Միխայիլ Վորոնցով

Միխայիլ Վորոնցով
ռուս.՝ Михаил Семёнович Воронцов
Dawe, Mikhail Vorontsov.jpg
Ծնվել էմայիսի 19 (30), 1782
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 6 (18), 1856 (74 տարեկանում)
Մահվան վայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Մասնագիտությունդիվանագետ, զինծառայող և քաղաքական գործիչ
ԱմուսինElisabeth Branickaja
Ծնողներհայր՝ Semyon Vorontsov, մայր՝ Ekaterina Senyavina
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Անդրեաս առաքյալի շքանշան Արիության ոսկե թուր Սուրբ Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան Order of the Red Eagle 1st Class և Order of St. George, 2nd class
ԱնդամությունՊետերբուրգի գիտությունների ակադեմիա
Mikhail Vorontsov Վիքիպահեստում

Միխայիլ Սեմյոնովիչ Վորոնցով (մայիսի 19 (30), 1782, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 6 (18), 1856, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն), իշխան, ռուսական պետական գործիչ, գեներալ-ֆելդմարշալ (1856 թվականԱնգլիայում ռուս դեսպան Ս․ Ռ․ Վորոնցովի որդին։ 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ մասնակցել է Գանձակի գրավմանը, ինչպես նաև Երևանյան առաջին արշավանքին (1804 թվական

1823 թվականին նշանակվել է Նովոռոսիայի գեներալ- նահանգապետ և Բեսարաբական մարզի փոխարքա, 1828-1844 թվականներին՝ Նովոռոսիայի և Բեսարաբիայի գեներալ-նահանգապետ։ 1826 թվականից՝ Պետական խորհրդի անդամ։ 1844-1854 թվականներին Վ․ Կովկասի առաջին փոխարքան էր և Կովկասյան առանձին կորպուսի գլխավոր հրամանատար։ Պայքարել է լեռնականների դեմ, մտցրել նոր՝ կացնի տակտիկա (անտառները հատելու և անցուղիներ պատրաստելու միջոցով դյուրացրել լեռնականների հնազանդեցումը)։

Վորոնցովն անց է կացրել վարչական ռեֆորմներ, որոնց հիման վրա 1849 թվականին ստեղծվել է Երևանի նահանգը։ 1847 թվականի և 1851 թվականի կանոնադրություններով փորձել է ստեղծել անդրկովկասյան ազնվականական դաս (որպես ցարիզմի հենարան), բայց գրեթե ապարդյուն։ Վորոնցովի օրոք Հայաստանում հիմնադրվել են առաջին ռուսաբնակ գյուղերը։ Հովանավորել է հայ բուրժուազիային, Հայաստանի պղնձարդյունաբերության մեջ մտցրել ազատ վարձու աշխատանք։ Մերձավոր հարաբերությունների մեջ է եղել Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու հետ, մասնակցել է Միքայել Նալբանդյանի նկատմամբ կազմակերպված հալածանքին։

Գրականություն

  • М. П. Щербинин. Биография генерал-фельдмаршала Князя Михаила Семеновича Воронцова. СПб., Типография Эдуарда Веймара, 1858.
  • Архив князя Воронцова. Под редакцией П. И. Бартенева. Т. 1-41. СПб., Типография А. И. Мамонтова и компаньонов, 1870.
  • Архив князя Воронцова. Под редакцией П. И. Бартенева. Т. 1-41. СПб., Типография А. И. Мамонтова и компаньонов, 1870.
  • Удовик, В. Воронцов. М., 2004 (Жизнь замечательных людей).
  • Rhinelander, L. H. Viceroy Vorontsov’s Administration of the Caucasus // Transcaucasia: Nationalism and Social Change. Essays in the History of Armenia, Azerbaijan, and Georgia. Ed. by R. G. Suny. Ann Arbor (MI), 1983 (2nd rev. ed., 1996), 87-104.
  • Rhinelander, A. L. (1990). Prince Michael Vorontsov: Viceroy to the Tsar. Montreal: McGill-Queen’s University Press. ISBN 0-7735-0747-7
  • Robbins, Richard G. «Review: Prince Michael Vorontsov: Viceroy to the Tsar». The American Historical Review, Vol. 96, No. 4 (Oct., 1991), P. 1243—1244. http://www.jstor.org/stable/2165141
Other Languages