Միջուկային զենք

Նագասակիի միջուկային պայթյունից առաջացած սնկաձև ամպը, օգոստոսի 9, 1945 թ

Միջուկային զենք, պայթուցիկ սարք, որն իր կործանարար ուժը ստանում է միջուկային ռեակցիաներից կամ ճեղքումից կամ ճեղքման և ձուլման համադրությունից։ Երկու ռեակցիաներն էլ անջատում են հսկայական քանակության էներգիա՝ անհամեմատ փոքրաքանակ հումքից։ Առաջին ատոմային ռումբի փորձարկման ժամանակ անջատվել է նույնքան էներգիա, որքան 20 000 տոննա տրոտիլից։ Առաջին «ջրածնային» ռումբի փորձարկման ժամանակ անջատվել է մոտավորապես նույն էներգիան, որքան տասը միլիոն տոննա տրոտիլից։

Ժամանակակից ջրածնային զենքը քաշով մի փոքր ավելի է, քան 1100 կգ, այն կարող է արտադրել պայթուցիկ ուժ համեմատելի ավելի քան 1,2 միլիոն տոննա տրոտիլի պայթյունին։ Այսպիսով, նույնիսկ ավանդական ռումբերի չափ փոքր միջուկային սարքը կարող է ավերել մի ամբողջ քաղաք՝ պայթյունի, հրդեհի և ճառագայթացման հետևանքով։ Միջուկային զենքերը համարվում են զանգվածային ոչնչացման զենքեր և դրանց օգտագործումն ու վերահսկողությունը նրանց ստեղծման օրվանից եղել են միջազգային հարաբերությունների քաղաքականության հիմնական նպատակը։

«Փոքրիկ տղա» կոդային անունով միջուկային զենքն առաջինը կիրառել է ԱՄՆ1945 թվականի օգոստոսի 6-ին ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա։ Երեք օր անց՝ օգոստոսի 9-ին «Գերմարդ» կոդային անունով ռումբը պայթեց Ճապոնիայի Նագասակի քաղաքում։ Ատոմային ռմբակոծության արդյունքում Հիրոսիմա քաղաքում տուժել է 136 000 մարդ, որից 45 000-ը մահացել է առաջին օրը։ 11 500 կմ² մակերեսի վրա 75 000 շենքից ամբողջովին ավերվել և մասնակիորեն քանդվել է 60 000-ը։ Նագասակիում զոհվել է 64 000 մարդ, որից առաջին օրը՝ 22 000։

1950-ական թվականների կեսերից միջուկային զենքը ներդրվել է մի շարք երկրների զինված ուժերում։ Հիրոսիմայի և Նագասակիի վրա գցված ռումբերի ընդհանուր հզորությունը 40 կտ էր (համազոր է 40 000 տ սովորական պայթուցիկ նյութի՝ տրինիտրոտոլուոլի)։

Սկսած Հիրոսիմայից և Նագասակիից՝ գրանցվել են փորձարկման կամ ցուցադրության նպատակով իրականացված մոտ 2000 միջուկային զենքի պայթեցման դեպք։ Միայն մի քանի երկիր ունեն այդպիսի զենք կամ կասկածվում են դրանց ստեղծելու փորձեր անելու մեջ։ Պայթեցրած միջուկային զենք ունեցող և իրենց այդպիսի զենք ունենալը հաստատող երկրներն են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Հնդկաստանը, Պակիստանը և Հյուսիսային Կորեան։ Բացի դա, ենթադրվում է, որ Իսրայելը նույնպես տիրապետում է միջուկային զենքի, սակայն նա չի ընդունում դա։ Ենթադրվում է նաև, որ միջուկային զենք ստեղծելու փորձեր է անում Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Միջուկային զենքը՝ որպես հավաքական հասկացություն, ներառում է տարատեսակ միջուկային մարտագլխիկներ և դրանք մինչև նպատակակետը տեղափոխող ու կառավարման միջոցները։ Միջուկային մարտագլխիկներ կրող ամենաարդյունավետ միջոցները տարբեր տիպի և կայանման հրթիռներ են։ Միջուկային մարտագլխիկները նպատակակետին հասցվում են նաև ինքնաթիռներով ու այլ միջոցներով։ Միջուկային զենք կիրառելիս, կախված դրա հզորությունից ու լիցքի տեսակից, տեղանքի բնույթից ու պաշտպանվածությունից, զորքն ու բնակչությունը կարող են կրել տարբեր չափի վնասներ։

Other Languages
Afrikaans: Kernwapen
Alemannisch: Kernwaffe
aragonés: Arma nucleyar
العربية: سلاح نووي
asturianu: Arma nuclear
azərbaycanca: Nüvə silahı
башҡортса: Ядро ҡоралы
žemaitėška: Kondoulėnis gėnklos
беларуская: Ядзерная зброя
беларуская (тарашкевіца)‎: Ядзерная зброя
български: Ядрено оръжие
brezhoneg: Arm nukleel
català: Arma nuclear
čeština: Jaderná zbraň
Cymraeg: Arf niwclear
Deutsch: Kernwaffe
Ελληνικά: Πυρηνικό όπλο
Esperanto: Atombombo
español: Arma nuclear
eesti: Tuumarelv
euskara: Bonba nuklear
suomi: Ydinase
français: Arme nucléaire
Frysk: Kearnwapen
贛語: 核武器
galego: Arma nuclear
गोंयची कोंकणी / Gõychi Konknni: अणुबॉंब
हिन्दी: परमाणु बम
interlingua: Arma nuclear
Bahasa Indonesia: Senjata nuklir
íslenska: Kjarnorkuvopn
italiano: Arma nucleare
日本語: 核兵器
Basa Jawa: Gaman nuklir
қазақша: Ядролық қару
한국어: 핵무기
Кыргызча: Ядролук курал
Lëtzebuergesch: Atomwaff
latviešu: Kodolieroči
македонски: Нуклеарно оружје
മലയാളം: ആണവായുധം
Bahasa Melayu: Senjata nuklear
မြန်မာဘာသာ: အဏုမြူ လက်နက်
नेपाली: परमाणु बम
नेपाल भाषा: आणविक ल्वाभः
Nederlands: Kernwapen
norsk nynorsk: Atomvåpen
occitan: Arma nucleara
ਪੰਜਾਬੀ: ਨਿਊਕਲੀ ਬੰਬ
Pälzisch: Kernwaffe
پنجابی: ایٹم بمب
português: Bomba nuclear
română: Armă nucleară
संस्कृतम्: अण्वस्त्रम्
سنڌي: ائٽم بم
srpskohrvatski / српскохрватски: Nuklearno oružje
Simple English: Nuclear weapon
slovenčina: Jadrová zbraň
slovenščina: Jedrsko orožje
српски / srpski: Нуклеарно оружје
Seeltersk: Käädenwoape
Basa Sunda: Pakarang nuklir
svenska: Kärnvapen
Kiswahili: Bomu la nyuklia
తెలుగు: అణ్వాయుధం
Türkçe: Nükleer silah
татарча/tatarça: Атом-төш коралы
українська: Ядерна зброя
oʻzbekcha/ўзбекча: Yadro quroli
Tiếng Việt: Vũ khí hạt nhân
吴语: 核武器
中文: 核武器
Bân-lâm-gú: He̍k-chú bú-khì
粵語: 核武