Նոբելյան մրցանակ

Նոբելյան մրցանակ
Nobel Prize.png
ՆվիրատուՇվեդական ակադեմիա, Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան հանձնաժողով, Կարոլինսկա ինստիտուտի Նոբելյան հանձնաժողով, Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողով
Շնորհվում էմարդկությանն օգտակար ձեռքբերումների համար քիմիայի, գրականության, խաղաղության, ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի կամ բժշկության, ինչպես նաև տնտեսագիտության բնագավառներում
ԵրկիրՇվեդիա (բոլորը, բացի Խաղաղության մրցանակից),
Նորվեգիա (Խաղաղության մրցանակ)
Առաջին շնորհում1901 թվական
Հատկանիշներ9 մլն շվեդական կրոնա (2017)[1],
մեդալ (արժեքը՝ $4.76 մլն)[2] և դիպլոմ
Կայքnobelprize.org

Նոբելյան մրցանակ (/, շվեդերեն արտասանություն: [nʊˈbɛl], շվեդերեն՝ Nobelpriset, նորվ.՝ Nobelprisen), ամենամյա միջազգային մրցանակների հավաքածու, որոնք շնորհվում են շվեդական ու նորվեգական ինստիտուտների կողմից ակադեմիական, մշակութային և գիտական ձեռքբերումների համար։

Մրցանակները սահմանվել են 1859 թվականին շվեդ գիտնական Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն։ Քիմիայի, գրականության, խաղաղության, ֆիզիկայի և ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակներն առաջին անգամ շնորհվել են 1901 թվականին[3]։ Նախքան 1980 թվականը մեդալները պատրաստվել են 23 կարատանոց ոսկուց, իսկ դրանից հետո՝ 18 կարատանոց կանաչ ոսկուց, որ ծածկվում է 24 կարատանոց ոսկով։ 1901 թվականից մինչև 2016 թվականը Նոբելյան մրցանակներն ու Տնտեսագիտական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակը շնորհվել են 579 անգամ 911 մարդու և կազմակերպությունների։ Քանի որ ոմանք այդ մրցանակին արժանացել են մեկից ավելի անգամներ, ընդհանուր առմամբ ստացվում է 23 կազմակերպություն և 881 անհատ[4]։

Մրցանակների հանձնման արարողություններն անցկացվում են ամեն տարի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում (բացառությամբ Խաղաղության մրցանակի, որը հանձնվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում)։ Յուրաքանչյուր մրցանակակիր կամ դափնեկիր ստանում է ոսկե մեդալ, դիպլոմ և գումար, որի չափը որոշվում է Նոբելյան հիմնադրամի կողմից (2017 թվականին հանձնվող գումարի չափը կազմել է 9,000,000 շվեդական կրոնա կամ շուրջ US$1,110,000, €944,000, £836,000, INR 72,693,900 կամ CNR 376,000)[1]։ Նոբելյան մրցանակը համարվում է ամենահեղինակավոր մրցանակը, որ շնորհվում է գրականության, բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, խաղաղության և տնտեսագիտության բնագավառներում[5]։

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հանձնում է Ֆիզիկայի ու Քիմիայի Նոբելյան մրցանակները և Տնտեսագիտական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված Շվեդիայի պետական բանկի մրցանակը, Կարոլինսկա ինստիտուտի Նոբելյան ասամբլեան՝ Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակը, Շվեդական ակադեմիան շնորհում է Գրականության Նոբելյան մրցանակը։ Խաղաղարարության Նոբելյան մրցանակը շնորհվում է ոչ թե շվեդական կազմակերպության, այլ Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի կողմից։

Նոբելյան մրցանակը հետմահու չի շնորհվում, բայց եթե մարդը հայտարարվում է դափնեկիր և մահանում նախքան այն ստանալը, ապա մրցանակը շնորհվում է[6]։ Թեև յուրաքանչյուր մրցանակի դափնեկիրների միջին թվաքանակը մեծացել է 20-րդ դարի ընթացքում, բայց այն չի կարող բաժանվել երեքից ավելի մարդկանց միջև։ Բացառություն է կազմում Խաղաղության Նոբելյան մրցանակը, որի դափնեկիր կարող են դառնալ կազմակերպությունները կամ երեքից ավելի անձինք[7]։

Պատմություն

Ալֆրեդ Նոբելի համար տհաճ անակնկալ է եղել ֆրանսիական թերթում իր մահվան վերաբերյալ նյութը, որ վերնագրված էր «Մահ վաճառողը մահացել է»

Ալֆրեդ Նոբելը (listen ) ծնվել է 1833 թվականի հոկտեմբերի 21-ին Ստոկհոլմում (Շվեդիա), ինժեներների ընտանիքում[8]։ Նա եղել է քիմիկոս, ինժեներ և գյուտարար։ 1894 թվականին Նոբելը գնել է Bofors մետաղամշակման գործարանը, որը դարձրել է զենքի խոշորագույն արտադրող։ Նոբելը հայտնագործել է նաև բալիստիտները, որ դարձել են բազմաթիվ ռազմական անծուխ պայթուցիկ նյութերի, մասնավորապես Բրիտանական կորդիտ անծուխ վառոդի նախորդը։ Իր ողջ կյանքի ընթացքում Նոբելը հավաքել է հսկայական կարողություն. դրա մեծ մասը նա վաստակել է իր 355 գյուտերի շնորհիվ, որոնցից ամենահայտնին դինամիտն է[9]։

1888 թվականին Ալֆրեդ Նոբելը զարմանքով կարդացել է իր մահախոսականը, որ տպագրվել էր ֆրանսիական թերթում «Մահ վաճառողը մահացել է» խորագրով։ Ռուսաստանում մահացել էր նրա եղբայրը՝ Լյուդվիգը, և լրագրողները սխալմամբ հայտարարել էին հենց Ալֆրեդ Նոբելի մահվան մասին։ Հոդվածն ազդել է Նոբելի վրա և ստիպել մտածել այն մասին, թե ինչպես են իրեն հիշելու մահվանից հետո։ Դա նրան դրդել է փոխել իր կտակը[10]։ 1896 թվականի դեկտեմբերի 10-ին Ալֆրեդ Նոբելը մահացել է Իտալիայի Սան Ռեմո քաղաքում գտնվող իր տանը ուղեղի արյունազեղումից, 63 տարեկան հասակում[11]։

Իր կյանքի ընթացքում Նոբելը գրել է մի քանի կտակ։ Վերջինը նա կազմել է մահվանից մեկ տարի առաջ և ստորագրել Փարիզի Շվեդ-նորվեգական ակումբում 1895 թվականի նոյեմբերի 27-ին[12][13]։ Ի զարմանս շատերի՝ Նոբելն իր վերջին կտակում պատվիրել է, որ իր կարողությունն օգտագործվի ստեղծելու մրցանակաների շարք նրանց համար, ովքեր տալիս են «մեծագույն օգուտ մարդկությանը» ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի կամ բժշկության, գրականության և խաղաղության բնագավառում[14]։ Նոբելը հատկացրել է իր բոլոր ակտիվների 94%-ը, 31 մլն շվեդական կրոնա (US$186 մլն, €150 մլն, 2008 թվական) Նոբելյան հինգ մրցանակների ստեղծման համար[15][16]։ Կտակի վերաբերյալ եղած կասկածների պատճառով այն հաստատվել է միայն 1897 թվականի ապրիլի 26-ին Նորվեգիայի Սթորթինգի կողմից[17]։ Նոբելի կտակատարներ Ռագնար Սոլմանն ու Ռուդոլֆ Լիլջեքուիստն ստեղծել են Նոբելյան հիմնադրամը, որը պետք է վերահսկեր Նոբելի թողած կարողությունն ու կազմակերպեր մրցանակների հանձնումը[18]։

Նոբելի կամքի համաձայն՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնում է Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը, որի անդամները նշանակվել են 1897 թվականի ապրիլին կտակի հաստատումից կարճ ժամանակ անց։ Դրանից հետո ստեղծվել կամ նշանակվել են մյուս մրցանակների հանձնաժողովները։ Դրանք են Կարոլինսկա ինստիտուտը (հունիսի 7), Շվեդական ակադեմիան (հունիսի 9) և Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան (հունիսի 11)[19]։ Նոբելյան հիմնադրամը համաձայնության է հասել մրցանակների շնորհման հիմնական սկզբունքների վերաբերյալ, 1900 թվականին Նոբելյան հիմնադրամի նորաստեղծ կանոնակարգը հրապարակվել է Օսկար II թագավորի կողմից[14]։ 1905 թվականին Շվեդիայի և Նորվեգիայի միացյալ թագավորությունը դադարել է գոյություն ունենալուց։

Նոբելյան հիմնադրամ

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Նոբելյան հիմնադրամ

19-րդ դարում Նոբելների ընտանիքը, որը հայտնի էր Ադրբեջանում նավթի արդյունաբերության բնագավառում իր նորաարություններով, եղել է արտասահմանյան կապիտալի առաջատար ներկայացուցիչը Բաքվում։ Ռոբերտ Նոբելը եղել է նավթարդյունաբերության ոլորտում առաջին օտարերկրացի ներդրողը Բաքվում։ 1875 թվականին Ռոբերտ Նոբելը գնել է նավթավերամշակման փոքր գործարան Բաքվում՝ դրանով իսկ հիմք դնելով «Նոբել եղբայրների ընկերությանը», որն ազգայնացվել է Ժողովրդական կոմիսարների Բաքվի խորհրդի կողմից 1918 թվականին[20]։

1920 թվականին ընկերությունն ազգայնացվել է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կառավարության կողմից։ Նոբել եղբայրների նավթային ընկերության խորհրդանիշը ստեղծվել է ոգեշնչվելով Սարուխանի շրջանում գտնվող Կրակի տաճարից (Ատեշգահ), իսկ նրանց նավթի տանկերներն ունեցել են կրոնական ու փիլիսոփայական անվանումներ, ինչպիսիք են՝ Զրադաշտ, Մուհամմադ, Բուդդա, Բրահմա, Սոկրատես, Սպինոզա և Դարվին։

Ալֆրեդ Նոբելի կամքի և 1896 թվականի դեկտեմբերի 30-ին Ստոկհոլմում ընթերցված կտակի համաձայն՝ նրա կողմից ստեղծված հիմնադրամը մրցանակներ է շնորհում այն մարդկանց, որոնք ծառայում են մարդկությանը։

Նոբելյան մրցանակը ֆինանսավորվում է Ալֆրեդ Նոբելի կողմից հավաքված անձնական կարողությունից։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Ալֆրեդ Նոբելն իր կարողության 94 %-ը կտակել է Նոբելյան հիմնադրամին, որը ներկայում կազմում է Նոբելյան մրցանակի տնտեսական հիմքը[21]։

Ալֆրեդ Նոբելի կտակը

Նոբելյան հիմնադրամն ստեղծվել է որպես մասնավոր կազմակերպություն 1900 թվականի հունիսի 29-ին։ Դրա նպատակն է վերահսկել Նոբելի թողած ֆինանսներն ու Նոբելյան մրցանակների հանձնման գործընթացները[22]։ Նոբելի կտակի համաձայն՝ հիմնադրամի հիմնական խնդիրն է կառավարել այն կարողությունը, որ թողել է Նոբելը։ Նոբելյան հիմնադրամի կարևոր խնդիրներից են միջազգային հանրությանը մրցանակը ներկայացնելն ու դրանց հետ կապված ոչ պաշտոնական վարչությունները վերահսկելը։ Հիմնադրամը չի մասնակցում մրցանակակիրների ընտրությանը[23][24]։ Շատ դեպքերում Նոբելյան հիմնադրամը նման է ներդրումային ընկերության, որը Նոբելի թողած կարողությունն օգտագործում է մրցանակների և վարչական գործունեության համար վստահելի ֆինանսական բազա ստեղծելու համար։ Նոբելյան հիմնադրամն ազատվել է բոլոր հարկերից Շվեդիայում (1946 թվականից) և ներդրումային հարկերից Միացյալ Նահանգներում (1953 թվականից)[25]։ 1980-ական թվականներից սկսած հիմնադրամի ներդրումները դարձել են ավելի շահութաբեր, և 2007 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ Նոբելյան հիմնադրամի կողմից վերահսկվող ակտիվների ընդհանուր արժեքը կազմել է 3.628 միլիարդ շվեդական կրոնա (շուրջ US$560 մլն)[26]։

Ըստ կանոնադրության՝ Նոբելյան հիմնադրամի խորհուրդը կազմված է Շվեդիայի ու Նորվեգիայի հինգ կամ վեց քաղաքացիներից, իսկ նստավայրը Ստոկհոլմում է։ Խորհրդի նախագահը նշանակվում է շվեդական Riksrådet-ի, մյուս չորս անդամները՝ մրցանակը շնորհող ինստիտուտների հոգաբարձուների կողմից։ Գործադիր տնօրենն ընտրվում է խորհրդի անդամներից, նրա տեղակալին նշանակում է Riksrådet-ը, իսկ երկու օգնականները նշանակվում են հոգաբարձուների կողմից։ Այնուամենայնիվ, 1995 թվականից ի վեր խորհրդի բոլոր անդամներն ընտրվում են հոգաբարձուների կողմից, գործադիր տնօրենն ու տնօրենի տեղակալը նշանակվում են խորհրդի կողմից։ Ինչպես խորհուրդը, այնպես էլ Նոբելյան հիմնադրամը կազմված է մրցանակները շնորհող ինստիտուտներից (Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիա, Կարոլինսկա ինստիտուտի Նոբելյան ասամբլեա, Շվեդական ակադեմիա, Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողով), այդ ինստիտուտների հոգաբարձուներից ու աուդիտորներից[26]։

Առաջին մրցանակներ

Վիլհելմ Ռենտգենն առաջինն է ստացել Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը X-ճառագայթների հայտնագործման համար

Նոբելյան հիմնադրամի ստեղծումից ու դրա հիմնական սկզբունքների սահմանումից հետո Նոբելյան հանձնաժողովն սկսել է հավաքել հայտեր մրցանակների համար։ Դրանից հետո նրանք մրցանակների հավակնորդների նախնական ցուցակներն ուղարկել են մրցանակները շնորհող ինստիտուտներին։

Ֆիզիկայի բնագավառում հանձնվելիք մրցանակի հավակնորդների կարճ ցանկում նշված էին Վիլհելմ Ռենտգենի հայտնաբերած X-ճառագայթները և Ֆիլիպ Լենարդը աշխատանքը կատոդային ճառագայթների վրա։ Գիտությունների ակադեմիան որպես մրցանակի դափնեկիր ընտրել է Ռենտգենին[27][28]։ 19-րդ դարի վերջին տասնամյակներում բազմաթիվ քիմիկոսներ էին կատարել նշանակալի աշխատանքներ, և Ակադեմիան ստացել է 20 հայտ, որոնցից տասնմեկը՝ Յակոբ Հենդրիկ վանտ Հոֆֆից[29]։ Վերջինս արժանացել է Նոբելյան մրցանակի քիմիական թերմոդինամիկայի բնագավառում իր ներդրման համար[30][31]։

Որպես Գրականության Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիր՝ Շվեդական ակադեմիայի կողմից ընտրվել է բանաստեղծ Սյուլի-Պրյուդոմը։ Քառասուներկու շվեդ գրողներից, նկարիչներից ու գրաքաննադատներից կազմված խումբը բողոքել է այդ որոշման դեմ՝ պնդելով, թե մրցանակը պետք է շնորհվեր Լև Տոլստոյին[32]։ Ոմանք, այդ թվում նաև Բյորտոն Ֆելդմանը, քննադատել են այդ մրցանակը՝ պատճառաբանելով, թե Պրյուդոմը միջակ գրող է։ Ֆելդմանը որպես բացատրություն ասել է, թե Ակադեմիայի անդամներից շատերը նախընտրում էր Վիկտորյական գրականություն, այդ պատճառով էլ ընտրել են Վիկտորյական բանաստեղծի[33]։ Ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում հանձնվող առաջին մրցանակը շնորհվել է գերմանացի ֆիզիոլոգիստ ու միկրոկենսաբան Էմիլ Ադոլֆ ֆոն Բերինգին, որ 1890-ական թվականների ընթացքում մշակել է հակաթույն դիֆթերիայի բուժման համար, որը նախքան այդ դառնում էր տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ[34][35]։

Խաղաղության Նոբելյան մրցանակն առաջինը շնորհվել է շվեյցարացի Անրի Դյունանը, որին նա արժանացել է Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժման մեջ ունեցած իր դերի ու Ժնևի կոնվենցիան նախաձեռնելու համար և ֆրանսիացի պացիֆիստ Ֆրեդերիկ Պասիին, որը եղել է Խաղաղության լիգայի հիմնադիրն ու Դյունանի հետ ակտիվ մասնակցություն ունեցել Հանուն կարգի և քաղաքակրթության համընդհանուր դաշինքի ստեղծման գործում։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

1938 և 1939 թվականներին Ադոլֆ Հիտլերի գլխավորած Երրորդ ռայխը գերմանացի երեք դափնեկիրների ( Ռիխարդ Կուն, Ադոլֆ Ֆրիդրիխ Յոհան Բուտենանդտ և Գերհարդ Դոմագկ) արգելել է ընդունել իրենց մրցանակները[36]։ Հետագայում նրանք կարողացել են ստանալ մեդալ և դիպլոմ[37]։ Չնայած Շվեդիան պաշտոնապես չեզոք էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մրցանակները շնորհվել են ոչ պարբերաբար։ 1939 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակ չի շնորհվել։ Մրցանակներից ոչ մեկը չի շնորհվել 1940-1942 թվականներին Գերմանիայի կողմից Նորվեգիայի օկուպացման պատճառով։ Հաջորդ տարի շնորհվել են բոլոր մրցանակները, բացառությամբ գրականության և խաղաղության ոլորտում հանձնվողների[38]։

Նորվեգիայի օկուպացիայի ընթացքում Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի երեք անդամներ փախել են, իսկ մյուսները կարողացել են խուսափել գերմանացիների հետապնդումներից, երբ Նոբելյան հիմնադրամը հայտարարել է, որ Օսլոյում գտնվող հանձնաժողովի շենքը շվեդական սեփականություն է։ Այդպիսով այն դարձել է գերմանացիներից պաշտպանված տարածք, քանի որ վերջիններս չէին պատերազմում Շվեդիայի դեմ[39]։ Օսլոյում մնացած անդամները շարունակել են հանձնաժողովի աշխատանքները, բայց չեն շնորհել ոչ մի մրցանակ։ 1944 թվականին Նոբելյան հիմնադրամը հանձնաժողովի՝ տարագրության մեջ գտնվող երեք անդամների հետ միասին հավաստիացրել են, որ հայտերը ներկայացվել են Խաղաղության մրցանակի համար, և այն կարող է նորից շնորհվել[36]։

Տնտեսագիտության մրցանակ

Նոբելյան մրցանակի դափնեկիրներն ըստ երկրների

1968 թվականին Շվեդիայի ազգային բանկն (Sveriges Riksbank) իր 300-ամյակի առթիվ մեծ գումար է հատկացրել Նոբելյան հիմնադրամին՝ որն այն պետք է օգտագործեր Նոբելի հիշատակին նվիրված մրցանակի համար։ Հաջորդ տարի առաջին անգամ հանձնվել է Տնտեսագիտական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակը։ Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան դարձել է պատասխանատու դափնեկիրների ընտրության համար։ Տնտեսագիտության Նոբելյան առաջին մրցանակը շնորհվել է Յան Թինբերգենն ու Ռագնար Ֆրիշին տնտեսական պրոցեսների վերլուծության համար դինամիկ մոդելների զարգացման և կիրառության համար[40][41]։ Նոբելյան հիմնադրամի խորհուրդը որոշել է, որ այդ հավելումից հետո նոր մրցանակներ չեն ավելացվի[42]։

Other Languages
Afrikaans: Nobelprys
Alemannisch: Nobelpreis
aragonés: Premio Nobel
العربية: جائزة نوبل
অসমীয়া: ন'বেল বঁটা
asturianu: Premios Nobel
azərbaycanca: Nobel mükafatı
башҡортса: Нобель премияһы
Boarisch: Nobelpreis
žemaitėška: Nuobelė premėjė
Bikol Central: Nobel Prize
беларуская (тарашкевіца)‎: Нобэлеўская прэмія
বিষ্ণুপ্রিয়া মণিপুরী: নোবেল পুরস্কার
brezhoneg: Priz Nobel
català: Premi Nobel
Chavacano de Zamboanga: Premyo Nobel
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Nobel Ciōng
čeština: Nobelova cena
kaszëbsczi: Nôdgroda Nobla
Cymraeg: Gwobr Nobel
Deutsch: Nobelpreis
Ελληνικά: Βραβείο Νόμπελ
English: Nobel Prize
Esperanto: Nobel-premio
español: Premio Nobel
euskara: Nobel Sariak
français: Prix Nobel
furlan: Premi Nobel
Frysk: Nobelpriis
Gaeilge: Duais Nobel
贛語: 諾貝爾獎
Gàidhlig: Duais Nobel
गोंयची कोंकणी / Gõychi Konknni: नोबॅल पुरस्कार
עברית: פרס נובל
Fiji Hindi: Nobel Prize
magyar: Nobel-díj
interlingua: Premio Nobel
Bahasa Indonesia: Penghargaan Nobel
Ilokano: Premio Nobel
italiano: Premio Nobel
日本語: ノーベル賞
Patois: Nobel Praiz
Basa Jawa: Bebungah Nobel
Taqbaylit: Arraz Nobel
Kabɩyɛ: Prix Nobel
Gĩkũyũ: Kĩheo ya Nobero
ភាសាខ្មែរ: រង្វាន់ណូបែល
한국어: 노벨상
къарачай-малкъар: Нобелни премиясы
Кыргызча: Нобель сыйлыгы
Lëtzebuergesch: Nobelpräis
Lingua Franca Nova: Premio Nobel
Limburgs: Nobelpries
لۊری شومالی: جاییزأ نوبل
lietuvių: Nobelio premija
latviešu: Nobela prēmija
Malagasy: Loka Nobel
Baso Minangkabau: Adiah Nobel
македонски: Нобелова награда
Bahasa Melayu: Hadiah Nobel
Mirandés: Prémio Nobel
မြန်မာဘာသာ: နိုဘဲလ်ဆု
مازِرونی: نوبل جایزه
Napulitano: Premmio Nobel
Plattdüütsch: Nobelpries
नेपाल भाषा: नोबेल सिरपा
Nederlands: Nobelprijs
norsk nynorsk: Nobelprisen
Novial: Nobel Premie
Nouormand: Pris Nobel
occitan: Prèmi Nobel
Livvinkarjala: Nobel-palkindo
ਪੰਜਾਬੀ: ਨੋਬਲ ਇਨਾਮ
Piemontèis: Premi Nobel
پنجابی: نوبل انعام
português: Prémio Nobel
Runa Simi: Nobel Suñay
română: Premiul Nobel
русиньскый: Нобелівска премія
sicilianu: Premiu Nobel
srpskohrvatski / српскохрватски: Nobelova nagrada
Simple English: Nobel Prize
slovenčina: Nobelova cena
slovenščina: Nobelova nagrada
српски / srpski: Нобелова награда
Seeltersk: Nobelpries
svenska: Nobelpriset
Kiswahili: Tuzo ya Nobel
ತುಳು: ನೊಬೆಲ್
Türkmençe: Nobel baýragy
Tagalog: Nobel Prize
Türkçe: Nobel Ödülü
татарча/tatarça: Nobel büläge
oʻzbekcha/ўзбекча: Nobel mukofoti
vèneto: Premio Nobel
Tiếng Việt: Giải Nobel
吴语: 诺贝尔奖
მარგალური: ნობელიშ პრემია
ייִדיש: נאבעל פריז
Yorùbá: Ẹ̀bùn Nobel
中文: 诺贝尔奖
Bân-lâm-gú: Nobel Chióng
粵語: 諾貝爾獎