Մանհեթենյան նախագիծ

«Նախագիծ Մանհեթեն», ԱՄՆ-ում միջուկային զենքի մշակման ծածկանուն, որի իրականացումը սկսվել է 1943 թվականի սեպտեմբերի 17-ին։ Մինչ այդ հետազոտությունները կատարվում էին «Ուրանի կոմիտետում» (ՅՈՒ-1 Ուրանի կոմիտե, սկսած 1939 թ.-ից)։ Նախագծում մասնակցություն ունեին գիտնականներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Կանադայից։

Նախագծի շրջանակներում ստեղծվել են երեք ատոմային ռումբեր՝ պլուտոնիումից (Գործիք՝ պայթեցված առաջին փորձարկման ժամանակ, անվանումը՝ Թրինիթի, 1945 թ.-ի հուլիսի 16-ին, ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում), ուրանից (Փոքրիկ Տղա՝ նետված Հերոսիմայի վրա, 1945 թ.-ի օգոստոսի 6-ին) և պլուտոնիումից (Գեր տղամարդ՝ նետված Նագասակիի վրա, 1945 թ.-ի օգոստոսի 9-ին)։

Նախագծի ղեկավարներն էին ամերիկացի ֆիզիկոս Ռոբերտ Օպենգեյմերը և գեներալ Լեսլի Գրովսը։

Նորաստեղծ կառույցի գործունեության նպատակները թաքցնելու համար ԱՄՆ-ի բանակի ռազմա-ինժեներական զորքերի կազմում ստեղծվեց Մանհեթենյան ինժեներական շրջանը (Մանհեթենի ինժեներական նախագիծ ), իսկ Գրովսը (ով մինչ այդ գնդապետ էր), ստանալով բրիգադի գեներալի կոչում, նշանակվեց այդ շրջանի հրամանատար, իսկ այդ շրջանի անունով էլ հետագայում կոչվեց ամբողջ գործողությունը։

Սկիզբ

1939 թ.-ի օգոստոսին ֆիզիկոսներ Լեո Սիլարդը և Յուջին Վինգերը Էնշտեյնի անունից կազմել էին նամակ ուղղված նախագահ Ռուզվելտին, որում նախազգուշացվում էր Գերմանիայի՝ հնարավոր նոր տեսակի և չափազանց հզոր ռումբի մշակման մասին։ Նամակի հեղինակները առաջարկում էին ԱՄՆ-ին մեծացնել ուրանի հանքաքարի պաշարները և ֆինանսավորել Էնրիկո Ֆերմիի և այլ գիտնակնների հետազոտությունները շղթայական միջուկային ռեակցիայի ոլորտում։ Նամակը ստորագրվել էր Ալբերտ Էյնշտեյնի կեղմից և ուղարկվել նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին։ Ռուզվելտը Ազգային բյուրոյի աշխատակից Լայման Բրիգսին նշակակեց Ուրանի հանձնաժողովի ղեկավար նամակաում նշված խնդիրները ուսումնասիրելու համար։ 1939 թ.-ի հոկտեմբերի 21-ին Բրիգսը հրավիրեց ժողով, որին ներկա էին Սիլարդը, Վիգները և Էդվարդ Տելլերը։ Նոյեմբերին հանձնաժողովը Ռուզվելտին զեկուցեց, որ ուրանի օգտագործումը թույլ կտա ստեղծել զենք՝ մինչ այդ հայտնի բոլոր զենքերից ավելի կործանարար ուժով։

Բրիգսը առաջարկեց հատկացնել 139000 դոլլար ուրանի հետազոտության՝ հատկապես ուրան-235 իզոտոպի և նոր հայտնաբերված պլուտոնիումի համար։ 1941 թ.-ի հունիսի 28-ին Ռուզվելտը ստորագրեց կատարողական հրաման 8807 գիտական հետազոտությունների և մշակումներ Բյուրոյի ստեղծման մասին։ Տնօրեն նշանակվեց Վենիվար Բուշը։

1941 թ.-ի հունիսին Օտտո Ֆրիշը և Ռուդոլֆ Պայերլսը Բիրմինգեմյան համալսարանում (Մեծ Բրիտանիա) ուրան-235-ի կրիտիկական զանգվածին վերաբերող բեկումնային հետազոտություն արեցին։ Նրանց հաշվարկները ցույց տվեցին, որ այն պետք է կազմի մոտավորապես 10 կգ։

Other Languages
azərbaycanca: Manhetten layihəsi
français: Projet Manhattan
Bahasa Indonesia: Proyek Manhattan
한국어: 맨해튼 계획
македонски: Проект „Менхетн“
Bahasa Melayu: Projek Manhattan
مازِرونی: پروژه منهتن
norsk nynorsk: Manhattanprosjektet
português: Projeto Manhattan
srpskohrvatski / српскохрватски: Projekat Manhattan
Simple English: Manhattan Project
slovenčina: Projekt Manhattan
slovenščina: Projekt Manhattan
српски / srpski: Пројекат Менхетн
татарча/tatarça: Манһэттен проекты
Tiếng Việt: Dự án Manhattan