Ուռուցքներ

Ուռուցքներ
ԵնթադասՄկանուռուցք
ՀՄԴ-9140 և 239
ՀՄԴ-10D48 և C00
Tumors Վիքիպահեստում

Ուռուցքներ, նորագոյացություններ, բլաստոմաներ, ավելցուկային, ախտաբանական հյուսվածքների գերաճ, որը շարունակվում է նույնիսկ ուռուցքածին պատճառի ազդեցության ընդհատումից հետո։ Ուռուցքը տիպիկ պաթոլոգիական պրոցես է։ Դա չկանոնավորվող անսահման հյուսվածքային աճ է։ Ուռուցքները կազմված են որակապես փոփոխված, տարբերակումը կորցրած բջիջներից, որոնց հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։

Պատճառական գործոններ

Histiocytoma.JPG

Տարբեր ուռուցքների զարգացման հարցում կարող են գերակշռել առանձին պատճառական գործոններ։ Այսպես, մաշկի քաղցկեղի առաջացմանը նպաստում են ուլտրամանուշակագույն ճառագայթները, թոքերի և ըմպանի քաղցկեղին՝ ուռուցքածին նյութերը, աղտոտված մթնոլորտային օդի մշտական շնչումը, միզապարկի քաղցկեղին՝ ուռուցքածին ցիկլիկ ամինները, իսկ այլ դեպքերում՝ օրգանիզմի ներքին ուռուցքածին գործոնները՝ տրիպաոֆանի կամ թիրոզինի ածանցյալները։ Ուռուցքածին նյութերի ազդեցությանը կարող են նպաստել նյութափոխանակության, ինչպես նաև ֆերմենտային համակարգի խանգարումները, միզակապությունը ևն։ Արգանդի, կրծքագեղձի, շականակագեղձի, վահանագեղձի, հիպոֆիզի և մակերիկամի ուռուցքի առաջացման համար մեծ է հորմոնային տեղաշարժերի դերը։ Ուռուցքածին գործոններն ազդում են բջիջների այն մակրոմոլեկուլների վրա, որոնցով պայմանավորված է սպիտակուցի կենսասինթեզը, հետևապես բջիջների աճը, տեսակավորումը, բազմացումը և վարքագիծը։

Ուռուցքային բջիջներն իրենց կաոուցվածքով, տեղակայմամբ և փոխհարաբերակցությամբ զգալիորեն տարբերվում են մայր հյուսվածքի բջիջներից։ ՈՒռուցքների աճը և բազմացումը պայմանավորված է նրանց բջիջների ակտիվ կիսմամբ։ Փորձառական ճանապարհով լիովին հնարավոր է ուռուցքային բջիջները տեղափոխել մի օրգանիզմից մյուսը և ստանալ նոր ուռուցք, ինչպես նաև մեկուսացնել այդ բջիջները, աճեցնել և երկար ժամանակ պահպանել որպես բջջային կուլտուրա։ Ուռուցքի աճին զուգընթաց ուռուցքային բջիջներից գոյացած նոր բջիջները կարող են ձեռք բերել նոր հատկանիշներ և տարբերվել ուռուցքային մայր բջիջներից։

Ի տարբերություն մյուս պաթոլոգիական պրոցեսների ուռուցքները գրականության մեջ ի հայտ են գալիս բազմակի և բազմանշանակ անուններով։ Հաճախակի օգտագործվում է՝

  • carcinoma- քաղցկեղ
  • cancer- էպիթելյար հյուսվածքի չարորակ ուռուցք
  • sarcoma - շարակցական հյուսվածքի ուռուցք
  • malignus - օգտագործվում է պրոցեսի չարորակությունը շեշտելու նպատակով
  • benignus - օգտագործվում է պրոցեսի բարորակությունը շեշտելու նպատակով։

Նկարագրված են ուռուցքների շուրջ 500 տեսակ, որոնց դասակարգման հիմքը նրանց հյուսվածքային պատկանելությունն է։ Վերջին ժամանակներս օգտագործում են տերմիններ հյուսվածքի անվանն ավելացնելով «oma» ածանցը.

  • միոմա - մկանային
  • օստեոմա - ոսկրային
  • ադենոմա - գեղձային։
Adenocarcinoma of the lung.jpg

Ելնելով հյուսվածքային պատկանելությունից՝ տարբերում են էպիթելային, շարակցահյուսվածքային, մկանային և նյարդային ծագում ունեցող բարորակ և չարորակ ուռուցքներ։ էպիթելային ծագում ունեցող բարորակ ուռուցքներն անվանում են պապիլոմա, ադենոմա, պոլիպ և այլն, իսկ չարորակ բնույթի ուռուցքներն ամփոփվում են քաղցկեղ ընդհանուր հասկացության մեջ։ Շարակցահյուսվածքային չարորակ ուռուցքները համախմբվում են սարկոմա հասկացությունում, որին ավելացվում է նաև կոնկրետ տեսակը։ Ուռուցքներն ախտորոշվում են ռենտգենաբանական, էնդոսկոպիական, ռադիոիզոտոպային, լաբորատոր ևն հետազոտություններով։ Ուռուցքների բուժման հիմնական մեթոդը վիրաբուժականն է, որը համարյա մշտապես լրացվում է ճառագայթային, դեղորայքային, հորմոնային և իմունաբանական եղանակներով։

Հաճախակի օգտագործվում են նաև՝

  • tumor - ուռուցք
  • neoplasma - plasis_ ձևակերպում
  • oncos - ուռուցք (այստեղից էլ օնկոլոգիա տերմինը)։
Other Languages
Alemannisch: Tumor
беларуская: Пухліна
български: Тумор
bosanski: Tumor
català: Tumor
Cebuano: Tumor
čeština: Tumor
dansk: Tumor
Deutsch: Tumor
Esperanto: Tumoro
español: Tumor
euskara: Tumore
فارسی: تومور
suomi: Kasvain
français: Tumeur
galego: Tumor
עברית: גידול
हिन्दी: अर्बुद
hrvatski: Novotvorina
magyar: Daganat
interlingua: Tumor
Bahasa Indonesia: Tumor
Ido: Tumoro
日本語: 腫瘍
Basa Jawa: Tumor
қазақша: Ісік
한국어: 종양
kurdî: Tûmor
Latina: Tumor
lietuvių: Auglys
latviešu: Audzējs
മലയാളം: ട്യൂമർ
Bahasa Melayu: Tumor
नेपाल भाषा: त्युमर
Nederlands: Tumor
norsk: Svulst
occitan: Tumor
پښتو: تومور
português: Tumor
Runa Simi: Q'umpuyasqa
română: Tumoare
русский: Опухоль
sicilianu: Tumuri
Scots: Clyre
srpskohrvatski / српскохрватски: Tumor
Simple English: Tumour
slovenčina: Nádor
slovenščina: Tumor
Basa Sunda: Tumor
svenska: Tumör
Türkçe: Tümör
українська: Пухлина
اردو: رسولی
oʻzbekcha/ўзбекча: Oʻsmalar
Tiếng Việt: Bướu
Winaray: Tumor
中文: 肿瘤
Bân-lâm-gú: Chéng-liû
粵語: 腫瘤