Չիկագո (ֆիլմ, 2002)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Չիկագո (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Չիկագո
Chicago
Chicago Film Poster.jpg
ԵրկիրFlag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Flag of Canada.svg Կանադա
Ժանրերաժշտական ֆիլմ, հումորային դրամա և prison film
Թեմամահապատիժ
ՀիմքՉիկագո
Թվականդեկտեմբերի 10, 2002 և փետրվարի 27, 2003[1]
Լեզուանգլերեն և հունգարերեն
ՌեժիսորՌոբ Մարշալ
ՊրոդյուսերՄարտին Ռիչարդս, Բոբ Վայնշտեյն, Հարվի Վայնշտեյն, Քրեյգ Զեդան և Մարտին Ռիչարդս
Սցենարի հեղինակԲիլ Կոնդոն
ԴերակատարներՌենե Զելվեգեր, Քեթրին Զետա-Ջոնս, Ռիչարդ Գիր, Քուին Լաթիֆա, Ջոն Ք. Ռայլի, Լյուսի Լյու, Կոլմ Ֆիոր, Քրիստին Բարանսկի, Տեյ Դիգզ, Սյուզան Մինսեր, Դոմինիկ Ուեսթ և Mýa
ՕպերատորԴիոն Բիբի
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժՄարտին Ուոլշ
Պատմվածքի վայրՉիկագո
Նկարահանման վայրՏորոնտո և Տորոնտոյի համալսարան
ԿինոընկերությունMiramax Films
Տևողություն113 րոպե[2]
Բյուջե$45 մլն[3]
Շահույթ$306.8 մլն
Պաշտոնական կայքէջ

Չիկագո (անգլ.՝ Chicago), ռեժիսոր Ռոբ Մարշալի ֆիլմը՝ նկարահանված համանուն մյուզիքլի հիման վրա։ Ֆիլմը ներկայացվել է Օսկարի 13 անվանակարգերում և արժանացել է վեց արձանիկի՝ ճանաչվելով նաև տարվա լավագույն ֆիլմ:

Սյուժե

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1920-ական թվականներին Չիկագոյում: Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Չիկագոյի բնակչուհի Ռոքսի Հարթը, արդեն երկար ժամանակ ամուսնացած է մեխանիկ Էյմոսի հետ, սակայն երազում է մեծ ճանաչում ձեռք բերել և ելույթ ունենալ բեմում, ինչպես իր կուռքը՝ գոռոզամիտ պրիմադոննա Վելմա Քելլին։ Սակայն դրա փոխարեն Ռոքսին օրերով նստում է տանը՝ սպասելով, թե երբ է աշխատանքից վերադառնալու ամուսինը։ Հասարակության մեջ իրեն «արժանի» տեղը գրավելու համար Ռոքսին սիրավեպ է սկսում կահույքի վաճառական Ֆրեդ Քեյսլիի հետ։ Վերջինս խոստացել էր Ռոքսիին ծանոթացնել իր ընկերոջ հետ, ով սեփական կաբարե ուներ։ Իրականում նա այդպիսի ընկեր չուներ ու խաբել էր Ռոքսիին։ Իմանալով ճշմարտությունը՝ զայրացած Ռոքսին սպանում է նրան իր ամուսնու ատրճանակով։ Սկզբում Էյմոսն ուզում էր մեղքն իր վրա վերցնել, որովհետև Ռոքսին պնդում էր, թե սպանվածը կողապտիչ է, ով ուզում էր սպանել իրեն։ Բայց իմանալով կնոջ դավաճանության մասին՝ Էյմոսը մատնում է կնոջը, և նրան ձերբակալում են։ Այդ պահից սկսում է Ռոքսիի կյանքը Չիկագոյի կանանց կալանավայրում։ Պատահականության բերումով այդտեղ է ընկնում նաև երգչուհի Վելման, ով զայրույթի պահին սպանել է ամուսնուն ու քրոջը, երբ իմացել էր նրանց սիրային կապի մասին։ Բանտում ղեկավարը Մամա մականունով վերակացուն է, ով այդտեղ հաստատել է խիստ կանոններ, բայց հանուն փողի պատրաստ է կատարել բանտարկյալ կանանց ցանկացած խնդրանքը։

Ֆիլմի գլխավոր հերոսներից է նաև նշանավոր փաստաբան Բիլի Ֆլինը, ով իր ծառայությունների համար վերցնում է մեծ գումարներ և դեռ ոչ մի գործ տանուլ չի տվել։ Ռոքսին երազում է, որ հենց նա վարի իր դատական գործը, բայց խնդիրն այն է, որ Ֆլինն արդեն աշխատում է Վելմայի գործով։ Ռոքսիի խնդրանքով Մաման կապ է հաստատում Ֆլինի հետ, ով դժկամությամբ համաձայնում է վերցնել նաև Ռոքսիի գործը։ Դրանից հետո Վելման ու Ռոքսին թշնամանում են։ Ֆլինը, օգտագործելով իր կապերը, այնպես է անում, որ Ռոքսիի գործով հետաքրքրվեն հնարավորինս շատ մարդիկ։ Նրա պատմությունը մեծ արձագանք է գտնում մամուլում, և Ռոքսիի երազանքը վերջապես իրականանում է. այժմ նա հայտնի է։ Ռոքսին ու Ֆլինը միասին քննարկում են գործի մանրամասները. նրանք պատրաստ են գնալ ցանկացած զոհողության, միայն թե դատավճիռը լինի հօգուտ Ռոքսիի։ Ռոքսիի դատից մի քանի օր առաջ կախաղան է բարձրացվում կալանավորներից մեկ՝ Կատալինա Հելինսկին։ Վերջինիս մահապատժից հետո Ռոքսին էլ ավելի վճռական է տրամադրվում՝ ամեն կերպ խուսափելու նման ճակատագրից։

Other Languages
العربية: شيكاغو (فيلم)
azərbaycanca: Çikaqo (film, 2002)
български: Чикаго (филм, 2002)
bosanski: Chicago (film)
čeština: Chicago (film)
Ελληνικά: Σικάγο (ταινία)
hrvatski: Chicago (2002.)
Bahasa Indonesia: Chicago (film)
latviešu: Čikāga (filma)
македонски: Чикаго (филм)
Bahasa Melayu: Chicago (filem 2002)
Nederlands: Chicago (2002)
srpskohrvatski / српскохрватски: Chicago (film, 2002)
српски / srpski: Чикаго (филм)
українська: Чикаго (фільм)