Ուելսի արքայազն

Ուելսի արքայազնի փետուրներ, հերալդիկ կրծքանշանը «Իխ դիեն» (գերմ.՝ «ICH DIEN», Ես ծառայում եմ) նշանաբանով[1]

Ուելսի արքայազն կամ Վալիի արքայազն (անգլ.՝ Prince of Wales, վալլիերեն՝ Tywysog Cymru), 12-րդ դարի սկզբներին Ուելսում ծնված իշխանական տիտղոս, հետագայում անգլիական գահի արու ժառանգին տրվող տիտղոս, 1707 թվականից Անգլիայի և Շոտլանդիայի իրավաբանական միավորումից հետո (1282) Մեծ Բրիտանիայի գահի թագաժառանգին տրվող տիտղոս: Տիտղոսի կրումը չի ենթադրում գահի իրավահաջորդում: Որպես կանոն, թագաժառանգորդուհուն չի տրվում Ուելսի արքայադուստր տիտղոսը. այն օգտագործում է միայն արքայազնի կնոջ նկատմամբ: Այս ավանդույթից բացառություն է 1525 թվականին Հենրի VIII Թյուդորի կողմից Ուելսի արքայադուստր տիտղոսի շնորհումը իր դստերը՝ Անգլիայի ապագա թագուհի Մարիա I Անգլիացուն: Արքայազն տիտղոսի հետ շնորհվում է Չեսթերի դուքս տիտղոսը: Ուելսի արքայազն տիտղոսը թագաժառանգին տրվում է որպես պատիվ և արժանիք: Գահ բարձրանալուց հետո արքայազն տիտղոսը սղվում է:

Ներկայիս Ուելսի արքայազնը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ավագ որդի Չարլզն է, որի ինվեստիտուրայի (տիտղոսի հանձնման արարողություն) ընթացակարգը կատարվել է 1969 թվականի հուլիսի 1-ին: Նա երբևէ եղած Ուելսի արքայազններից ամենատարեցն է: Ուելսի արքայազնի կինը իրավունք ունի կոչվել Ուելսի արքայադուստր: Չարլզի առաջին կինը Դիանան կրել է այդ տիտղոսը: Չարլզի երկրորդ կինը՝ Կամիլան գերադասում է միայն Կորնուոլի դքսուհի տիտղոսը, քանի որ Ուելսի արքայադուստրը ասոցացվում է Դիանայի հետ[2]:

Տիտղոսի պատմություն

Տիտղոսը հայտնի է վաղ միջնադարից: Մինչև XIII դարի վերջը տիտղոսը կրել են Անգլիայի արևմուտքում գտնվող Ուելսի իշխանապետության տիրակալները: Անգլիայից անկախ Ուելսի տիրակալներից (Ուելսի արքայազն) վերջինը եղել է Լլիվելին ապ Գրիֆիդը, որը սպանվել է 1282 թվականին մարտի դաշտում: XIII դարի վերջում Անգլիայի թագավոր Էդուարդ I -ի կողմից Ուելսի գրավումից հետո Ուելսը կորցրել է իր անկախությունը և Ուելսի արքայազն տիտղոսը անցել է անգլիական թագին ու սկսել է պատկանել նրա թագաժառանգին:

Ըստ ավանդության, Էդուարդ I-ը դիմել է խորամանկության, որ հասնի Ուելսում Անգլիայի թագի գերիշխանության: Այդ երկրամասում լուրջ ռազմական հաջողությունների հասնելով՝ նա հավաքել է Վալլիի իշխաններին և նրանց առաջարկել է ճանաչել վասալային կախվածությունը Անգլիայից: Նրանք գլխավոր պայման են դրել՝ պահանջելով, որ Ուելսի արքայազնը լինի ծնունդով տեղաբնիկ և անգլերեն ոչ մի բառ չիմանա: Էդուարդն անմիջապես հանդիսավոր երդում է տվել, որ կպահպանի այդ պայմանը: Իշխանները վասալային կախվածության պայմանագիրը ստորագրել են, որից հետո Էդուարդը վահանի վրա ներկայացրել է իր որդուն (ապագա թագավոր Էդուարդ II-ին), որը ծնվել էր նախօրեին Վալլիի  Կարնարվոն ամրոցում և բացականչել է.

Aquote1.png Ահա ձեզ Ուելսի արքայազն, ծնունդով ձեր երկրից և նա ոչ մի բառ չգիտի անգլերեն: Aquote2.png

Այս լեգենդը հայտնի է 16-րդ դարից։ Իսկ իրականում Էդուարդ I-ի ժամանակաշրջանում Անգլիայի ազնվականությունը նորմանդական էր և խոսում էր հին ֆրանսերենով: Բայց Էդուարդ II-ը իսկապես ծնվել է Կարնարվոնում, երբ իր հայրը գտնվում էր Ուելսում:

Other Languages
Afrikaans: Prins van Wallis
Ænglisc: Wēala Þēoden
العربية: أمراء ويلز
беларуская: Прынц Уэльскі
български: Принц на Уелс
bosanski: Princ od Velsa
čeština: Princ z Walesu
Cymraeg: Tywysog Cymru
français: Prince de Galles
客家語/Hak-kâ-ngî: Wales Chhîn-vòng
hrvatski: Princ od Walesa
Bahasa Indonesia: Pangeran Wales
Basa Jawa: Pangéran Wales
한국어: 웨일스 공
latviešu: Velsas princis
Bahasa Melayu: Putera Wales
မြန်မာဘာသာ: ဝေလမင်းသား
Nederlands: Prins van Wales
português: Príncipe de Gales
română: Prinț de Wales
srpskohrvatski / српскохрватски: Princ od Walesa
Simple English: Prince of Wales
slovenčina: Princ z Walesu
српски / srpski: Принц од Велса
Türkçe: Galler Prensi
українська: Принц Уельський
Tiếng Việt: Thân vương xứ Wales
Bân-lâm-gú: Wales ê Thâu-lâng