Մեյվ Քուինլեն

Picto infobox film.png
Մեյվ Քուինլեն
Ծնվել էնոյեմբերի 16, 1964()[1], Չիկագո, Իլինոյս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[2][3]), ամերիկյան դերասանուհի և նախկին թենիսիստուհի: Լայն ճանաչում է ստացել խաղալով «Հարավը ոչ մի տեղ է» և «90210. Նոր սերունդ» հեռուստասերիալներում:

Կենսագրությունը

Մեյվ Քուինլենը ծնվել է ԱՄՆ-ում, իռլանդացիների ընտանիքում[4] և ունի երկքաղաքացիություն (ԱՄՆ և Իռլանդիա): Պրոֆեսիոնալ թենիսով սկսել է զբաղվել 16 տարեկանից և մասնակցել է մի քանի միջազգային մրցաշարերի, զբաղեցնելով 95-րդ տեղը` երիտասարդ մարզիկների միջազգային վարկանիշային աղյուսակում, որի շնորհիվ կարողացել է կրթաթոշակ ստանալ Հարավային Կալիֆոռնիայի[4] և Հյուսիս-Արևմտյան համալսարաններից: Վերջինում նա ուսանում էր դերասանի վարպետություն: Վնասվածք ստանալուց հետո նա թողել է սպորտը` նվիրվելով դերասանի մասնագիտությանը և նկարահանվել Nike-ի և Gatorade-ի գովազդային հոլովակներում[5]:

1995-2005 թվականներին նկարահանվել է «Հանդուգն են ու գեղեցիկ» հեռուստասերիալում` կատարելով Մեգան Կոնլիի դերը: 2006 թվականին, որպես աստղային հյուր, հայտնվել է նույն սերիալի երեք դրվագներում: Նրա առավել աչքի ընկնող դերերից է նաև Ռոնդայի դերը` աղմկահարույց «Քեն Փարք» (2002 թ.) կինոնկարում, որտեղ նա սեքսով է զբաղվում իր դստեր ընկերոջ հետ: 2009 թվականին, Տարաջի Հենսոնի և Մորիս Չեսթնաթի հետ միասին, նկարահանվել է «Հեշտությամբ չհանձնվել» կինոնկարում: Որպես պրոդյուսեր և գլխավոր դերակատար, հանդես է եկել «3Way» վեբ-սերիալով:

Other Languages
Deutsch: Maeve Quinlan
English: Maeve Quinlan
español: Maeve Quinlan
français: Maeve Quinlan
italiano: Maeve Quinlan
한국어: 매브 퀸란
Nederlands: Maeve Quinlan
русский: Квинлен, Мэйв