Մեքսիկա

Մեքսիկա
Մեքսիկայի դրոշԶինանշան
Flag of Mexico.svg
Coat of arms of Mexico.svg
MEX orthographic.svg
Կարգավիճակինքնիշխան պետություն և երկիր
Ներառում էՄեխիկո, Ագուասկալիենտես, Ստորին Կալիֆոռնիա, Հարավային Ստորին Կալիֆոռնիա, Կամպեչե, Չիապաս, Չիուաուա, Կոաուիլա, Կոլիմա, Դուրանգո, Գուանախուատո, Գեռերո, Իդալգո, Խալիսկո, Մեխիկո, Միչոական, Մորելոս, Նայարիտ, Նուևո Լեոն, Օահակա, Պուեբլա, Կերետարո, Կինտանա Ռոո, Սան Լուիս, Սինալոա, Սոնորա, Տաբասկո, Տամաուլիպաս, Տլասկալա, Վերակրուս, Յուկատան նահանգ և Սակատեկաս
Պետական լեզուիսպաներեն
ՄայրաքաղաքՄեխիկո
Պետական կարգԿիսանախագահական
Օրենսդիր մարմինՄեքսիկական կոնգրես
Երկրի ղեկավարԱնդրես Մանուել Լոպես Օբրադոր և Էնրիկե Պենիա Նիետո
Կառավարության ղեկավարԷնրիկե Պենիա Նիետո
Մակերես1,972,550 կմ²
Ջրային %2,5% ջրային
Ազգաբնակչություն112 336 538 մարդ (2010)[1]
ԿրոնՔրիստոնյա
ՀիմնՄեքսիկայի օրհներգ
Հիմնադրված է1813 թ.
ԱրժույթՄեքսիկական պեսո
Ժամային գոտիCentral Time Zone, Mountain Time Zone, Pacific Time Zone և հյուսիսամերիկյան ժամային գոտի
Հեռախոսային կոդ+52
Ինտերնետ-դոմեն.mx
presidencia.gob.mx

Մեքսիկա (իսպ.՝ México; Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2][3][4] իսպ.՝ Estados Unidos Mexicanos), պետություն է Հյուսիսային Ամերիկայի հարավում։ Սահմանակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Գվատեմալային և Բելիզին: Արևմուտքում և հարավում ափերը ողողում են Խաղաղ, իսկ արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Արևմուտքում՝ գտնվում են նաև Մեքսիկական ծոցը[5] և Կարիբյան ծովը:

Այն զբաղեցնում է գրեթե երկու միլիոն քառակուսի կիլոմետր տարածք (ավելի քան 760.000)։ Մեքսիկան հինգերորդ խոշոր երկիրն է Ամերիկայում, 13-րդ երկիրն աշխարհում և 2-րդ ամենախոշոր իսպանախոս երկիրը՝ ըստ տարածքի չափսերի (Արգենտինայից հետո)։

Բնակչությունը գերազանցում է ավելի քան 120 միլիոնը[6]: Մեքսիկան աշխարհի 11-րդ ամենախիտ բնակեցված անկախ պետությունն է աշխարհի պետությունների մեջ և առաջինը իսպանախոս երկրների մեջ։ Այն նաև Լատինական Ամերիկայի երրորդ ամենաբնակեցված երկիրն է։ Մեքսիկան դաշնային հանրապետություն է և վարչականորեն բաժանված է 31 նահանգների և 1 մայրաքաղաքային ինքնավարություն ունեցող դաշնային Մեխիկո շրջանի միջև։

Նախակոլումբոսյան ժամանակաշրջանում Մեքսիկայի տեղաբնիկ ժողովուրդները եղել են հնդկացիները: Այս տարածքներում են ստեղծել իրենց մշակույթը և ազգային առանձնահատկությունները ացտեկները, մայաները և շատ այլ ցեղեր։ 1521 թվականին Մեքսիկայի ներկայիս տարածքը գրավել են իսպանացի կոնկիստադորները՝ Էռնան Կորտեսի գլխավորությամբ։ Նվաճումից հետո, այն վերածվեց Մեքսիկայի հասակար նահանգի և ստացավ Նոր Իսպանիա անվանումը։ Բազմաթիվ խռովությունների արդյունքում 1821 թվականին իսպանական կառավարությունը պաշտոնապես ճանաչում է Մեքսիկայի Միացյալ Նահանգների անկախությունը, որպես Իսպանիայից անկախ երկիր։ Հետանկախացման ժամանակահատվածը բնութագրվում է տնտեսական անակայունությամբ և այն նաև դարձավ տարբեր իրադարձությունների պատճառ։

Ի վերջո այն հանգեցրեց ամերիկա-մեքսիկական պատերազմի սկսման և տարածքային անհամաձայնությունների Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ի վերջո, Մեքսիկական որոշ հողեր կցվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Բացի այս պատերազմից, տեղի ունեցան այլ իրադարձություններ՝ Ֆրանս-մեքսիկական պատերազմի և Մեքսիկական քաղաքացիական պատերազմի սկիզբը, առաջին և երկրորդ կայսրությունների ստեղծումը և ներքին բռնապետության հաստատումը։

Վերջին իրադարձությունների արդյունքում Մեքսիկայում 1910 թվականին սկսվեց հեղափոխություն, որի ամենախոշոր արդյունքը դարձավ այն, որ 1917 թվականին հրապարակվեց Մեքսիկացի օրենքների ժողովածուն՝ Սահմանադրությունը: Այժմ Մեքսիկան աշխարհի տնտեսապես առաջատար երկրների շարքում է[7][8][9][10]:

Մեքսիկայի հիմնական բնակիչները մեքսիկացիներն են, որոնք ձևավորվել են իսպանացիների, բնիկ հնդկացիների, մասամբ՝ նաև նեգրերի միախառնման հետևանքով։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է, սակայն բնիկ ժողովուրդները՝ ացտեկները, մայաները, հուաստեկները և այլք, խոսում են մայրենի լեզուներով և պահպանում իրենց մշակութային առանձնահատկությունները։Խոշոր քաղաքներն են Մեխիկոն, Գվադալախարան, Մոնտեռեյը, Պուեբլան։

Հին շրջանում (մինչև XVI դար) Մեքսիկայի տարածքում զարգացած են եղել հնդկացիների (տոտոնակներ, տոլտեկներ, ացտեկներ, մայաներ) գեղարվեստական մշակույթները։ Զբաղվել են խեցեգործությամբ և փայտե իրերի, մանր քանդակների պատրաստմամբ։

Սակայն իսպանացիների կողմից Մեքսիկայի նվաճումը կործանարար ազդեցություն ունեցավ հնդկացիների ինքնատիպ մշակույթի վրա։ Այդուհանդերձ, բնիկների գեղարվեստական ավանդույթները որոշակիորեն ներգործեցին գաղութային շրջանում ձևավորված արվեստի վրա, և երկու մշակույթների համատեղումը կանխորոշեց Մեքսիկայի հետագա ազգային արվեստի ավանդույթները։

Ներկայումս Մեքսիկան Լատինական Ամերիկայի առավել զարգացած երկրներից է. արդյունահանում են արծաթ, ոսկի, նավթ, գունավոր և հազվագյուտ մետաղներ։ Մշակում են ցորեն, բրինձ, շաքարեղեգ, սրճենի, եգիպտացորեն (հայրենիքը Մեքսիկան է)։

Մայրաքաղաք Մեխիկոն աշխարհի խոշորագույն քաղաքներից է, որտեղ զուգակցվում է հին դարերի ու ժամանակակից ճարտարապետությունը։Հանրահայտ են գեղանկարիչներ Դիեգո Ռիվերան, Խոսե Օրոսկոն, Դավիդ Սիկեյրոսը, Ֆրիդա Կալոն, գրողներ Կառլոս Ֆուենտեսը, Օկտավիո Պասը և ուրիշներ։

Other Languages
Acèh: Meksiko
адыгабзэ: Мексикэ
Afrikaans: Meksiko
Alemannisch: Mexiko
አማርኛ: ሜክሲኮ
aragonés: Mexico
Ænglisc: Mexico
العربية: المكسيك
ܐܪܡܝܐ: ܡܟܣܝܩܘ
asturianu: Méxicu
Aymar aru: Mïxiku
azərbaycanca: Meksika
تۆرکجه: مکزیک
башҡортса: Мексика
Boarisch: Mexiko
žemaitėška: Meksėka
Bikol Central: Mehiko
беларуская: Мексіка
беларуская (тарашкевіца)‎: Мэксыка
български: Мексико
भोजपुरी: मैक्सिको
Bislama: Mexico
bamanankan: Mɛkisiki
বাংলা: মেক্সিকো
བོད་ཡིག: མེག་སི་ཀོ།
বিষ্ণুপ্রিয়া মণিপুরী: মেক্সিকো
brezhoneg: Mec'hiko
bosanski: Meksiko
буряад: Мексикэ
català: Mèxic
Chavacano de Zamboanga: México
Mìng-dĕ̤ng-ngṳ̄: Mĕ̤k-să̤-gŏ̤
нохчийн: Мексика
Cebuano: Mehiko
Chamoru: Meksiku
ᏣᎳᎩ: ᎠᏂᏍᏆᏂ
Tsetsêhestâhese: Mé'šeeséve'ho'évenó
کوردی: مەکسیک
corsu: Messicu
qırımtatarca: Meksika
čeština: Mexiko
kaszëbsczi: Meksyk
Чӑвашла: Мексика
Cymraeg: Mecsico
dansk: Mexico
Deutsch: Mexiko
Zazaki: Meksika
dolnoserbski: Mexiko
डोटेली: मेक्सिको
ދިވެހިބަސް: މެކްސިކޯ
eʋegbe: Mexico
Ελληνικά: Μεξικό
emiliàn e rumagnòl: Mèsic
English: Mexico
Esperanto: Meksiko
español: México
eesti: Mehhiko
euskara: Mexiko
estremeñu: Méjicu
فارسی: مکزیک
suomi: Meksiko
Võro: Mehhigo
føroyskt: Meksiko
français: Mexique
arpetan: Mexique
Nordfriisk: Meksiko
furlan: Messic
Frysk: Meksiko
Gaeilge: Meicsiceo
Gagauz: Meksika
贛語: 墨西哥
Gàidhlig: Meagsago
galego: México
گیلکی: مکزیک
Avañe'ẽ: Méhiko
गोंयची कोंकणी / Gõychi Konknni: मेक्सिको
𐌲𐌿𐍄𐌹𐍃𐌺: 𐌼𐌰𐌹𐌷𐌹𐌺𐍉
ગુજરાતી: મેક્સિકો
Gaelg: Meksico
客家語/Hak-kâ-ngî: Me̍t-sî-kô
Hawaiʻi: Mekiko
עברית: מקסיקו
हिन्दी: मेक्सिको
Fiji Hindi: Mexico
hrvatski: Meksiko
hornjoserbsce: Mexiko
Kreyòl ayisyen: Meksik
magyar: Mexikó
interlingua: Mexico
Bahasa Indonesia: Meksiko
Interlingue: Mexico
Iñupiak: Mexiqo
Ilokano: Mehiko
ГӀалгӀай: Мексика
Ido: Mexikia
íslenska: Mexíkó
italiano: Messico
ᐃᓄᒃᑎᑐᑦ/inuktitut: ᒦᒃᓰᖂ
日本語: メキシコ
Patois: Mexiko
la .lojban.: mexygu'e
Basa Jawa: Mèksiko
ქართული: მექსიკა
Qaraqalpaqsha: Meksika
Taqbaylit: Miksik
Адыгэбзэ: Мексикэ
қазақша: Мексика
kalaallisut: Mexico
ភាសាខ្មែរ: ម៉ិកស៊ិក
ಕನ್ನಡ: ಮೆಕ್ಸಿಕೋ
한국어: 멕시코
къарачай-малкъар: Мексика
kurdî: Meksîk
коми: Мексика
kernowek: Meksiko
Кыргызча: Мексика
Latina: Mexicum
Ladino: Meksiko
Lëtzebuergesch: Mexiko
лезги: Мексика
Lingua Franca Nova: Mexico
Limburgs: Mexico
Ligure: Méscico
lumbaart: Messich
lingála: Mexiko
لۊری شومالی: مکزیک
lietuvių: Meksika
latgaļu: Meksika
latviešu: Meksika
мокшень: Мексик
Malagasy: Meksika
олык марий: Мексика
Māori: Mehiko
Baso Minangkabau: Meksiko
македонски: Мексико
മലയാളം: മെക്സിക്കോ
монгол: Мексик
मराठी: मेक्सिको
кырык мары: Мексика
Bahasa Melayu: Mexico
Malti: Messiku
Mirandés: México
မြန်မာဘာသာ: မက္ကဆီကိုနိုင်ငံ
эрзянь: Мексика
مازِرونی: مکزیک
Dorerin Naoero: Meketiko
Nāhuatl: Mexihco
Napulitano: Messeco
Plattdüütsch: Mexiko
Nedersaksies: Mexico (laand)
नेपाली: मेक्सिको
नेपाल भाषा: मेक्सिको
Nederlands: Mexico (land)
norsk nynorsk: Mexico
norsk: Mexico
Novial: Mexiko
Nouormand: Mexique
Sesotho sa Leboa: Mexico
Diné bizaad: Naakaii Bikéyah
Chi-Chewa: Mexico
occitan: Mexic
Livvinkarjala: Meksikku
Oromoo: Meeksikoo
ଓଡ଼ିଆ: ମେକ୍ସିକୋ
Ирон: Мексикæ
ਪੰਜਾਬੀ: ਮੈਕਸੀਕੋ
Pangasinan: Mexico
Kapampangan: Mexico
Papiamentu: Mexico
Picard: Messike
Deitsch: Mexiko
Pälzisch: Mexiko
Norfuk / Pitkern: Meksikoe
polski: Meksyk
Piemontèis: Méssich
پنجابی: میکسیکو
português: México
Runa Simi: Mihiku
rumantsch: Mexico
Romani: Mexiko
română: Mexic
tarandíne: Messeche
русский: Мексика
русиньскый: Мексіко
Kinyarwanda: Megizike
संस्कृतम्: मेक्सिको
саха тыла: Мексика
ᱥᱟᱱᱛᱟᱲᱤ: ᱢᱮᱠᱥᱤᱠᱳ
sardu: Messicu
sicilianu: Mèssicu
Scots: Mexico
سنڌي: ميڪسيڪو
davvisámegiella: Meksiko
srpskohrvatski / српскохрватски: Meksiko
Simple English: Mexico
slovenčina: Mexiko
slovenščina: Mehika
Gagana Samoa: Mekisikō
chiShona: Mexico
Soomaaliga: Meksiko
shqip: Meksika
српски / srpski: Мексико
Sranantongo: Meksikokondre
SiSwati: IMekisikho
Seeltersk: Mexiko
Basa Sunda: Méksiko
svenska: Mexiko
Kiswahili: Mexiko
ślůnski: Meksyk
తెలుగు: మెక్సికో
tetun: Méxiku
тоҷикӣ: Мексика
ትግርኛ: መክሲኮ
Türkmençe: Meksika
Tagalog: Mehiko
Tok Pisin: Meksiko
Türkçe: Meksika
татарча/tatarça: Мексика
Twi: Mesiko
тыва дыл: Мексика
ئۇيغۇرچە / Uyghurche: مېكسىكا
українська: Мексика
اردو: میکسیکو
oʻzbekcha/ўзбекча: Meksika
vèneto: Mèsico
vepsän kel’: Meksik
Tiếng Việt: México
West-Vlams: Mexico
Volapük: Mäxikän
walon: Mecsike
Winaray: Mehiko
Wolof: Meksik
吴语: 墨西哥
isiXhosa: Mexico
მარგალური: მექსიკა
ייִדיש: מעקסיקע
Yorùbá: Mẹ́ksíkò
Vahcuengh: Maegsaego
Zeêuws: Mexico
中文: 墨西哥
文言: 墨西哥
Bân-lâm-gú: Be̍k-se-ko
粵語: 墨西哥
isiZulu: IMekisiko