Շառլ Գունո

Շառլ Գունո
ֆր.՝ Charles-François Gounod և ֆր.՝ Charles Gounod
Charles Gounod (1890) by Nadar.jpg
Ծնվել է հունիսի 17, 1818() [1] [2] [3] [4] [5]
Մահացել է հոկտեմբերի 18, 1893() [6] [2] [4] [5] (75 տարեկանում)
Մահվան վայր Սեն Կլու, Ֆրանսիա [6]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրթություն Փարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց և Սենտ-Լուիսի լիցեյ
Ստեղծագործություն(ներ) Philémon et Baucis, Իննո է Մարսիա Պոնտիֆիկալե, Ռոմեո և Ջուլիետ և Ֆաուստ
Մասնագիտություն կոմպոզիտոր, երաժիշտ, երաժշտագետ և երաժշտության ուսուցիչ
Աշխատավայր Փարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց
Ամուսին Աննա Զիմերման
Ծնողներ հայր՝ Ֆրանսուա-Լուի Գունո
Պարգևներ և
մրցանակներ
Charles Gounod Վիքիպահեստում

Շառլ-Ֆրանսուա Գունո ( ֆրանսերեն՝ Charles-François Gounod, հունիսի 17, 1818() [1] [2] [3] [4] [5] - հոկտեմբերի 18, 1893() [6] [2] [4] [5], Սեն Կլու, Ֆրանսիա [6]), ֆրանսիացի կոմպոզիտոր։ Ֆրանսիայի ինստիտուտի անդամ է՝ սկսած 1866 թվականից։

Կենսագրություն

1836-1838 թվականներին սովորել է Փարիզի կոնսերվատորիայում։ 1839 թվականին «Ֆեռնան» կանտատի համար արժանացել է Հռոմեական մրցանակի։ 1852-1860 թվականներին եղել է Փարիզի «Օրփեոն» երգչախմբային ընկերությունների միավորման տնօրեն։ Լոնդոնում հիմնադրել է «Գունոյի երգչախումբ» ընկերությունը (այժմ՝ Թագավորական երգչախմբային ընկերություն)։ Գունոն ֆրանսիական քնարական օպերայի խոշոր ներկայացուցիչն է։ Հակադրվելով ռոմանտիկական «մեծ օպերայի» գեղագիտական սկզբունքներին՝ իր օպերաներում ձգտել է պարզության, հերոսների հոգեկան աշխարհի ճշմարիտ բացահայտման, նուրբ, հստակ մեղեդիականության՝ հագեցված քաղաքային երգ պարային բանահյուսության դարձվածքներով։ Գունոյի գեղարվեստական սկզբունքները դրսևորվել են «Ֆաուստ» օպերայում (ըստ Գյոթեի համանուն ողբերգության, 1859 թվական, «Թեատր լիրիկ», ռեչիտատիվներին «Վալպուրգյան գիշեր» բալետային մասի հավելումով՝ 1869 թվականին, «Գրանդ օպերա»)։ Գրել է 14 օպերա (այդ թվում՝ «Սաֆո», 1850, «Ռոմեո և Ջուլիետ», 1865, հայ-հռոմեական պատմությունից վերցված «Պոլինկտ», ըստ Կոռնելի համանուն ողբերգության, 1870-1878 թվականներին, «Գրանդ օպերա», 1878 թվական), կանտատներ, հոգնոր երաժշտություն, սիմֆոնիկ երկեր, ռոմանսներ, երգեր։

«Ֆաուստ»-ը Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1924 թվականին՝ Գյումրու օպերա-օպերետային թատրոնում (ռեժիսոր՝ Վ․ Վալերիանով-Չիսլյան, դիրիժոր Ա․ Մելիք-Փաշայան, նկարիչ Գ․ Շարբաբչյան, խմբավար Կ․ Զաքարյան)։

Other Languages
Afrikaans: Charles Gounod
العربية: شارل جونو
български: Шарл Гуно
čeština: Charles Gounod
Ελληνικά: Σαρλ Γκουνώ
Esperanto: Charles Gounod
español: Charles Gounod
فارسی: شارل گونو
français: Charles Gounod
עברית: שארל גונו
hrvatski: Charles Gounod
Bahasa Indonesia: Charles Gounod
italiano: Charles Gounod
ქართული: შარლ გუნო
қазақша: Шарль Гуно
한국어: 샤를 구노
Lëtzebuergesch: Charles Gounod
lietuvių: Charles Gounod
latviešu: Šarls Guno
македонски: Шарл Гуно
Nederlands: Charles Gounod
norsk nynorsk: Charles Gounod
português: Charles Gounod
română: Charles Gounod
srpskohrvatski / српскохрватски: Charles-François Gounod
Simple English: Charles Gounod
slovenčina: Charles Gounod
slovenščina: Charles Gounod
Türkçe: Charles Gounod
українська: Шарль Гуно
Tiếng Việt: Charles Gounod