուլիս

2015 թվականի հուլիսի 22-ին Հարավային Կորեայի վարձույթում Չոն Ջի Հյոնի մասնակցությամբ դուրս եկավ «Մահափորձ» (암살 ) ֆիլմը, որի նկարահանումները անց էին կացվել 2014-2015-ական թվականների աշնանը և ձմռանը։ Ֆիլմը դիտեցին 12 705 700 հեռուստադիտող, Յու Սըն Վանի «Վետերան» ֆիլմից հետո այս ֆիլմը զբաղեցրեց 2015 թվականի կորեական ֆիլմերի մեջ երկրորդ տեղը։

2016 թվականի հունիսի սկզբին՝ երեխայի ծննդից հետո առաջին անգամ Ջի Հյոնը երևաց հանրությանը, մասնկացություն ունենալով չինական գովազդային հոլովակում։ Նաև լուրեր տարածվեցին, որ նա հայտնի դերասան Լի Մին Հոյի հետ պատաստվում է նկարահանվել « Կապույտ ծովի լեգենդը» (푸른 바다의 전설) դորամայում, որը կցուցադրվի 2016 թվականի վերջին։

Other Languages
العربية: جون جي هيون
български: Чон Джи-хьон
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Jun Ji-hyun
Deutsch: Jun Ji-hyun
English: Jun Ji-hyun
español: Jun Ji Hyun
français: Jeon Ji-hyeon
Bahasa Indonesia: Jun Ji-hyun
italiano: Jun Ji-hyun
Basa Jawa: Jun Ji Hyun
한국어: 전지현
Bahasa Melayu: Jun Ji-hyun
polski: Jun Ji-hyun
português: Wang Ji-hyun
română: Gianna Jun
русский: Чон Джихён
Basa Sunda: Jun Ji-hyun
Tagalog: Jun Ji Hyun
Türkçe: Jun Ji-hyun
Tiếng Việt: Jun Ji-hyun
中文: 全智賢
Bân-lâm-gú: Jun Ji-hyun
粵語: 全智賢