Նիհիլիզմ

Նիհիլզմ տերմինը հայտնի է դարձել ռուս գրող Իվան Տուրգենևի շնորհիվ

Նիհիլիզմը (լատ.՝ nihil՝ ոչինչ) փիլիսոփայական ուսմունք է, որը բացառում է կյանքի ենթադրելի իմաստի գոյությունը։ Ավելի հաճախ նիհիլիզմը արտահայտվում է էքզիստենցիալ նիհիլիզմով, որի համաձայն՝ կյանքը չունի որևէ օբյեկտիվ նպատակ, իմաստ և արժեքայնություն[1]։ Բարոյական նիհիլիզմը համարում է, որ գոյություն չունի սերնդեսերունդ փոխանցվող բարոյականություն և ցանկացած ձևավորվող բարոյական արժեք մտացածին բնույթ է կրում։ Նիհիլիզմը կարող է ընդունել նաև իմացաբանական (էպիստեմոլոգիական) կամ գոյաբանական (օնտոլոգիական) ձևեր, պնդելով, որ որոշակի առումով իմացության գոյությունը հնարավոր չէ կամ որ իրականությունը փաստացի գոյություն չունի։

Տերմինը հաճախ օգտագործվում է անոմիայի հետ հարաբերության մեջ՝ գոյության անիմաստությունը զգալուց առաջացող ընդհանուր հիասթափության վիճակը բացատրելու նպատակով, երբ ինչ-որ մեկը հասկանում է նորմերի, օրենքների և կանոնների անհրաժեշտության ավելորդությունը[2]։ Ֆուտուրիզմը, դեկոնստրուկցիոնիզմը[3] և այլ շարժումներ տարբեր ժամանակներում և տարբեր կոնտեքստներով բնորոշվել են որպես նիհիլիստիկ։

Նիհիլիզմը օգտագործվել է նաև տարբեր ժամանակաշրջանները բնութագրելու համար, օրինակ՝ Ժան Բոդրիլարը և այլք պոստմոդեռնիզմը անվանել են նիհիլիստիկ ժամանակաշրջան[4]։ Որոշ քրիստոնյա աստվածաբաններ և կրոնական այլ հեղինակություններ պնդում են, որ պոստմոդեռնիզմը[5] և մոդեռնիզմի շատ տեսակետներ[3] բացառում են թեիզմը, որն իրեն հերթին առաջ է բերում նիհիլիզմ։

Other Languages
Afrikaans: Nihilisme
العربية: عدمية
مصرى: عدميه
asturianu: Nihilismu
azərbaycanca: Nihilizm
беларуская: Нігілізм
беларуская (тарашкевіца)‎: Нігілізм
български: Нихилизъм
bosanski: Nihilizam
català: Nihilisme
کوردی: ھیچخوازی
čeština: Nihilismus
Cymraeg: Nihiliaeth
dansk: Nihilisme
Deutsch: Nihilismus
Zazaki: Nihilizm
Ελληνικά: Μηδενισμός
English: Nihilism
Esperanto: Neniismo
español: Nihilismo
eesti: Nihilism
euskara: Nihilismo
suomi: Nihilismi
français: Nihilisme
Gaeilge: Nihilí
贛語: 虛無主義
galego: Nihilismo
עברית: ניהיליזם
हिन्दी: निषेधवाद
hrvatski: Nihilizam
magyar: Nihilizmus
Bahasa Indonesia: Nihilisme
íslenska: Tómhyggja
italiano: Nichilismo
日本語: ニヒリズム
Patois: Niyilizim
ქართული: ნიჰილიზმი
қазақша: Нигилизм
한국어: 허무주의
Кыргызча: Нигилизм
Latina: Nihilismus
lietuvių: Nihilizmas
latviešu: Nihilisms
македонски: Нихилизам
മലയാളം: നിഹിലിസം
Bahasa Melayu: Nihilisme
Nedersaksies: Nihilisme (filosofie)
norsk nynorsk: Nihilisme
norsk: Nihilisme
occitan: Niilisme
ਪੰਜਾਬੀ: ਨਹਿਲਵਾਦ
polski: Nihilizm
português: Niilismo
română: Nihilism
русский: Нигилизм
русиньскый: Нігілізм
Scots: Nihilism
سنڌي: ناڪاريت
srpskohrvatski / српскохрватски: Nihilizam
Simple English: Nihilism
slovenčina: Nihilizmus
shqip: Nihilizmi
српски / srpski: Нихилизам
svenska: Nihilism
Tagalog: Nihilismo
Türkçe: Nihilizm
українська: Нігілізм
oʻzbekcha/ўзбекча: Nigilizm
Tiếng Việt: Chủ nghĩa hư vô
მარგალური: ნიჰილიზმი
中文: 虚无主义
粵語: 虛無主義