Չինաստան

中华人民共和国
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Չինաստանի դրոշ
Դրոշ
Չինաստանի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Չինաստանի օրհներգ
Չինաստանի դիրքը
Չինաստանի տեղագրական քարտեզ
Մայրաքաղաք 55°45′N, 37°37′E
Ամենամեծ քաղաք Շանհայ
Պետական լեզուներ Չինարեն
Կառավարում Սոցիալական հանրապետություն
 -  Նախագահ Սի Ցզինպին
 -  Վարչապետ Լի Կեխանգ
Հիմնադրում
 -  Հայտարարված Հոկտեմբերի 1 1949 
Տարածք
 -  Ընդհանուր 9 596 961 կմ²  (3-րդ/4-րդ)
 -  Ջրային (%) 0.28
Բնակչություն
 -  2015 նախահաշիվը 1,361,512,576[1]  (1-ին)
 -  2011 մարդահամարը 1,336,717,952[2] 
 -  Խտություն 141 /կմ² (56-րդ)
368 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $18,976 տրիլիոն[3] (1-ին)
 -  Մեկ շնչի հաշվով $13,801[4] (87-րդ)
ՀՆԱ (անվանական) 2015 գնահատում
 -  Ընդհանուր $11.212 տրիլիոն[5] (2-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $8,154[6] (75-րդ)
Ջինի (2012) 55.0[7] (բարձր
ՄԶՀ (2013) Green Arrow Up Darker.svg 0.891[8] (բարձր) (91-րդ)
Արժույթ Չինական յուան (CNY)
Ժամային գոտի +8 (UTC+2 to +8)
 -  Ամռանը (DST)  (UTC+3 to +13)
Ազգային դոմեն .cn
Հեռախոսային կոդ +86

Չինաստան, ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (ՉԺՀ Չինարենի մանդարինյան բարբառով՝ |v=中华人民共和国|t=中華人民共和國 - Ջունհուա Րենմին Գոն հե գուո), սոցիալիստական պետություն Ասիայի արևելքում։ Տարածքով ամենամեծ երկիրն է արևելյան Ասիայում և չորրորդը աշխարհում՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է:[9] Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից (Պեկին, Տյանցզին, Շանհայ և Չունցին), երկու գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ և Մակաո) և իր սուվերենությունը պնդող Թայվանից: Չինաստանը համարվում է մեծ տերություն և որակավորվում է որպես գերտերություն:[10][11]

Ունենալով մոտավորապես 9.6 միլիոն կմ քառակուսի տարածք, Չինաստանը, հաշվարկումների ձևից կախված, ըստ տարածքի հանդիսանում է աշխարհի երրորդ կամ չորրորդ պետությունը:[12] Չինաստանի լանդշաֆտը ընդարձակ է և բազմազան` սկսած անտառային տափաստաններից և Գոբի և Տակլա Մական անապատներից չորային հյուսիսում մինչև մերձարևադարձային անտառներ խոնավ հարավում: Հիմալայներ, Կարակորում, Պամիր և Տյան Շան լեռները բաժանում են Չինաստանը Հարավային և Կենտրոնական Ասիայից: Յանցզի և Հուանհե գետերը, համապատասխանաբար լինելով աշխարհի ամենաերկար երրորդ և վեցերորդ գետերը, սկիզբ են առնում Տիբեթյան լեռնաշխարհի խիտ բնակեցված աևելայն ծովափից: Չինաստանի ափամերձ տարածքը Խաղաղ օվկիանոսի մոտ կազմում է 14 500 կմ, իսկ Բոհայվան, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերը պատկանում են Չինաստանին:

Չիանաստանը հանդիսանում է քաղաքակրթության բնօրրաններից մեկը, որը պատմությանը հայտնի է սկսած հին քաղաքակրթությունից: Այն հանդիսանում է ամենահին քաղաքակրթություններից մեկը, որը ծաղկել է չինական մեծ դաշտավայրի Հուանհե գետի ավազանում: Հազարամյակներ ի վեր, Չինաստանի քաղաքական համակարգը եղել է դինաստիան, որն իրենից ներկայացնում է ժառանգական բացարձակ միապետություն: Մ.թ.ա. 221 թվականից սկսած, երբ Ցին դինաստիա առաջինը գրավեց մի քանի գավառներ չինական կայսրության համար, պետությունը մի քանի անգամ ընդարձակվեց, մասնատվեց և վերափոխվեց: 1912 թվականին Չինաստանի պետությունը փոխարինեց վերջին դինաստիային և մինչև 1949 թվականը հանդիսացավ ցամաքային Չինաստանի ղեկավարը: 1949 թվականին Չինաստանի քաղաքացիական պատերազմի արդյունքում երկիրն անցավ Չինաստանի կոմունիստական կուսակցության ձեռքը: 1949 թվականի հոկտեմբերի 1-ին կոմունիստները հաստատվեցին Պեկինում, իսկ նախկին իշանությունը մնաց նախկին մայքաղաք Թայբեյում: Եվ Չինական պետության ներկայացուցիչները և կոմունիստները պնդում են, որ իրենց է պատկանում ողջ Չինաստանը:

Վերջին երկու հազարամյակի ընթացքում Չինաստանի տնտեսությունը ամենամեծն է աշխարհում, սակայն որոշ ժամանակահատվածում այն ունեցել է վերելքենր և անկումներ:[13][14] 1978 թվականի տնտեսական ռեֆորմից հետո Չինաստանը դարձավ աշխարհի ամենարագ զարգացող տնտեսություններից մեկը: 2014 թվականին ըստ անվանական ՀՆԱ-ի հանդիսանում էր երկրորդ մեծագույն, իսկ ըստ ՀՆԱ-ի մեծագույն տնտեսությունը: Չինաստանի նաև հանդիսանում է աշխարհի ամենաշատ ներկրող և երկրորդ ամենաշատ ներկրող պետությունը:[15] Չինաստանը հանդիսանում է ատոմային զենք ունեցող երկիր, ունի աշխարհի ամենամեծ մշտական բանակը և երկրորդ պետությունն է աշխարհում պաշտանության նախարարությունը հատկացված բյուջեի չափով:[16][17] Չինաստանը հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ երկիր և 1971 թվականին փոխարինել է Չինապան պետությանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կազմում: Չինաստանը նաև համարվում է մի շքար ֆորմալ կամ ոչ ֆորմալ կազմակերպությունների անդամ, որոնցից են օրինակ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհուրդը, ԲՐԻԿՍը, Շանհայի համագործակցության կազմակերպություն, Բանգլադեշ-Չինաստան-Հնդկաստան-Մյանմա տարածաշրջանային համագործակցությունը և Մեծ քսանյակը:

Բովանդակություն

Other Languages
адыгабзэ: Китай
Akan: China
Alemannisch: Volksrepublik China
العربية: الصين
مصرى: الصين
অসমীয়া: চীন
авар: Чин
تۆرکجه: چین
Boarisch: Kina
беларуская: Кітай
беларуская (тарашкевіца)‎: Кітай
български: Китай
भोजपुरी: चीन
Bislama: Jaena
Bahasa Banjar: Ripublik Rakyat Cina
bamanankan: China
বাংলা: গণচীন
বিষ্ণুপ্রিয়া মণিপুরী: গণচীন
bosanski: Kina
Chavacano de Zamboanga: China
Chamoru: China
corsu: China
qırımtatarca: Çin Halq Cumhuriyeti
словѣньскъ / ⰔⰎⰑⰂⰡⰐⰠⰔⰍⰟ: Срѣдинꙗнє
dansk: Kina
डोटेली: चीन देश
ދިވެހިބަސް: ސީނުކަރަ
ཇོང་ཁ: ཀྲུང་ཀོ
eʋegbe: China
Ελληνικά: Κίνα
emiliàn e rumagnòl: Cina
English: China
Esperanto: Ĉinio (ŝtato)
فارسی: چین
Fulfulde: Ciina
suomi: Kiina
Na Vosa Vakaviti: Jaina (matanitu)
français: Chine
Nordfriisk: China
Frysk: Sina
गोंयची कोंकणी / Gõychi Konknni: चीन
𐌲𐌿𐍄𐌹𐍃𐌺: 𐍃𐌹𐌽𐌰
ગુજરાતી: ચીન
Hausa: Sin
Hawaiʻi: Kina
Fiji Hindi: China
hrvatski: Kina
hornjoserbsce: China
Kreyòl ayisyen: Chin
magyar: Kína
interlingua: China
Bahasa Indonesia: Republik Rakyat Tiongkok
Interlingue: China
Igbo: China
Iñupiak: China
Ilokano: Tsina
ГӀалгӀай: Чинхойче
íslenska: Kína
italiano: Cina
ᐃᓄᒃᑎᑐᑦ/inuktitut: ᓴᐃᓇ
ქართული: ჩინეთი
Qaraqalpaqsha: Qıtay
Taqbaylit: Ccinwa
Kabɩyɛ: Siini
Kongo: Sina
Gĩkũyũ: China
kalaallisut: Kina
ភាសាខ្មែរ: ចិន
Перем Коми: Кина
къарачай-малкъар: Къытай Халкъ Республика
कॉशुर / کٲشُر: چیٖن
kurdî: Çîn
коми: Китай
Кыргызча: Кытай
Lëtzebuergesch: Volleksrepublik China
Lingua Franca Nova: Xina
Limburgs: China
Ligure: Cinn-a
lumbaart: Cina
lingála: Sína
latgaļu: Ķīna
latviešu: Ķīna
мокшень: Китай
олык марий: Китай
Māori: Haina
Baso Minangkabau: Republik Rakyaik Cino
മലയാളം: ചൈന
монгол: Хятад улс
मराठी: चीन
Bahasa Melayu: Republik Rakyat China
Malti: Ċina
Mirandés: China
مازِرونی: چین
Dorerin Naoero: Tsiene
Nāhuatl: China
Napulitano: Cina
Plattdüütsch: Volksrepubliek China
Nedersaksies: Volksrippebliek China
नेपाल भाषा: चीन
norsk nynorsk: Folkerepublikken Kina
Sesotho sa Leboa: Tšhaena
Chi-Chewa: China
Livvinkarjala: Kitai
Oromoo: Chaayinaa
ଓଡ଼ିଆ: ଚୀନ
Ирон: Китай
Papiamentu: China
Norfuk / Pitkern: Shiina
Piemontèis: Cin-a
پنجابی: چین
Ποντιακά: Κίνα
português: China
Romani: China
Kinyarwanda: Ubushinwa
ᱥᱟᱱᱛᱟᱲᱤ: ᱪᱤᱱ
sardu: Cina
sicilianu: Cina
سنڌي: چين
davvisámegiella: Kiinná
Sängö: Sînä
srpskohrvatski / српскохрватски: Kina
සිංහල: චීනය
slovenčina: Čína
Gagana Samoa: Saina
chiShona: China (nyika)
Soomaaliga: Shiinaha
shqip: Kina
српски / srpski: Кина
Sranantongo: Sneysa
SiSwati: IShayina
Sesotho: Tjhaena
svenska: Kina
தமிழ்: சீனா
తెలుగు: చైనా
tetun: Xina
Tagalog: Tsina
Setswana: China
lea faka-Tonga: Siaina
Türkçe: Çin
Xitsonga: Chayina
татарча/tatarça: Кытай
chiTumbuka: China
Twi: China
reo tahiti: Tinitō
тыва дыл: Кыдат
удмурт: Китай
ئۇيغۇرچە / Uyghurche: جۇڭخۇا خەلق جۇمھۇرىيىتى
اردو: چین
oʻzbekcha/ўзбекча: Xitoy
Tshivenda: China
vepsän kel’: Kitai
Tiếng Việt: Trung Quốc
West-Vlams: China
Volapük: Tsyinän
isiXhosa: IShayina
მარგალური: ჩინეთი
ייִדיש: כינע
isiZulu: IShayina