Նինո Բուրջանաձե

Նինո Բուրջանաձե
վրաց.՝ ნინო ანზორის ასული ბურჯანაძე
NinoB.jpg
Ծնվել է հուլիսի 16, 1964() (53 տարեկան)
Ծննդավայր Քութայիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg  ԽՍՀՄ
Flag of Georgia.svg  Վրաստան
Կրոն Վրաց ուղղափառ եկեղեցի
Կրթություն Թբիլիսիի պետական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճան PhD in Law
Մասնագիտություն քաղաքական գործիչ, համալսարանի պրոֆեսոր և փաստաբան
Ամուսին Badri Bitsadze
Զբաղեցրած պաշտոններ Chairperson of the Parliament of Georgia, Վրաստանի նախագահ և Member of the Parliament of Georgia
Քաղաքական կուսակցություն Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան
Nino Burjanadze Վիքիպահեստում

Նինո Ազնորիի Բուրջանաձե ( վրաց.՝ ნინო ანზორის ასული ბურჯანაძე, Նինո Անզորիս ասուլի Բուրջանաձե, հուլիսի 16, 1964(), Քութայիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), վրացի պետական և քաղաքական գործիչ, 2001- 2008 թթ. Վրաստանի խորհրդարանի նախագահ, 2003- 2004 թթ. և 2007- 2008 թթ.` Վրաստանի նախագահի պաշտոնակատար։ 2013 թվականի հոկտեմբերին մասնակցել է Վրաստանի նախագահի ընտրություններին, որում գրավել է երրորդ տեղը` հավաքելով 10%-ից փոքր-ինչ ավելի ձայն։

Կրթություն

Ծնվել է Անզոր Բուրջանաձեի ընտանիքում, ով եղել է Թերջոլայի շրջանի առաջին քարտուղարը։ 1981 թվականին գերազանցությամբ ավարտել է Քութայիսի Ակակի Ծերեթելու անվան երկրորդ միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1986 թվականին համալսարանն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի միջազգային իրավունքի ասպիրանտուրա։ 1990 թվականին պաշտպանել է թեկնածուական դեսերտացիա միջազգային կազմակերպությունների և միջազագային ծովային իրավունքի խնդրի մասին։ Իրավագիտական գիտությունների թեկնածու է։

1991 թվականից աշխատել է Թբիլիսի պետական համալսարանի միջազգային իրավագիտական ֆակուլտետում որպես դոցենտ։ 1991-1992 թվականներին աշխատել է Միջավայրի պաշտպանության նախարարությունում՝ որպես մասնագետ-֊խորհրդատու։ 1992- 1995 թվականներին եղել Վրաստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների կոմիտեի փորձագետ-խորհրդատու։

Վրացերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով տպագրված ավելի քան 20 աշխատությունների հեղինակ է, այդ թվում նաև 1 մենագրության՝ նվիրված միջազգային միջկառավարական կազմակերպությունների նոր տեսակի իրավական հարցերին։

1995 թվականից Վրաստանի խորհրդարանի անդամ է։ 1995- 1998 թվականներին եղել է սահմանադրական, իրավաբանական հարցերի ու օրինականության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, իսկ 1998- 1999 թվականներին՝ նշված հանձնաժողովի նախագահ։

2000- 2001 թվականներին եղել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, 1995- 1998 թվականներին՝ Վրաստանի խորհրդարանի՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետ համագործակցության մշտական պատվիրակության ղեկավար, իսկ 1999 —2002 թվականներին՝ Եվրամիության ու Վրաստանի միջև խորհրդարանական համագործակցության համաներկայացուցիչ։

1998 թվականին ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի զեկուցող, 2000 թվականից նրա փոխնախագահն է։ Նոյեմբերից մինչ 2001 թվականի մայիս Նինո Բուրջանաձեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նախագահն էր, 2001 թվականի նոյեմբերից մինչև 2008 թվականը՝ Վրաստանի խորհրդարանի նախագահը։ 2007 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2008 թվականի հունվարի 20-ը կատարել է Վրաստանի նախագահի պարտականությունները։ Այնուհետև հայտարարել է մեծ քաղաքականությունից հեռանալու մասին։

2008 թվականի հոկտեմբերի 27-ին Նինո Բուրջանաձեն հայտնել է քաղաքականություն վերադառնալու և «Ժողովրդավարական շարժում Միացյալ Վրաստան» անվամբ կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։ 2008 թվականի նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել կուսակցության առաջին համագումարը, որտեղ Բուրջանաձեն, ընտրվելով կուսակցության նախագահ, ասել է, որ այն պետք է լինի «կտրուկ ընդդիմադիր» [1] [2]։

Other Languages