Մեղեդի

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մեղեդի (այլ կիրառումներ)

Մեղեդի (հունարեն՝ μελῳδία — երգ, երգեցողություն), բարձր կազմակերպված մեկձայնանի ինտոնացիոն-ռիթմական կառուցվածք, որ օժտված է կերպարային- արտահայտչական բովանդակությամբ և երաժշտության կարևորագույն սկզբնատարրն է։ Ընդգրկում է երաժշտական լեզվի գրեթե բոլոր արտահայտչամիջոցները՝ չաղի հիման վրա կազմակերպվող հնչյունային բարձրությունների և մետրի հիման վրա ընթացող հարաբերությունների հետ՝ նաև որոշակի ուժգնություն, տեմբր, կատարման կերպ, ներդաշնակ կառուցվածք և այլն։ Մեղեդիի շարժումը լինում է վերընթաց, վարընթաց, միևնույն բարձրության պահպանումով, ավելի հաճախ՝ ալիքաձև։ Բոլոր շարժումների դեպքում առավել բնորոշ է աստիճանական ընթացքը, որը սովորաբար ընդմիջվում է այս կամ այն լայնքի թռիչքներով։ Մեղեդային գծի շարժման վերելքների և անկումների մեջ արտացոլվում է հուզականության սաստկացումը և մարումը, լարումը և պարպումը, որի շնորհիվ էլ մեղեդին դրսևորվում է որպես երաժշտության հուզական-կերպարային բովանդակության կրող, մասնակցում նրա ձևակառուցման պրոցեսին։ Բազմաձայն երաժշտության մեջ պարզորոշ առանձնանում է ընդհանուր շարժումից և ընկալվում որպես որոշակի երաժշտական միտք, որի առավել վառ (քան ընդհանուր շարժումը) արտահայտչականությունը պայմանավորված է անհատականացված երաժշտական նյութի շարժման յուրահատուկ տրամաբանությամբ։ Ոչ մեղեդային շարժման հետ համեմատած, Մեղեդին՝ (անկախ երաժշտության ոճից և ժանրից) առավել հագեցված լինելով կոմպոզիցիոն հնարներով, տվյալ ընդհանուր շարժման խտացված, ընդհանրացված ձևն է։ Սակայն մեղեդիական և ոչ մեղեդիական շարժումների միջև գոյություն չունի խիստ անջրպետ։ Վոկալ երաժշտության մեջ մեղեդին բնորոշվում է երգայնությամբ, ցայտուն ներդաշնակ կերտվածքով ու ճկունությամբ և, այդ առումով, մոտիկ է մարդկային խոսքի ելևէջային բնույթին։ Գործիքային երաժշտության մեջ մեղեդին զերծ է երգչական ձայնի հնարավորությունների որոշ՝ բնական սահմանափակումներից, նրանում, վոկալ երաժշտությանը հատուկ հնարների հետ մեկտեղ, օգտագործվում են նաև այս կամ այն նվագարանի տեխ․նիկական հնարավորությունները (այստեղից՝ ստորաբաժանումը վոկալ և գործիքային Մեղեդիների)։ Մեղեդիի բնույթը, ձևը, տեսակը, ինչպես նաև կառուցվածքային առանձնահատկություններն ու ծավալը շատ կողմերով պայմանավորված են նաև ստեղծագործության ժանրային պատկանելությամբ, երաժշտության ազգային երանգով ու ոճով։ Միաժամանակ, գոյություն չունի այնպիսի «օրինակելի» մեղեդի, որը հավասարապես բավարարեր տարբեր դարաշրջանների երաժշտական ուղղություններին բնորոշ մտածելակերպի պահանջները։ Ուստի մեղեդին, որպես բովանդակային կատեգորիա, հարաբերական է և նրա գնահատականը պահանջում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պատմական մոտեցում։ Միաձայն երաժշտության մեջ մեղեդին մարմնավորում է ավարտված ամբողջական երաժշտական կերպար։ Այս առումով բնորոշ են տարբեր ժողովուրդների ժողովրդական երգերի մեղեդիները։ Հայ ժող․ և ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտության տարբեր ճյուղերը (գյուղական, քաղաքային, գուսանական, աշուղական, հոգևոր և այլն) հարուստ են հնագույն դարերից մեզ հասած ու հղկված վոկալ և գործիքային մեղեդիների բազմազան տեսակի նմուշներով (տես նաև Մոնոդիա), որոնցում մեղեդիակերտման վարպետությունը հասցված է բարձրագույն մակարդակի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 445 CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages
Afrikaans: Melodie
العربية: لحن (موسيقى)
asturianu: Melodía
беларуская: Мелодыя
беларуская (тарашкевіца)‎: Мэлёдыя
български: Мелодия
bosanski: Melodija
català: Melodia
کوردی: مێلۆدی
čeština: Melodie
dansk: Melodi
Deutsch: Melodie
Ελληνικά: Μελωδία
English: Melody
Esperanto: Melodio
español: Melodía
eesti: Meloodia
euskara: Doinu
فارسی: ملودی
suomi: Melodia
Gaeilge: Séis
galego: Melodía
עברית: מלודיה
हिन्दी: धुन
hrvatski: Melodija
magyar: Dallam
Bahasa Indonesia: Melodi
italiano: Melodia
日本語: メロディ
қазақша: Мелодия
한국어: 선율
Latina: Melodia
lietuvių: Melodija
latviešu: Melodija
македонски: Мелодија
മലയാളം: മെലഡി
Bahasa Melayu: Melodi
مازِرونی: رنگ
Nederlands: Melodie
norsk nynorsk: Melodi
norsk: Melodi
occitan: Melodia
polski: Melodia
português: Melodia
Runa Simi: Takina
română: Melodie
русский: Мелодия
srpskohrvatski / српскохрватски: Melodija
Simple English: Melody
slovenčina: Melódia (hudba)
slovenščina: Melodija
Soomaaliga: Laxan
српски / srpski: Мелодија
svenska: Melodi
தமிழ்: மெல்லிசை
Tagalog: Melodiya
Türkçe: Ezgi
українська: Мелодія
oʻzbekcha/ўзбекча: Kuy
Tiếng Việt: Giai điệu
中文: 旋律