Նինո Ռոտա

Կենսագրություն

Նինո Ռոտան ծնվել է Միլանում՝ երաժիշտների ընտանիքում։ Մանկության տարիներին տեղափոխվել է Հռոմ և ընդունվել Սանտա-Չեչիլիա կոնսերվատորիան, որն ավարտել է 1929 թվականին։ Դեռ կոնսերվատորիայում սովորելու տարիներին Նինո Ռոտան ինքն իրեն դրսևորել է որպես հրաշամանուկ` հանդես գալով ինչպես կոմպոզիտոր, այնպես էլ նվագախմբի դիրիժոր, իսկ նրա առաջին` «L’infanzia di San Giovanni Battista» օրատորիան արդեն իսկ 1923 թվականին ներկայացվել էր Միլանում և Փարիզում:

1930 թվականից մինչև 1932 թվականը Նինո Ռոտան ապրել է ԱՄՆ-ում և Կերտիսի երաժշտության ինստիտուտում ստացել գիտական աստիճան։ Վերադառնալով Իտալիա, գրականություն է ուսումնասիրել Միլանի համալսարանում, որտեղ 1937 թվականին զբաղվել է մանկավարժությամբ։ 1950 թվականից մինչև իր մահը, նա Բարիի կոնսերվատորիայի տնօրենն էր։

Նինո Ռոտան հեղինակ է մի շարք օպերաների` «Ariodante» (1942 թ.), «Il capello di paglia di Firenze» (1955 թ.), «Aladino e la lampada magica» (1968 թ.), «La visita meravigliosa» (1970 թ.), «Napoli milionaria» (1977 թ.) և բալետների` «La rappresentazione di Adamo ed Eva» (1957 թ.), «Aci e Galatea» (1971 թ.), «Amor di poeta» (1978 թ.) և այլն։ Բացի այդ գրել է մեծ թվով ստեղծագործություններ նվագախմբի համար, որոնցից շատերը մինչ օրս կատարվում են ամբողջ աշխարհում։

1940-ական թվականների սկզբից Նինո Ռոտան երաժշտություն էր գրում կինոֆիլմերի համար։ Նա աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք էին Ֆեդերիկո Ֆելինին, Ռենատո Կաստելլանին, Լուկինո Վիսկոնտին, Ֆրանկո Ձեֆֆիրելլին, Մարիո Մոնիչելլին, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, Էդուարդո դե Ֆիլիպպոն և այլք։ Սակայն առավել արգասաբեր էր Ֆեդերիկո Ֆելինիի հետ համագործակցությունը։ Բացի կինոերաժշտությունից, Նինո Ռոտան հեղինակել է թատերական ներկայացումների համար գրված երաժշտական գործեր։

Նինո Ռոտան մահացել է 1979 թվականի ապրիլի 10-ին՝ սրտի անբավարարությունից։

Other Languages
العربية: نينو روتا
azərbaycanca: Nino Rota
български: Нино Рота
brezhoneg: Nino Rota
català: Nino Rota
čeština: Nino Rota
Чӑвашла: Нино Рота
dansk: Nino Rota
Deutsch: Nino Rota
Ελληνικά: Νίνο Ρότα
English: Nino Rota
Esperanto: Nino Rota
español: Nino Rota
euskara: Nino Rota
فارسی: نینو روتا
suomi: Nino Rota
français: Nino Rota
galego: Nino Rota
עברית: נינו רוטה
hrvatski: Nino Rota
magyar: Nino Rota
italiano: Nino Rota
ქართული: ნინო როტა
한국어: 니노 로타
Latina: Ioannes Rota
Lëtzebuergesch: Nino Rota
lietuvių: Nino Rota
Nederlands: Nino Rota
norsk: Nino Rota
occitan: Nino Rota
polski: Nino Rota
português: Nino Rota
русский: Рота, Нино
srpskohrvatski / српскохрватски: Nino Rota
svenska: Nino Rota
Türkçe: Nino Rota
українська: Ніно Рота