Մաոիզմ

Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից

Մաոիզմ, մարքսիզմ-լենինիզմին թշնամի մանրբուրժուական-նացիոնալիստական հոսանք Չինաստանի կոմունիստական կուսակցության մեջ։ Իրենից ներկայացնում է սուբյեկտիվ-վոլյունտարիստական, գռեհիկ-մատերիալիստական գաղափարների խառնուրդ։ Մաոիզմը կազմավորվեց XX դարի 50-ական թվականների վերջին, երբ որոշակիորեն դրսևորվեցին ՉԿԿ ղեկավարության պառակտիչ գործողությունները միջազգային կոմունիստական շարժման մեջ։ Մաոիզմի առաջացումը անմիջականորեն կապված Է Մաո Ցզե Դունիի գործունեության հետ։ Դեռևս ՉԿԿ VII համագումարի (1945) փաստաթղթերում տեղ գտած «Մարքսիզմ-լենինիզմի չինականացման» գաղափարի ներքո մաոիստները սկսել էին հարձակումները բանվոր դասակարգի հեղափոխական ուսմունքի հիմնական դրույթների դեմ։ ՉԿԿ IX համագումարում (1969) մաոիզմ պաշտոնապես հայտարարվեց որպես Չինաստանի կոմկուսի «տնտեսական-գաղափարական հիմք», «արդի դարաշրջանի մարքսիզմ-լենինիզմ»։ Այս գնահատականը հաստատվեց նաև ՉԿԿ X (1973) և XI (1977) համագումարներում։ Մաոիստները կոչ են անում հեղափոխությունը կատարել ոչ պրոլետարական ապադասակարգային տարրերի ու երիտասարդության ոչ հասուն խավերի միջոցով։ Մաոիզմը պնդում է, որ սոցիալիզմի պայմաններում, ներառյալ նրա հասուն փուլը, զարգացման կապիտալիստական ու սոցիալիստական ուղիների միջև տեղի է ունենում մշտական պայքար, որ առկա է կապիտալիզմի վերականգնման վտանգ, որը կանխելու համար անհրաժեշտ են «հեղափոխություններ»։ Նման «հեղափոխության» տիպար էր 60-ական թվականների 2-րդ կեսին Մաոի ղեկավարությամբ կազմակերպված այսպես կոչված կուլտուրական հեղափոխությունը։ Այդպիսի «հեղափոխությունները», որոնք փաստորեն մաոիզմի հնարավոր հակառակորդներից ազատվելու միջոց է, ըստ Մաոի, պետք է կրկնվեն պարբերաբար։ Մաոիստները իրենց պրակտիկ գործունեության մեջ անտեսում են ժողովրդի կենսամակարդակի բարձրացման հարցը, հետամնացությունն ու աղքատությունը համարելով նոր հասարակարգի կառուցման բարենպաստ պայմաններ՝ դրանով իսկ արդարացնելով իրենց վարած ռազմաարկածախնդրական գիծը Չինաստանում։ Մաոիզմն աչքի է ընկնում ծայրահեղ էկլեկտիզմով և սուբյեկտիվիզմով տեսության մեջ և ոլյունտարիզմով՝ քաղաքականության մեջ։ Մաոիզմի վրա մեծ ազդեցություն են թողել անարխիզմը՝ կոմունիստական շարժման մեջ տեղ գտած ռեիզիոնիստական հոսանքները՝ առանձնապես տրոցկիզմը։ Մաոիզմի պայքարի սլաքն ուղղում է սոցիալիզմի առաջին երկրի՝ Խորհրդային Միության դեմ, այդ թշնամանքը բացատրելով իբրև գոյություն ունեցող անհաղթահարելի սկզբունքային տարաձայնություններով, մինչդեռ, իրականում, հակասովետիզմի հիմնական պատճառը մեծապետական, խանական շովինիզմի գաղափարախոսությունն է։ Մաոիզմի դեմ է միջազգային լարվածության թուլացմանը և տարբեր սոցիալական սիստեմ ունեցող երկրների խաղաղ գոյակցության լենինյան սկզբունքին։ Համաշխարհային սոցիալիստական հեղափոխության հաղթանակը մաոիզմը կապում է համաշխարհային պատերազմի հետ։ Մաոիստները լիովին հեռացել են պրոլետարական ինտերնացիոնալիզմի դիրքերից՝ քարոզելով երկու «գերտերությունների հեգեմոնիայի դեմ պայքարի» տեսությունը։ Մաո Ցզե Դունիի մահից (1976) հետո նույնպես մաոիզմը շարունակում է մնալ չինական ղեկավարության գաղափարական-քաղաքական գործունեության հիմքը։ Մաո Ցզե Դունիի առանձին դրույթների և մաոական գործունեության որոշ կողմերի սրբագրումը չի փոխում Պեկինի հակասոցիալիստական կուրսի էությունը։ Մաոիզմ իր գաղափարներով և պրակտիկ գործունեությամբ դարձել է վտանգավոր հոսանք միջազգային կոմունիստական շարժման մեջ՝ խաղալով հակակոմունիզմի ու իմպերիալիզմի կամակատարի, գործակցի դեր։ Կոմունիստական բանվորական կուսակցությունների 1969 թվականի Մոսկվայի միջազգային խորհրդակցության պատվիրակությունների մեծամասնությունը դատապարտեց մաոիզմ, որը վտանգի տակ է դնում սոցիալական շինարարությունը Չինաստանում, վարկաբեկում գիտական սոցիալիզմը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 262 CC-BY-SA-icon-80x15.png
Other Languages
Afrikaans: Maoïsme
Alemannisch: Maoismus
العربية: ماوية
asturianu: Maoísmu
azərbaycanca: Maoizm
беларуская: Мааізм
български: Маоизъм
বাংলা: মাওবাদ
brezhoneg: Maoouriezh
català: Maoisme
čeština: Maoismus
Cymraeg: Maoaeth
dansk: Maoisme
Deutsch: Maoismus
Ελληνικά: Μαοϊσμός
English: Maoism
Esperanto: Maoismo
español: Maoísmo
eesti: Maoism
euskara: Maoismo
فارسی: مائوئیسم
suomi: Maolaisuus
français: Maoïsme
galego: Maoísmo
עברית: מאואיזם
हिन्दी: माओवाद
hrvatski: Maoizam
magyar: Maoizmus
Bahasa Indonesia: Maoisme
íslenska: Maóismi
italiano: Maoismo
日本語: 毛沢東思想
қазақша: Маоизм
lietuvių: Maoizmas
latviešu: Maoisms
മലയാളം: മാവോയിസം
Bahasa Melayu: Maoisme
Nederlands: Maoïsme
norsk nynorsk: Maoisme
norsk: Maoisme
polski: Maoizm
português: Maoismo
română: Maoism
русский: Маоизм
sicilianu: Maoismu
Scots: Maoism
srpskohrvatski / српскохрватски: Maoizam
Simple English: Maoism
slovenčina: Maoizmus
slovenščina: Maoizem
српски / srpski: Маоизам
svenska: Maoism
Tagalog: Maoismo
Türkçe: Maoculuk
українська: Маоїзм