Միհրդատ Բ Պարթև

Picto infobox prétendant à un trône.png
Միհրդատ Բ Պարթև
Coin of Mithridates II of Parthia.jpg
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝մ. թ. ա. 88
ՏոհմՊարթև Արշակունիներ
ՀայրԱրտավան Բ Պարթև
ԵրեխաներՈրոդես Ա և Q27786529?

Միհրդատ Բ Պարթև, Մեծ, Եպիփանոս, Պարթևաստանի Արշակունի արքա մ.թ.ա. 123 - 88 թթ։ Նրա օրոք Պարթևական տերությունը հասել է իր հզորության գագաթնակետին՝ ջախջախելով Արևելքից Պարթևաստան ներխուժող սկյութական ցեղերին, որոնց դեմ ճակատամարտներում զոհվել էին երկրի նախորդ երկու արքաները։ Պատերազմ է վարել նաև Մեծ Հայքի արքա Արտավազդ Ա -ի դեմ՝ խլելով նրանից սահմանակից 70 հովիտների շրջանը և պատանդ վերցնելով հայոց արքայի եղբորորդուն՝ ապագա Տիգրան Մեծին։ Մ..թ.ա. 123 և 115 թթ ընդունել է չինացի դեսպաններին համաձայնության գալով նրանց հետ «Մետաքսե ուղին» վերաբացելու հարցում։ շարունակել է Սելևկյան տերության դեմ պատերազմները Ասորիքում։ Նա առաջին Պարթև արքան էր, որը մ.թ.ա. 92 թ բանակցություններ է վարել Հռոմի հետ, որն այդ ժամանակ ներկայացված էր Կիլիկիայի պրետոր Լուցիուս Կորնելիուս Սուլլայի կողմից։


Other Languages