Շարլոտենհոֆ

Շարլոտենհոֆ
Schloss Charlottenhof
Schloss Charlottenhof Park Sanssouci Potsdam.jpg
Շարլոտենհոֆի պալատ
Ժամանակակից կարգավիճակ` Բեռլին-Բրանդենբուրգի պրուսական պալատների և այգիների ֆոնդի ենթակայության տակ
Երկիր` Գերմանիա  Գերմանիա
Ճարտարապետական ոճ` կլասիցիզմ
Հիմնող` Ֆրիդրիխ Վիլհելմ IV
Ճարտարապետ` Կարլ Ֆրիդրիխ Շինկել
Կառուցման
ժամանակաշրջան`
1826- 1829 թվականներ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 532ter
ռուս..անգլ..ֆր.

Շարլոտենհոֆ պալատ ( գերմ.՝ Schloss Charlottenhof), պալատ Պոտսդամում, Սան Սուսի պալատից հարավ-արևելք, կրոնպրինց Ֆրիդրիխ Վիլհելմի նախկին ամառային նստավայր, ով 1840 թվականին դառնում է Պրուսիայի արքա Ֆրիդրիխ Վիլհելմ IV։ Այժմ պալատը գտնվում է Բեռլին-Բրանդենբուրգի պրուսական պալատների և այգիների ֆոնդի ենթակայության տակ։

Պատմություն

Շարլոտենհոֆի այգու տարածքը տարատեսակ շինություններով հայտնվել է XVIII դարում։ Մի քանի սեփականատերերի փոփոխություններից հետո Սան Սուսի այգուց հարավ գտնվող այդ հողերը ձեռք է բերում պրուսական արքա Ֆրիդրիխ Վիլհելմ III-ը, որպեսզի այն 1825 թվականի Սուրբ Ծնունդին նվիրի իր որդուն՝ կրոնպրինց Ֆրիդրիխ Վիլհելմին և նրա կնոջը՝ Ելիզավետա Լյուդուվիկա Բավարացուն։

Կրոնպրինցը այնտեղ գտնվող դաստակերտի վերակառուցումը հանձնարարում է ճարտարապետ Կարլ Ֆրիդրիխ Շինկել-ին։ Աշխատանքները անց են կացվում խնայողական ռեժիմով, 1826- 1829 թվականներին։ Իր աշակերտ Լյուդվիգ Պերսիուսի օգնությամբ Շինկելը նախկին հիմքի վրա կառուցում է հին հռոմեական վիլլաների ոճով ոչ մեծ կլասիցիստական պալատ։

Շնորհալի կրոնպրինցը մասնակցում էր պալատի ձևավորմանը և կատարում է ինքնուրույն էսքիզներ։ Իր ամառային պաքատը նա անվանում էր «Սիամ», որը, այն ժամանակների պատկերացամամբ, ազատության երկիր էր, իսկ իրեն՝ սիամյան տան ճարտարապետ։

Կրոնցպրինցի պալատի պաշտոնական անվանումը դարձել է Շարլոտենհոֆ ըստ Մարիա Շարլոտա ֆոն Գենցկու անվան՝ սենկապետի կնոջ և 1790- 1794 թվականներին դաստակերտի տիրուհու։