Մուգ աշտարակը։ Հրաձիգը

Picto infobox book.png
Մուգ աշտարակը։ Հրաձիգը
The Dark Tower: The Gunslinger
The gunslinger.jpeg
Հեղինակ Սթիվեն Քինգ
Տեսակ գիրք
Ժանր ֆենտեզի, սարսափ և վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Կերպար(ներ) Ռոլանդ Դեշեյն և Ջեյք Չեմբերս
Ստեղծման տարեթիվ 1970
Շարք Մուգ աշտարակ
Հաջորդ The Dark Tower II: The Drawing of the Three
Կազմի հեղինակ Մայքլ Ուելան
Երկիր Flag of the United States.svg  Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրատարակիչ Donald M. Grant, Publisher
Հրատարակման տարեթիվ 1982
ԳՄՍՀ 0-937986-50-X
OCLC 25343477

Հրաձիգը ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպն է և առաջին գիրքը Մուգ աշտարակ շարքից, որը Քինգը համարում է իր ամենակարևոր գործը։ Ի սկզբանե բաղկացած լինելով հինգ կարճ պատմություններից, որոնք հրատարակվել են 1978-ից 1981 թվականները՝ Հրաձիգը որպես ամբողջական գիրք հրատարակվել է 1982 թվականին։ Հրաձիգը վերանայվել և վերաթողարկվել է 2003 թվականին։ Պատմությունը Ռոլանդ Դեշեյնի մասին է՝ վերջին հրաձգի, ով արդեն երկար տարիներ հետապնդում է իր հակառակորդին՝ Սևավորին։ Վեպը պատմում է Ռոլանդի ճանապարհորդության մասին մեծ անապատով և դրանից այն կողմ։ Նա իր ճանապարհին հանդիպում է տարբեր մարդկանց, այդ թվում՝ Ջեյք Չեմբերսին, ով միանում է Ռոլանդին։

Պատմությունը և հրապարակումը

Գիրքը ոգեշնչված է Ռոբերտ Բրաունինգի «Չայլդ Ռոլանդը եկավ Մութ Աշտարակի մոտ» պոեմից, որը Քինգը կարդացել է Մենի Համալսարանի երկրորդ կուրսում։ Քինգը պատմում է, որ ուզում էր գրել երկար մի վեպ, որը կունենար Բրաունինգի պոեմի տրամադրությունը։ Նա սկսեց գրել 1970 թվականին գրադարանում գտած բաց կանաչ գույնի թղթերի վրա [1]։

Վեպը կազմող հինգ պատմությունները հրատարակվել են «Ֆենթեզիի ու գիտաֆանտաստիկայի ամսագրում»․

  • «Հրաձիգը» (հոկտեմբեր, 1978 թ․)
  • «Ճանապարհային կայարանը» (ապրիլ, 1980 թ․)
  • «Գուշակը և սարերը» (փետրվար, 1981 թ․)
  • «Դանդաղաշարժ մուտանտները» (հուլիս, 1981 թ․)
  • «Հրաձիգը և Սևավորը» (նոյեմբեր 1981 թ․)

Քինգից տասներկուսուկես տարի պահանջվեց վեպը վերջացնելու համար։ Գիրքը նախ 1982 թվականին սահմանափակ քանակով տպագրեց Դոնալդ Մ․ Գրանթ հրատարակչությունը։ 1988 թվականին Plume հրատարակչությունը թողարկեց գիրքը փափուկ կազմով։ Դրանից հետո գիրքը վերաթողարկվել է տարբեր ֆորմատներով և նաև ընդգրկվել ամբողջական շարքով թողարկումներում։

2003 թվականին թողարկվում է վեպի վերանայված տարբերակը, որտեղ Քինգը կատարել էր լեզվային փոփոխություններ, ավելացրել, փոփոխել տեսարաններ, որոնք համահունչ չէին կամ չէին համապատասխանում շարքի մյուս գրքերին։

Other Languages