Նիկոլայ II

Picto infobox prétendant à un trône.png
Նիկոլայ II
Կայսր-ցար
Nicholas II by Boissonnas & Eggler c1909.jpg
Նիկոլայ Երկրորդ
ԻշխանությունՀոկտեմբերի 20, 1894   Մարտի 2, 1917
ԹագադրումՀոկտեմբերի 20, 1894
Լրիվ անունՆիկոլայ Ալեքսանդրովիչ II
ՌուսերենНиколай II Александрович
Զինվորական կոչումֆելդմարշալ
Ծնվել է՝մայիսի 6 (18), 1868[1][2][3]
ԾննդավայրՊուշկին, Ռուսական կայսրություն[1][4]
Մահացել է՝հուլիսի 17, 1918()[4][5], Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, Խորհրդային Ռուսաստան[4]), Ռուսաստանի վերջին կայսր (1894–1917 թթ.) Ռոմանովների արքայատոհմից։ Հաջորդել է հորը՝ Ալեքսանդր III կայսրին։

Նիկոլայ II-ը հայտնի իրավաբան, պրոֆեսոր Կոնստանտին Պոբեդոնոսցևի դաստիարակությամբ տանը գիմնազիայի դասընթացին համապատասխան կրթություն ստանալուց հետո 1885–90 թթ-ին հատուկ ծրագրով մասնագիտացել է իրավաբանության և տնտեսագիտության մեջ, անցել Գլխավոր շտաբի ակադեմիայի դասընթացը, դարձել է գնդապետ (1892 թ.), անգլիական բանակի ծովակալ (1908 թ.) և ֆելդմարշալ (1915 թ.)։

1889 թ-ից մասնակցել է Պետական խորհրդի աշխատանքներին, Ռուսաստանում ուղևորությունների ժամանակ ուղեկցել է հորը։ 1890 թ-ին ձեռնարկել է ծովային ճանապարհորդություն դեպի Հեռավոր Արևելք։ 1894 թ-ին դարձել է կայսր։ 1896 թ-ին տիկնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի հետ ճանապարհորդել է Եվրոպայում, Ֆրանսիայում մասնակցել է «Ռուսական շաբաթին», Մեծ Բրիտանիայում՝ Բալմորալի բանակցություններին, որտեղ շոշափվել է նաև արևմտահայության խնդիրը։

1905 թ-ի հունվարի 9-ին բռնկված հեղափոխական ցույցը զենքով ճնշելուց հետո, որը հայտնի է Արյունոտ կիրակի անվամբ, հոկտեմբերի 17-ին ստիպված ընդունել է մանիֆեստ «քաղաքական ազատությունների» մասին, որով թույլատրել է ստեղծել քաղաքական կուսակցություններ և Պետդուման ճանաչել է օրենսդիր մարմին։ Սկսվել է Ստոլիպինյան հողային բարեփոխումը (1906 թ.)։ 1907 թ-ին Ռուսաստանը դարձել է Անտանտի անդամ, որի կազմում էլ մասնակցել է Առաջին աշխարհամարտին (1914–18 թթ.)։ Նիկոլայ II-ի կառավարման տարիները Ռուսաստանի համար նշանավորվել են տնտեսության վերելքով ու սոցիալ-քաղաքական հակասությունների սրմամբ։ 1914 թ-ի հուլիսի 19-ին (նոր տոմարով՝ օգոստոսի 1-ին) Գերմանիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին։ Հոկտեմբերի 20-ին (նոյեմբերի 2-ին) Ռուսաստանն իր հերթին պատերազմ է հայտարարել օսմանյան Թուրքիային։ 1915 թ-ից կայսրն ստանձնել է գերագույն գլխավոր հրամանատարությունը, սակայն չի կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները։ Ռազմաճակատում կրած պարտությունների հետևանքով տեղի է ունեցել Փետրվարյան հեղափոխությունը (1917 թ.)։ Աշխարհամարտն ավարտվել է Ռուսաստանի պարտությամբ և Ռոմանովների՝ ավելի քան 300-ամյա արքայատան անկումով. միապետությունը փրկելու հույսով Նիկոլայ II-ը հրաժարվել է գահից՝ հօգուտ եղբոր՝ Միխայիլի, որը, սակայն, չի ընդունել այն։

Ժամանակավոր կառավարության հրամանով Նիկոլայ II-ը և նրա ընտանիքը ձերբակալվել են, իսկ 1918 թ-ի հուլիսի 17-ին բոլշևիկները նրանց գնդակահարել են։

Նիկոլայ II-ի օրոք ռուսական արտաքին քաղաքականության մեջ որոշակի տեղ է ունեցել Հայկական հարցը։ Կայսրը, սակայն, անտարբեր էր Օսմանյան կայսրությունում 1894–96 թթ-ի հայերի կոտորածների նկատմամբ։ Նա Արևմտյան Հայաստանի գրավումը Ռուսաստանի համար համարել է անշահավետ, «շատ թանկ ձեռնարկում»։ 1908 թ-ին Սանկտ Պետերբուրգում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցուն (1858–65 թթ.) և հասարակական գործիչ Մինաս Չերազին. նրանք խնդրում էին Ռուսաստանի օգնությամբ վերարծարծել Հայկական հարցը։ Սակայն կայսրը խուսափել է որոշակի խոստումից՝ սահմանափակվելով Թուրքիայի քրիստոնյաների հանդեպ Ռուսաստանի համակրանքի մասին ընդհանուր դատողություններով։

1914 թ-ի նոյեմբերին Թիֆլիս ժամանած Նիկոլայ II-ը Գևորգ Ե կաթողիկոսի հետ քննարկել է պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի 6 նահանգների և Կիլիկիայի տարածքներում ստեղծվելիք ինքնավար Հայաստանի ծրագիրը։ Սակայն պատերազմի ժամանակ Նիկոլայ II-ը հրաժարվել է Արևմտյան Հայաստանին ինքնավարություն տալու իր խոստումից, իսկ 1915 թ-ի օգոստոսին ցրել է հայկական կամավորական գնդերը և դրանց հենքի վրա ստեղծել միացյալ գումարտակ։ 1916 թ-ի Սայքս-Պիկոյի գաղտնի պայմանագրով Արևմտյան Հայաստանը ճանաչվել է ռուսական ազդեցության գոտի, իսկ ավելի ուշ՝ պատերազմի իրավունքով գրավված տարածք։ Նիկոլայ II-ի ներքին քաղաքականությունը ծանր հետևանքներ է ունեցել հայ իրականության համար. 1903 թ-ին ընդունվել է Եկեղեցական գույքի բռնագրավման օրենքը, փակվել են հայկական դպրոցները։ Սակայն համաժողովրդական բուռն պայքարի և Ռուսաստանում սկսված հեղափոխության (1905–07 թթ.) ազդեցությամբ 1905 թ-ի օգոստոսի 1-ին Նիկոլայ II-ն ստիպված ստորագրել է Հայ եկեղեցու գույքի վերադարձման և հայկական դպրոցների վերաբացման մասին որոշումը։ Նիկոլայ II-ն արժանացել է Սբ Անդրեյ Նախավկայի (1868 թ.), Սբ Ալեքսանդր Նևսկու (1868 թ.), Սբ Վլադիմիրի IV աստիճանի (1890 թ.), Սբ Գեորգիի IV աստիճանի (1915 թ.) և այլ շքանշանների։ 2000 թ-ին Ռուսական ուղղափառ եկեղեցին Նիկոլայ II-ին և նրա ընտանիքին դասել է սրբերի կարգը և դեկտեմբերի 19-ը սահմանել նրանց հիշատակի օր։

Առաջին աշխարհամարտի (1914-18 թթ.) ավարտից և ավստրո-հունգարական զորքերից Սերբիայի ազատագրումից հետո Բելգրադում տեղադրվել է Նիկոլայ II-ի հուշարձանը։

Նկարահանվել են կայսրին և նրա ընտանիքին նվիրված ֆիլմեր («Նիկոլայ և Ալեքսանդրա», 1971 թ., «Հոգեվարք», 1981 թ., «Արքայասպանը», 1991 թ., «Ռոմանովներ. Թագակիր ընտանիքը», 2000 թ., և այլն)։

Նախնիներ և ծնունդ

Նիկոլայ II-ը մանուկ հասակում

Ծնվել է 1868 թվականի մայիսի վեցին Ցարսկոյե Սելոյում։ Նիկոլայ Երկրորդը ռուս կայսր Ալեքանդր Երրորդի և դանիացի արքայադուստր Դագմարի (հետագայում Մարիա Ֆյոդորովնա) որդին էր՝ վեց երեխաներից առաջինը։ Նա սերտ կապերի մեջ էր գտնվում իր ծնողների հետ, շատ ծանր է տարել իր հոր մահը և ամբողջ կյանքի ընթացքում գտնվել է նամակագրական կապերի մեջ իր մոր հետ, ում վստահել է իր բոլոր գաղտնիքները։

Նիկոլայի հոր՝ Ալեքանդր III-ի ծնողները ռուս կայսր Ալեքսանդր II-ը և գերմանացի արքայադուստր Մարիա Ալեքսանդրովնան էին, իսկ մոր՝ Մարիա Ֆեոդորովնայի ծնողները Դանիայի թագավոր Կրիստիան IX-ը և թագուհի Լուիզան էին։

Նիկոլայը արյունակցական կապերի մեջ էր տարբեր արքայական ընտանիքների հետ։ Նա Անգլիայի թագավոր Ջորջ V-ի զարմիկն էր, քանի որ Ջորջ V-ի և Նիկոլայի մայրերը (Թագուհի Ալեքսանդրան և Մարիայի Ֆյոդորովնան) հարազատ քույրեր էին։ Նիկոլայի զարմիկներից էին նաև Նորվեգիայի Հաակոն VII թագավորը և Մոդ Թագուհին, ինչպես նաև Հունաստանի թագավոր Կոնստանտին I-ը։

Պատանեկության տարիների նա հաճախ այցելում էր Դանիա իր ընտանիքի հետ միասին, որտեղ հավաքվում էին Դանիայի, Ռուսաստանի Կայսրության, Անգլիայի և Հունաստանի արքայական ընտանիքները՝ Դանիայի թագուհուն և թագավորին այցելելու նպատակով։

Անուն

21-ամյա Նիկոլայը

Նիկոլայ անունը շատ տարածված էր Ռուսական արքայական ընտանիքում։ Կայսրին այդ անունով են կոչել իր վաղեմի մահացած հորեղբոր՝ Նիկոլայ Ալեքսանդրովիչի պատվին, որի հետ և պետք է ամուսնանար Մարիա Ֆյոդորովնան, սակայն Նիկոլայի հիվանդությունից և մահվանից հետո Մարիան ամուսնացավ նրա կրտսեր եղբոր հետ՝ հետագա կայսր Ալեքանդր III-ի։ Նիկոլայ II-ի կինը՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնան, նրան դիմում էր փաղաքշական "Նիկի" անվանումով։

Մանկություն և ուսում

Նիկոլայը Ճապոնիայում (1891)

Մանուկ ժամանակ Նիկոլայի և իր եղբայրների ուսուցիչը անգլիացի Չարլզ Հիթն էր։ 1877 թվականից նրա ուսուցիչը դարձավ Գ. Գ. Դանիլովիչը։ Ապագա կայսրը ստացել է տնային ուսում, որի մեջ ներառված էին բոլոր առարկաները։ Ուսումը տևում էր 13 տարի և բաժաված էր երկու հատվածի՝ առաջին ութ տարիների ընթացքում ռուսական գրականություն, քաղաքականության պատմություն, ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներ, իսկ մյուս հինգ տարիները՝ զինվորական գիտելիքներ, իրավաբանություն և տնտեսագիտություն։ Նիկոլայի մոտ դասախոսություններ են կարդացել բազմաթիվ գիտնականներ և դասախոսներ, սակայն ապագա կայսրին նոր դասի վերաբերյալ հարցեր տալու իրավունք նրանցից ոչ ոք չուներ։ Բացի նշված առարկաներից Նիկոլայը ուսումնասիրել է նաև կրոնի և եկեղեցու պատմություն և աստվածագիտություն։

1884 թվականին իր չափահաս դառնալու կապակցությամբ (որպես ապագա ժառանգորդ) կազմակերպվեց մեծ արարողություն, որի ժամանակ Նիկոլայ II-ը հնչեցրեց իր առաջին հրամանը. փոխանցել 15 հազար ռուբլի Մոսկվայում ապրող կարիքավորներին օգնելու նպատակով։ Հետագա տարիներին Նիկոլայը ծառայել է տարբեր զինվորական բաժիններում։ Անցել է նախապատրաստական կուրսեր զինվիրական գիտելիքների ավելի լավ տիրապետելու նպատակով։ 23 տարեկան հասակում ապագա կայսրը արդեն ստացել էր իրեն հարկավոր բոլոր գիտելիքները։ Ուսման մեջ մտնում էին նաև այցելություններ Ռուսաստանի տարբեր մարզեր և քաղաքներ ինչպես նաև օտար երկրներ, որտեղ Նիկոլայը շրջագայել է իր հոր՝ Ալեքսանդր III-ի հետ։ Ինը ամիսների ընթացքում նա այցելեց Ավստրո-Հունգարիա, Հունաստան, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա և Ռուսաստանի տարբեր քաղաքներ։ Չապոնիայում երիտասարդ Նիկոլայի վրա կատարվել է մահափորձ, որի հետևանքում նա վիրավորվել է, իսկ դրա հետևանքով արունոտված շորերը այսօր պահվում են Էրմիտաժում։ Ըստ տարբեր վկայությունների, Նիկոլայը չի ցանկացել կայսր դառնալ, սակայն ստիպված է եղել ստորագրել պայմանագիրը Ալեքանդր III-ի պարտադրանքով։

Other Languages
asturianu: Nicolás II
azərbaycanca: II Nikolay
беларуская (тарашкевіца)‎: Мікалай II
български: Николай II (Русия)
brezhoneg: Nikolaz II Rusia
Чӑвашла: Николай II
eesti: Nikolai II
suomi: Nikolai II
français: Nicolas II
Bahasa Indonesia: Nikolai II, Kaisar Rusia
íslenska: Nikulás 2.
日本語: ニコライ2世
қазақша: II Николай
Кыргызча: Николай II
lietuvių: Nikolajus II
македонски: Николај II (Русија)
монгол: II Николай
Bahasa Melayu: Nicholas II dari Rusia
norsk nynorsk: Nikolaj II av Russland
occitan: Nicolau II
پنجابی: نکولس II
русский: Николай II
srpskohrvatski / српскохрватски: Nikola II., ruski car
Simple English: Nicholas II of Russia
slovenščina: Nikolaj II. Ruski
shqip: Nikolla II
Türkçe: II. Nikolay
татарча/tatarça: Николай II
oʻzbekcha/ўзбекча: Nikolay II
Tiếng Việt: Nikolai II của Nga
Bân-lâm-gú: Nikolaj 2-sè