Մուտացիա

Ծխախոտի ծխի գլխավոր մուտագենը` բենզապիրեն , որը կապված է ԴՆԹ-ի մոլեկուլի նուկլեոտիդներից մեկի հետ

Մուտացիա, (լատիներեն՝ mutatio - փոփոխություն), գենոտիպի կայուն (այսինքն՝ այնպիսին, որ կարող է ժառանգվել տվյալ բջջի կամ օրգանիզմի սերնդների կողմից) փոփոխություն, որn իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաների առաջացման պրոցեսը ստացել է մուտագենեզ անվանումը։

Մուտացիայի պատճառներ

Մուտացիաները լինում են՝

  • ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում 10 12 {\displaystyle 10^{-12}} մոտավոր հաճախականությամբ յուրաքանչյուր նուկլեոտիդի բջջային գեներացիայի ընթացքում,
  • աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունում։

Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները և գենետիկական ռեկոմբինացումը։

Մուտացիաների կապը ԴՆԹ-ի կրկնապատկման հետ

Բազում ինքնաբախ նուկլեոտիդների քիմիական փոփոխությունները հանգենում են մուտացիաների, որոնք առաջացնում են կրկնապատկման ժամանակ։ Օրինակ՝ ցիտոզինի ամինազերծման հետևանքով ԴՆԹ-ի շղթա կարող է ներառվել ուրացիլը (առաջանում է ՈՒ-Գ զույգ համապատասխան Ց-Գ զույգի փոխարեն)։ ԴՆԹ-ի կրկնապատկման ժամանակ ուրացիլի փոխարեն շղթա է մտնում ադենինը՝ առաջացնելով ՈՒ-Ա զույգ, իսկ հաջորդ կրկնապատման ժամանակ այն փոխարինվում է Տ-Ա զույգով, այսինքն՝ իրականանում է տրանզիցիա կամ փոխարինում (պերիմիդինի կետային փոխարինումը մեկ ուրիշով կամ պուրինի փոխարինումը մեկ այլ պուրինով

Մուտացիաների կապը ԴՆԹ-ի վերակառուցման (ռեկոմբինացում) հետ

Վերակառուցման հետ կապված գործընթացներից մուտացիաները առավել հաճախ հանգեցնում են ոչ հավասար կրոսինգովերի։ Այն սովորաբար իրականանում է այն դեպքերում, երբ քրոմոսոմում առկա են ելակետային գենի մի քանի դուպլիկացված պատճեներ, որոնք պահպանել են նման նուկլեոտիդային հաջորդականություն։ Ոչ հավասար կրոսինգովերի արդյունքում վերակառուցվող քրոմոսոմներից մեկում իրականանում է դուպլիկացիա, իսկ մյուսում դելեցիա։

Մուտացիաների կապը ԴՆԹ-ի վերականգնման հետ

ԴՆԹ-ի ինքնաբախ վնասվածքները բավական հաճախ են հանդիպում, այսպիսի դեպքեր տեղ են գտնում յուրաքանչյուր բջջում։ Նման վնասվածքների հետևանքների վերացման համար գոյություն ունեն հատուկ ռեպարացիոն մեխանիզմներ։ (Օրինակ ԴՆԹ-ի սխալ հատվածը կտրվում և դրա փոխարեն վերականգնվում է ելակետայինը)։ Մուտացիաներն առաջանում են միայն այն ժամանակ, երբ ռեպարացիոն մեխանիզմը ինչ-որ պատճառով չի աշխատում կամ էլ չի հասցնում հեռացնել վնասվածքները։ Մուտացիաները, որոնք առաջանում են վերականգնման համար պատասխանատու սպիտակուցները կոդավորող գեներում, կարող են հանգեցնել այլ գեների մուտացիայի հաճախականության բազմակի անգամ ավելացմանը (մուտատոռ էֆեկտ) կամ նվազեցմանը (հակամուտատոռ էֆեկտ)։ Այսպես՝ ծայրահեղ վերականգնման համակարգի շատ ֆերմենտների գեների մուտացիաները հանգեցնում են մարդու սոմատիկ բջիջների մուտացիաների հաճախականությունների կտրուկ բարձրացմանը, և դա էլ իր հերթին հանգեցնում է պիգմենտային քսերոդերմիայի կամ չարորակ ուռուցքային ծածկույթի զարգացմանը։

Մուտագեններ

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մուտագեններ

Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք կարող են զգալի չափով ավելացնել մուտացիաների հաճախականությունները։ Դրանց շարքին են դասվում.

  • քիմիական մուտագեններ, մուտացիա առաջացնող նյութեր,
  • ֆիզիկական մուտագեններ, իոնացնող ճառագայթներ, այդ թվում՝ բնական ռադիացիոն ֆոն, ուլտրամանուշակագույն ճառագայթներ, բարձր ջերմաստիճան և այլ գործոններ,
  • կենսաբանական մուտագեններ, ռետրովիրուսներ, ռետրոտռանսպոզոններ։
Other Languages
العربية: طفرة (أحياء)
asturianu: Mutación
azərbaycanca: Mutasiya
беларуская: Мутацыя
беларуская (тарашкевіца)‎: Мутацыя
български: Мутация
bosanski: Mutacija
català: Mutació
کوردی: بازدان
čeština: Mutace
dansk: Mutation
Deutsch: Mutation
Zazaki: Mutasyon
Ελληνικά: Μετάλλαξη
English: Mutation
Esperanto: Mutacio
español: Mutación
eesti: Mutatsioon
euskara: Mutazio
فارسی: جهش
suomi: Mutaatio
Nordfriisk: Mutatjuun
Gaeilge: Sóchán
galego: Mutación
עברית: מוטציה
hrvatski: Mutacija
Kreyòl ayisyen: Mitasyon
magyar: Mutáció
Bahasa Indonesia: Mutasi
Ido: Mutaco
íslenska: Stökkbreyting
日本語: 突然変異
Basa Jawa: Mutasi
ქართული: მუტაცია
қазақша: Мутация
ಕನ್ನಡ: ವ್ಯತ್ಯಯನ
한국어: 돌연변이
Кыргызча: Мутация
lietuvių: Mutacija
latviešu: Mutācija
македонски: Мутација
монгол: Мутац
Bahasa Melayu: Mutasi
Nederlands: Mutatie (biologie)
norsk nynorsk: Mutasjon
norsk: Mutasjon
ਪੰਜਾਬੀ: ਮਿਊਟੇਸ਼ਨ
polski: Mutacja
português: Mutação
русский: Мутация
Scots: Mutation
srpskohrvatski / српскохрватски: Mutacija
Simple English: Mutation
slovenčina: Mutácia (genetika)
slovenščina: Mutacija
shqip: Mutacioni
српски / srpski: Мутација
svenska: Mutation
Tagalog: Mutasyon
Türkçe: Mutasyon
українська: Мутація
اردو: طَفرَہ
oʻzbekcha/ўзбекча: Mutatsiya
Tiếng Việt: Đột biến sinh học
Winaray: Mutasyon
吴语: 突变
ייִדיש: מוטאציע
中文: 突变
Bân-lâm-gú: Tu̍t-piàn