Նյու Յորք

Cscr-4x featured topic - gold question.pngԱյս հոդվածը թեկնածու է ներկայացվել ովքեր համապատասխանում են սահմանված չափանիշներին կարող են քվեարկել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Մինչ քվեարկության ավարտը մնաց՝
Dialog-go-hand.svg2018-12-31T23:59:59


HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Նյու Յորք (այլ կիրառումներ)
Exquisite-kmix.png
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (դեկտեմբերի 18, 2017) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Բնակավայր
Նյու Յորք
անգլ.՝ New York
ԴրոշԶինանշան
Flag of New York City.svgSeal of New York City.svg

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ներքին բաժանումՆյու Յորք շրջան, Բրուքլին, Քուինս, Բրոնքս շրջան և Ռիչմոնդ շրջան
Հիմնադրված է1624[1] թ.
Մակերես1214±1 կմ²
ԲԾՄ11 մետր
Բնակչություն8 537 673±10 000 մարդ (հուլիսի 1, 2016)[2]
Ժամային գոտիհյուսիսամերիկյան ժամային գոտի, UTC−05:00 և UTC−4
Հեռախոսային կոդ212, 347, 646, 718, 917 և 929
Փոստային ինդեքսներ10000–10499, 11004–11005, 11100–11499 և 11600–11699
Ավտոմոբիլային կոդNY
Պաշտոնական կայքnyc.gov
##Նյու Յորք (ԱՄՆ)
Red pog.png

Նյու Յորք (անգլ.՝ New York), Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենաբնակեցված քաղաքը[3]։ 2016 թվականի տվյալներով՝ 784 կմ² տարածքի վրա[4][5] բնակվում է 8,537,673 մարդ[6], ինչն էլ Նյու Յորքը դարձնում է Միացյալ Նահանգների ամենախիտ բնակեցված քաղաքը[7]։ Տեղակայված լինելով Նյու Յորք նահանգի ծայր հարավում՝ քաղաքը Նյու Յորք մերձքաղաքային շրջանի կենտրոնն է, որն աշխարհում ամենաբնակեցվածն է[8][9]։ Համաշխարհային հզոր այս քաղաքը[10] մեծ ազդեցություն ունի առևտրի, ֆինանսների, մեդիայի, արվեստի, նորաձևության, հետազոտությունների, տեխնոլոգիայի, կրթության և ժամանցի վրա․ քաղաքի արագ տեմպը[11][12] հայտնի է «Նյույորքյան րոպե» անվամբ[13]։ Այստեղ է գտնվում Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր գրասենյակը[14]։ Նյու Յորքը միջազգային դիվանագիտության կարևոր կենտրոնն է[15] և նկարագրվում է որպես աշխարհի[16][17][18][19][20] մշակութային, ֆինանսական և մեդիա մայրաքաղաք[21][22]։

Տեղակայված լինելով աշխարհի ամենամեծ բնական ծովախորշում[23][24]՝ Նյու Յորքը կազմված է 5 բորոներից, որոնցից յուրաքանչյուրը Նյու Յորք նահանգի առանձին շրջան է[25]։ Հինգ բորոները՝ Բրուքլինը, Քուինսը, Մանհեթենը, Բրոնքսը և Սթաթեն Այլենդը, 1898 թվականին միավորվել են՝ դառնալով մեկ քաղաք[26]։ Քաղաքը և դրա մերձքաղաքային շրջանը ԱՄՆ օրինական գաղթելու համար առաջնային մուտքն է[27][28][29], և քանի որ Նյու Յորքում խոսում են ավելի քան 800 լեզվով[30][31][32], այն այդ առումով աշխարհի ամենաբազմալեզու քաղաքն է[31][33][34]։ Նյու Յորքն ունի ավելի քան 3.2 մլն բնակիչ, որոնք ծնվել են ԱՄՆ-ից դուրս[35]․ այն աշխարհի ամենաշատ օտարազգի բնակչություն ունեցող քաղաքն է։ 2016 թվականի տվյալներով[36]՝ Նյու Յորք մերձքաղաքային շրջանն ամենաբնակեցվածն է ԱՄՆ-ում, սա վերաբերվում է և՛ Մերձքաղաքային վիճակագրական տարածաշրջանին (MSA, 20.2 մլն)[37], և՛ Միացյալ վիճակագրական տարածաշրջանին (CSA, 23.7 մլն)[38]։ 2013 թվականին Մերձքաղաքային վիճակագրական տարածաշրջանն արտադրել է գրեթե $1.39 տրիլիոն ԱՄՆ դոլարի համախառն մերձքաղաքային արտադրանք[39]։ 2012 թվականին Միացյալ վիճակագրական տարածաշրջանն[40] արտադրել է $1.55 տրիլիոն համախառն մերձքաղաքային արտադրանք։ Նյու Յորքի Մերձքաղաքային վիճակագրական տարածաշրջանի համախառն ներքին արդյունքն ավելի բարձր է, քան բոլոր երկրներինը՝ բացառությամբ 11 երկրի, իսկ Միացյալ վիճակագրական տարածաշրջանինը՝ ավելի բարձր է, քան բոլոր երկրներինը՝ բացառությամբ 12 երկրի[41]։

Նյու Յորքը հիմնադրվել է 1624 թվականին Ստորին Մանհեթենում Հոլանդիայի գաղութարարների կողմից` որպես առևտրային կենտրոն, և 1626 թվականին անվանվել է Նոր Ամստերդամ[42]։ 1664 թվականին քաղաքը և շրջակա տարածքներն անցել են անգլիական իշխանության տակ[42], և երբ Անգլիայի Չարլզ II արքան այդ տարածքները նվիրել է եղբորը՝ Յորքի դքսին, վերանվանվել է Նյու Յորք[43]։ 1785-1790 թվականներին Նյու Յորքը եղել է ԱՄՆ-ի մայրաքաղաքը[44]։ Այն 1790 թվականից երկրի ամենամեծ քաղաքն է[45]։ Ազատության արձանը, որը համարվում է Միացյալ Նահանգների և նրա ժողովրդավարության խորհրդանիշը[46], 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ողջունում էր Ամերիկա ժամանած միլիոնավոր մարդկանց, որոնք ներգաղթել էին նավով[47]։ Այժմ Նյու Յորքը համարվում է նորարարության և ձեռնարկատիրության[48], սոցիալական հանդուրժողականության[49] և շրջակա միջավայրի կայունության[50][51] համաշխարհային հանգույց և ազատության ու մշակութային բազմազանության համաշխարհային խորհրդանիշ[52]։

Նյու Յորքի շատ վարչական շրջաններ և հուշարձաններ բավականին հայտնի են․ 2016 թվականին քաղաք է այցելել ռեկորդային՝ 61 միլիոն զբոսաշրջիկ[53], 2013 թվականին Նյու Յորքում էին գտնվում աշխարհի ամենաշատ այցելվող 10 զբոսաշրջային վայրերը[54]։ Որոշ աղբյուրներ Նյու Յորքը դասել են որպես աշխարհի ամենաշատ լուսանկարված քաղաք[55][56]։ Թայմս Սքվերը համարվում է աշխարհի «սիրտը»[57], իսկ նրա «խաչմերուկները»[58] Բրոդվեյի թատերական թաղամասի լուսավոր հաբն են[59]՝ աշխարհի ամենաաշխույժ հետիոտնային հանգույցը[60][61] և աշխարհի զվարճալիքների ամենամեծ կենտրոնը[62]։ Քաղաքի շատ կամուրջներ, երկնաքերներ[63] և զբոսայգիներ հայտնի են ամբողջ աշխարհում։ Ստորին Մանհեթենի Ֆինանսական վարչական շրջանում է գտնվում Ուոլ Սթրիթը, որի համար Նյու Յորքը համարվում է աշխարհի տնտեսապես ամենահզոր քաղաքը և առաջատար ֆինանսական կենտրոնը[20][64][65][66]․ քաղաքում են գտնվում ընդհանուր շուկայական կապիտալիզացիայով աշխարհի 2 ամենամեծ ֆոնդային բորսաները՝ Նյու Յորքի ֆոնդային բորսան և NASDAQ-ը[67][68]։ Մանհեթենի անշարժ գույքի շուկան ամենաթանկն է աշխարհում[69][70]։ Մանհեթենի Չայնաթաունում է կենտրոնացած Արևմտյան կիսագնդի չինացիների մեծ մասը[71][72]՝ տարբեր առումներով զարգացնելով Չայնաթաուններն ամբողջ քաղաքում[73][74]։ Մատուցելով 24/7 ծառայություն[75]՝ Նյու Յորքի մետրոպոլիտենը խոշորագույնն է աշխարհում՝ 472 կայարանով[76][77][78]։ Նյու Յորքում է գտնվում ավելի քան 120 քոլեջ և համալսարան՝ Կոլումբիայի համալսարանը, Նյու Յորքի համալսարանը, Ռոքֆելլերի համալսարանը, որոնք ընդգրկված են աշխարհի առաջատար 35 բուհերի սանդղակում[79][80]։

Բովանդակություն

Other Languages
Afrikaans: New York Stad
Alemannisch: New York City
aragonés: Nueva York
العربية: نيويورك
مصرى: نيويورك
asturianu: Nueva York
Aymar aru: New York
azərbaycanca: Nyu-York
تۆرکجه: نیویورک
башҡортса: Нью-Йорк
Boarisch: New York City
žemaitėška: Niojuorks
Bikol Central: Nueva York
беларуская: Нью-Ёрк
беларуская (тарашкевіца)‎: Нью-Ёрк
български: Ню Йорк
Bahasa Banjar: New York
bamanankan: New York City
བོད་ཡིག: ནེའུ་ཡོར་ཀ།
brezhoneg: New York
bosanski: New York City
ᨅᨔ ᨕᨘᨁᨗ: Kuta New York
català: Nova York
Chavacano de Zamboanga: New York (ciudad)
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Niū-iók-chê
нохчийн: Нью-Йорк
Chamoru: New York City
corsu: New York
qırımtatarca: Nyu York
čeština: New York
Чӑвашла: Нью-Йорк
Deutsch: New York City
dolnoserbski: New York City
eʋegbe: New York City
Ελληνικά: Νέα Υόρκη
emiliàn e rumagnòl: New York
English: New York City
Esperanto: Novjorko
español: Nueva York
eesti: New York
euskara: New York
estremeñu: Nueva York
فارسی: نیویورک
suomi: New York
Võro: New York
Na Vosa Vakaviti: New York City
føroyskt: New York City
français: New York
Nordfriisk: New York City
贛語: 紐約市
galego: Nova York
گیلکی: نيؤيؤرک
Avañe'ẽ: Táva Nueva York
ગુજરાતી: ન્યુ યોર્ક
Hausa: New York
客家語/Hak-kâ-ngî: New York Sṳ
עברית: ניו יורק
Fiji Hindi: New York City
hornjoserbsce: New York City
Kreyòl ayisyen: Nouyòk
magyar: New York
interlingua: New York (citate)
Bahasa Indonesia: Kota New York
Interlingue: New York
ГӀалгӀай: Нью-Йорк
íslenska: New York-borg
italiano: New York
la .lojban.: niu,IORK. zei tcadu
Basa Jawa: New York
ქართული: ნიუ-იორკი
Qaraqalpaqsha: Nyu York
Taqbaylit: New York
Адыгэбзэ: Нью-Йорк
Kabɩyɛ: Niyuu Yɔrɩkɩ
Gĩkũyũ: New York City
қазақша: Нью-Йорк
ភាសាខ្មែរ: ទីក្រុងញូវយ៉ក
한국어: 뉴욕
къарачай-малкъар: Нью-Йорк
kernowek: Evrek Nowydh
Кыргызча: Нью-Йорк
Lëtzebuergesch: New York City
лезги: Нью-Йорк
Limburgs: New York City
Ligure: Neuva York
lumbaart: New York
lingála: New York
lietuvių: Niujorkas
latviešu: Ņujorka
Basa Banyumasan: New York
Malagasy: New York
олык марий: Нью-Йорк
македонски: Њујорк (град)
кырык мары: Нью-Йорк
Bahasa Melayu: Bandar Raya New York
Mirandés: Nuoba Iorque
မြန်မာဘာသာ: နယူးယောက်မြို့
эрзянь: Нью-Йорк ош
مازِرونی: نیویورک
Dorerin Naoero: New York
Napulitano: Nova York
Plattdüütsch: New York
Nedersaksies: Niej-York
नेपाल भाषा: न्यु यर्क नगर
Nederlands: New York (stad)
norsk nynorsk: New York by
norsk: New York
Novial: Novi York
Nouormand: Nouvieau York
Sesotho sa Leboa: New York City
Chi-Chewa: New York City
occitan: Nòva York
Livvinkarjala: New York
Ирон: Нью-Йорк
Kapampangan: New York Lakanbalen
Papiamentu: New York City
Pälzisch: New York City
Norfuk / Pitkern: Nyuu York
polski: Nowy Jork
Piemontèis: New York
português: Nova Iorque
Runa Simi: New York
rumantsch: New York
armãneashti: New York
tarandíne: Nuève York
русский: Нью-Йорк
русиньскый: Ню Йорк (місто)
संस्कृतम्: न्‍यू यॉर्क्
саха тыла: Нью Йорк
ᱥᱟᱱᱛᱟᱲᱤ: ᱱᱤᱣ ᱭᱚᱨᱠ
sicilianu: Nova York
srpskohrvatski / српскохрватски: New York
Simple English: New York City
slovenčina: New York (mesto)
slovenščina: New York
Gagana Samoa: Niu Ioka
Soomaaliga: New York
српски / srpski: Њујорк
Sranantongo: New York City
Seeltersk: New York
svenska: New York
Kiswahili: New York
ślůnski: Nowy Jork
తెలుగు: న్యూయార్క్
тоҷикӣ: Ню-Йорк
Türkmençe: Nýu-Ýork şäheri
Tok Pisin: Niu Yok Siti
Türkçe: New York
татарча/tatarça: Нью-Йорк
reo tahiti: New York
удмурт: Нью-Йорк
ئۇيغۇرچە / Uyghurche: Nyu York Shehiri
українська: Нью-Йорк
oʻzbekcha/ўзбекча: New York (shahar)
vèneto: New York
vepsän kel’: Nju Jork
Tiếng Việt: Thành phố New York
Volapük: New York (zif)
吴语: 纽约市
მარგალური: ნიუ-იორკი
Yorùbá: New York
Vahcuengh: Niujyoz
Zeêuws: New York City
中文: 纽约
文言: 紐約市
Bân-lâm-gú: New York Chhī
粵語: 紐約