Մատանիների տիրակալը

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մատանիների տիրակալը (այլ կիրառումներ)
Մատանիների տիրակալը
The Lord of the Rings
El Señor de los Anillos lectura.jpg
ՀեղինակՋոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Տեսակգրքերի շարք
Ժանրֆանտաստիկ վեպ, high fantasy, արկածային գրականություն, ֆանտաստիկա և courtly romance
Կազմված էՄատանու եղբայրությունը, Երկու ամրոց, Արքայի վերադարձը, Նախաբան և Appendices of the Lord of the Rings
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Gollum, Ֆրոդո Բեգինս, Բորոմիր, Արագորն, Բիլբո Բեգինս, Գենդալֆ, Լեգոլաս, Սեմուայզ Գեմջի, Մերիադոկ Բրենդիբակ, Գիմլի, Էլրոնդ, Գալադրիել, Սարուման, Պերեգրին Տուկ, Faramir, Théoden, Éowyn, Éomer, Սաուրոն, Mouth of Sauron, Radagast, Treebeard, Witch-king of Angmar, Isildur, Denethor II, Gríma Wormtongue, Glorfindel, Tom Bombadil, Թրանդուիլ, Արվեն, Gil-galad, Watcher in the Water, Celeborn և Círdan
Նկարագրում էՏոլկինի լեգենդարիում
ՆախորդՀոբիտ կամ գնալն ու գալը
ՀաջորդՍիլմարիլիոն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչGeorge Allen & Sons
Հրատարակման տարեթիվհուլիսի 29, 1954
ԹարգմանիչIda Nyrop Ludvigsen և Lucifer Chu
OCLC1487587
Պարգև(ներ)NPR 100 գիտաֆանտաստիկ և ֆանտաստիկ գրքերի ցանկ, International Fantasy Award, Պրոմեթեյ մրցանակ և Դարի 100 գրքերն ըստ Լը Մոնդ օրաթերթի
The Lord of the Rings Վիքիպահեստում

«Մատանիների տիրակալը» (անգլ.՝ The Lord of the Rings), անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի վեպ, ֆենթեզի ժանրի ամենահանրաճանաչ երկերից մեկը։ Առաջին անգամ հրատարակվել է 1954 - 1955 թթ Լոնդոնում (Allen & Unwin հրատարակչություն)։ Վեպը լույս է տեսել երեք հատորով (Մատանու պահապանները (The Fellowship of the Ring ) / Երկու ամրոց (The Two Towers) / Արքայի վերադարձը (The Return of the King )), ինչը հարուցել է Թոլքինի որոշակի դժգոհությունը, որը դեմ էր երկի բաժանմանը։ Թարգմանված է առնվազն 38 լեզուների և բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ստեղծագործություններից է ունենալով ավելի քան 150.000.000 վաճառք։ Վեպի առաջին մասը թարգմանվել է նաև հայերեն (թարգմանությունը կատարվել է ռուսերենից) Էմմա Մակարյանի կողմից, լույս է տեսել 1989 թ. «Պահապանները» անունով[1]։

Պատմությունը սկիզբ է առնում որպես 1937 թվականին գրված ֆանտաստիկ նովելի՝ «Հոբիթ կամ գնալն ու գալը»-ի շարունակություն, սակայն զարգացումները նրան հասցնում են ավելի բարձր մակարդակի ստեղծագործության։ Գրվել է մի քանի էտապներով (1937-1949) մեծամասամբ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ։ Վերնագիրը վերաբերվում է նովելի հիմնական հակահերոսին՝ Լորդ Սաուրոնին, ով ավելի վաղ շրջանում ստեղծել էր Համիշխանության մատանին, որպես անսահման հզոր զենք, նվաճելու մյուս Հզորության մատանիները և կառավարելու Միջերկիրը։ Պատմությունը սկսում է «Շայր» կոչվող վայրից։ Այն պատմվում է հիմնական կերպարների ՝ Ֆրոդո Բեգինսի, Սեմուայզ Գեմջի, Մերիադոկ Բրանդիբուք և Փերիգրին Տուկ հոբբիթների կողմից, ինչպես նաև նրանց ընկերների և հավատարիմ կողմնակիցների՝ Արագորնի (Հյուսիսի Օտարականը), Բորոմիրի (Գոնդորի զորքի գլխավոր հրամանատար), Գիմլիի՝ թզուկ մարտիկի, էլֆերի արքայազն Լեգոլասի և Հրաշագործ Գենդալֆի։

Սյուժե

Նովելի դեպքերից հազարավոր տարիներ առաջ, Չար Լորդ Սաուրոնը ստեղծեց Համիշխանության մատանին, որպեսզի կառավարի մյուս Իշխանության մատանիները և ծնկի բերի նրանց կրողներին ՝ մարդկանց, էլֆերի և թզուկների լիդերներին։ Սակայն հետագայում՝ մարտի ժամանակ, Էլֆերի և Մարդկանց միացյալ բանակը (այն գլխավորում էին մարդկանց թագավոր Էլենդիլ և էլֆերի Արքա Գիլ-Գալադը) հաղթում է նրան։ Իսիլդուրը՝ Էլենդիլի որդին, կտրելով Սաուրոնի ձեռքը, վերցնում է մատանին ՝ համարելով այն իր դինաստիայի հարստությունը։ Սաուրոնը կորցնում է իր ֆիզիկական ուժը։ Հետագայում, երբ Իսիլդուրին սպանում են Օրկերը, մատանին ընկնում է Անդուին գետը և մնում այնտեղ երկու հազար տարի։ Երկու հազար տարի անց, Մատանին գտնում է գետի մոտակայքում ապրող Հոբբիթը՝ Դեագոլը։ Նրա ընկերը՝ Սմեագոլը անմիջապես ընկնում է մատանու ազդեցության տակ և խլում Մատանին Դեագոլից՝ խեղդամահ անելով նրան։ Նրան վտարում են։ Սմեագոլը թաքնվում է Մառախլապատ Լեռներում, որտեղ մատանին երկարացնում է նրա կյանքը և կերպարանափոպում նրան մի արարածի, որին կոչում էին Գոլլում: Վերջինս նույնպես կորցնում է Մատանին, որը գտնում է մի Հոբբիթ ՝ Բիլբո Բեգինսը։ Նույն ժամանակահատվածում Սաուրոնը հետ է բերում իր ֆիզիկական կեցվածքի որոշ մասը և թագավորությունը Մորդորում։ Գոլլումը սկսում է մատանու փնտրտուքները։ Սաուրոնը բռնում է Գոլլումին, տանջում նրան և կարողանում նրա բերանից դուրս քաշել երկու բառ՝ “Բեգգինս” և “Շայր”: Մատանին պետք էր Սաուրոնին ՝ իր ուժը լրիվ վերականգնելու համար և նա իր հզոր ծառաներին ՝ Նազգուլներին ուղարկում է այն գտնելու։

Other Languages
Alemannisch: Der Herr der Ringe
العربية: سيد الخواتم
беларуская: Уладар Пярсцёнкаў
беларуская (тарашкевіца)‎: Уладар Пярсьцёнкаў
čeština: Pán prstenů
客家語/Hak-kâ-ngî: Mô-kài
עברית: שר הטבעות
Bahasa Indonesia: The Lord of the Rings
日本語: 指輪物語
한국어: 반지의 제왕
Ripoarisch: Dr Herr dr Ringe
Кыргызча: Шакектер ээси
Lëtzebuergesch: The Lord of the Rings
Lingua Franca Nova: La Senior de la Anelos
lietuvių: Žiedų valdovas
Bahasa Melayu: The Lord of the Rings
эрзянь: Сурксазор
norsk nynorsk: Ringdrotten
Runa Simi: Siwikunap Apun
srpskohrvatski / српскохрватски: The Lord of the Rings
Simple English: The Lord of the Rings
slovenščina: Gospodar prstanov
Kiswahili: Bwana wa Mapete
українська: Володар перснів
吴语: 指环王
中文: 魔戒
Bân-lâm-gú: Chhiú-chí Ông
粵語: 魔戒