Մեգապոլիս
English: Megalopolis

Տոկիոն ամենամեծ մեգապոլիսն է։

Մեգապոլիս (հունարենից՝ μεγας, μεγαλου - «մեծ» և πολης - «քաղաք»), բնակեցման ամենամեծ տեսակն է, որը առաջանում է շատ հարևան քաղաքային ագլոմերացիաների կցաճումից։ Մեգապոլիսը խիստ ուրբանիզացված և տարերայնորեն կազմվող քաղաքային բնակեցման տեսակ է որոշ բարձր զարգացված երկրներում։ Տերմինը ծագում է հին հունական Մեգալոպոլ քաղաքի անվանումից, որը առաջացել է ավելի քան 35 բնակավայրերի միավորումից Արկադիա շրջանում։

Մեգապոլիսը քաղաքների վիթխարի կուտակում է։ Արդի Մեգալոպոլիսների հիմնական գծերն են՝ բնակչության գերկուտակումը սահմանափակ տարածության վրա, կառուցապատման գծային բնույթը (գլխավորապես տրանսպորտային մայրուղիների երկայնքով), ընդհանուր բազմակենտրոն կառուցվածքը (պայմանավորված իրար համեմատաբար մոտ գտնվող խոշոր քաղաքների փոխազդեցությամբ), մարդու գործունեությամբ բնության հավասարակշռության խախտումը։ Առաջին անգամ Մեգալոպոլիս է անվանվել ԱՄՆ-ի հյուսիսարևելյան ծովեզերքի երկայնքով 1000 կմ ձգվող ընդարձակ ուրբանիզացված գոտին (լայնությունը տեղ-տեղ՝ մինչև 200 կմ), որը բաղկացած է միմյանց հաջորդող Բոստոնի, Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի, Բալթիմորի, Վաշինգտոնի ագլոմերացիաներից, ինչպես նաև շղթայի գլխավոր հանգույցների և նրա ծայրամասերում գտնվող ավելի մանր ագլոմերացիաներից (բնակչությունը՝ 40 մլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 371 CC-BY-SA-icon-80x15.png


Other Languages
العربية: مدينة ضخمة
asturianu: Megalópolis
български: Мегалополис
català: Megalòpoli
čeština: Megalopolis
Чӑвашла: Мегалополис
English: Megalopolis
Esperanto: Megalopolo
español: Megalópolis
euskara: Megalopoli
فارسی: مگالاپلیس
suomi: Megalopoli
français: Mégalopole
עברית: מגלופוליס
hrvatski: Megalopolis
Bahasa Indonesia: Megalopolis
íslenska: Risaborg
italiano: Megalopoli
ქართული: მეგაპოლისი
қазақша: Мегалополис
lumbaart: Megalopul
Bahasa Melayu: Megalopolis
polski: Megalopolis
português: Megalópole
русский: Мегалополис
srpskohrvatski / српскохрватски: Megalopolis
slovenčina: Megalopolis
српски / srpski: Мегалополис
тоҷикӣ: Мегаполис
Türkmençe: Megalopolisler
Türkçe: Megalopol
українська: Мегалополіс
oʻzbekcha/ўзбекча: Megapolis
მარგალური: მეგაპოლისი
中文: 大都市帶