Նորաձևություն

Նիդերլանդներում գտնվող նորաձևության տան ցուցափեղկ։ Լուսանկարվել է 1965 թվականին։ Սև-սպիտակ նորաձև լուսանկարչության զարգացումը սկզբունքային նշանակություն ունեցավ նորաձևությանարդյունաբերության ձևավորման հարցում[1]։

Նորաձևություն (ֆր.՝ mode, լատիներեն՝ modus բառից՝ չափ, կերպար, կանոն, կարգադրություն), հագուստի, կոշիկների, կենսակերպի, աքսեսուրաների, մազերի և մարմնի հարդարման տարածված ձև կամ գործունեություն է։ Այն ուղղորդող և հաճախ կայուն թրենդ է, համաձայն որի մարդիկ հագնվում են։ Այն վարքի, դիզայներների, ինժեներների, տեխնոլոգների, դիզայն մենեջերների ստեղծած նորագույն ստեղծագործությունների ազդեցիկ ոճ է[2]։

Քանի որ կոստյում ասվածը հաճախ հղվում է "նորաձևությանը", ճիշտ կլինի պարզաբանել, կոստյումը առավել հաճախ վերաբերվում յուրահատուկ զգեստներին, դիմակահանդեսային կերպարներին, մինչ "նորաձևությունը" հիմնականում նշանակում է հագուստ, ներառյալ դրա ուսումնասիրությունը։ Չնայած, որ նորաձևությունը կարող է լինել ֆեմինինային կամ մասկուլինային, որոշ միտումներ անդրոգեն են[3][4]։

Նորաձևությունը բազմոլորտ առարկա է, հետաքրքիր է ուսումնասիրման համար․ այն ուսուցանվում է աշխարհի մի շարք ինստիտուտներում։ Օրինակ՝ ԱՄՆ-ի Տեխնոլոգիական նորաձևության ինստիտուտը, Հնդկաստանում հիմնված՝ Նորաձև տեխնոլոգիայի ազգային ինստիտուտը, որտեղ կրթվել են այս ոլորտում ակնառու մասնագետներ, շրջանավարտներ և դիզայներներ։

Նորաձևությունը որոշակի ոճի ժամանակավոր գերիշխանություն է կյանքի կամ մշակույթի որևէ բնագավառում: Սահմանում է որպես հագուստի, գաղափարների, վարքի, էթիկետի, կենսակերպի, արվեստի, գրականության, խոհանոցի, ճարտարապետության, ժամանցի և այլնի ոճը կամ տիպը, որը տարածված է հասարակության մեջ որոշակի ժամանակահատվածում: Նորաձևություն հասկացությունը հաճախ ներկայացվում է որպես ամենաանկայուն և արագ անցնող հանրաճանաչություն: Նորաձևություն տերմինն իր մեջ ներառում է նաև մարդկային մարմնի՝ տվյալ դարաշրջանում նախընտրելի տիպը (օրինակ՝ Պիտեր Պաուլ Ռուբենսի ժամանակաշրջանում գնահատվում էր փարթամ մարմինը, իսկ 21-րդ դարի սկզբին գնահատվում է բարեկազմությունը[5]: Նորաձևություն հասկացությունը, որպես կանոն, ենթադրում է ոչ կայուն, հաճախ փոփոխվող դիրքորոշում։ Եթե երևույթը կամ առարկան, լինելով նորաձև որոշակի ժամանակահատվածում, իր թարմությունը կորցնում է շրջապատի աչքում, ապա դառնում է ոչ նորաձև (հնաձև): Նորաձևությանը հետևելու ցանկությունը միշտ էլ գրավել է ծաղրանկարիչների ուշադրությունը[5]:

Նորաձևության անկապտելի հատկանիշը նորությանը հետևելն է, առարկայի կամ երևույթի նորության և նորաձևության սկզբունքը կախված է ոչ այնքան նրա ստեղծման (առաջացման) օբյեկտիվ ժամանակից, որքան ժողովրդականություն և հանրային ճանաչում ստանալու պահից: Այսպես, էլեկտրոնային նորաձև գադջեթ կարող են դառնալ ոչ յուրահատուկ տեխնոլոգիական (կամ իրական սպառողական հատկությունների տեսակետից) սարքերը, հագուստի նորաձև տարրերը, որոնք, որպես կանոն, ուղիղ համանմանություն ունեն անցյալում: Նորության հատկանիշը կորցնելով, այս իրերը սպառողի համար դառնում են հնաոճ։

Նորաձևությունն ունի 2 միտում: Առաջինը նմանակումն է, որը նպատակ ունի ընդօրինակել փորձը կամ լավ ճաշակը, երկրորդը՝ հասարակական ճնշումն է՝ հասարակությունից դուրս, ծաղրի առարկա լինելու վախը (մեկուսացման վախ)։ Մեկ այլ դասակարգմամբ՝ ինքն իրեն ընդօրինակելը համարվում է կենսաբանական պաշտպանության ձև[5]:

Ժամանակակից աշխարհում նորաձևությունն ունի սեզոնային բնույթ (գարուն-ամառ և աշուն-ձմեռ)[5]: Պատմականորեն վաղ նորաձևությունը կարող էր հազարամյակների ընթացքում չփոխվել: Մ. թ. ա. 4-րդ հազարամյակից մինչև մ. թ. ա. 2-րդ հազարամյակը եգիպտական նորաձևությունը չի փոխվել, այն համարվում է հազարամյակների ընթացքում չփոփոխվող կանոնների վառ օրինակ[6]: Այս դրույթը բազմիցս քննարկվել է։ Պատմական կոստյումների անփոփոխության մասին տեսակետը կարող է լինել և՛ որպես աղբյուրների սահմանափակ լինելու արդյունք[7], և՛ որպես ավանդական և պատմական նորաձևության զարգացման սկզբունքի չհասկացման հետևանք[8]։

Նորաձևության արդյունաբերությանը սատարում են մի շարք մասնագիտացված ամսագրեր, սոցիալական կայքեր և բլոգներ, մասնագիտացված թրենդ-գործակալություններ և նորաձևության տներ:

Բովանդակություն

Other Languages
Afrikaans: Mode
Alemannisch: Mode
aragonés: Moda
العربية: موضة
مصرى: موضه
asturianu: Moda
azərbaycanca: Dəb
башҡортса: Мода
беларуская: Мода
беларуская (тарашкевіца)‎: Мода
български: Мода
भोजपुरी: फैशन
বাংলা: ফ্যাশন
brezhoneg: Giz
bosanski: Moda
català: Moda
Cebuano: Urog
کوردی: فاشن
čeština: Móda
Cymraeg: Ffasiwn
dansk: Mode
Deutsch: Mode
Ελληνικά: Μόδα
English: Fashion
Esperanto: Modo
español: Moda
eesti: Mood
euskara: Moda
فارسی: مد (پوشاک)
suomi: Muoti
føroyskt: Móti
Gaeilge: Faisean
galego: Moda
ગુજરાતી: ફેશન
עברית: אופנה
हिन्दी: फैशन
Fiji Hindi: Fashion
hrvatski: Moda
Kreyòl ayisyen: Mòd
magyar: Divat
Bahasa Indonesia: Mode
Ilokano: Moda
íslenska: Tíska
italiano: Moda
Basa Jawa: Fèsyen
ქართული: მოდა
қазақша: Сән
한국어: 패션
Latina: Moda
Lëtzebuergesch: Moud
Lingua Franca Nova: Moda
Limburgs: Mode
lietuvių: Mada
latviešu: Mode
македонски: Мода
മലയാളം: ഫാഷൻ
मराठी: फॅशन
Bahasa Melayu: Fesyen
မြန်မာဘာသာ: ဖက်ရှင်
Nedersaksies: Moede
नेपाल भाषा: फेसन
Nederlands: Mode
norsk nynorsk: Mote
norsk: Mote
occitan: Mòda
Livvinkarjala: Moudu
ਪੰਜਾਬੀ: ਫ਼ੈਸ਼ਨ
polski: Moda (styl)
پنجابی: فیشن
português: Moda
română: Modă
русский: Мода
русиньскый: Мода
sicilianu: Moda
Scots: Fashion
srpskohrvatski / српскохрватски: Moda
සිංහල: විලාසිතා
Simple English: Fashion
slovenčina: Móda
slovenščina: Moda
shqip: Moda
српски / srpski: Moda
svenska: Mode
Kiswahili: Mitindo
தமிழ்: ஒய்யாரம்
Tagalog: Moda
Setswana: Feshene
Türkçe: Moda
українська: Мода
اردو: روائش
oʻzbekcha/ўзбекча: Moda
Tiếng Việt: Thời trang
Winaray: Moda
ייִדיש: מאדע
中文: 時裝
Bân-lâm-gú: Sî-sek
粵語: 時裝